ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹԱԳԱՎՈՐ

1021—1022

Աոաջին գործ<ողություն>

1 տես<արան>

[Թագավորը յուր մատենադարանում նստած (գիտ<նականներով>) կրոնավորներով շրջապատված, կարդում են յուր պատվիրած օրենսգիրքը, մարդակազմությունը և հրճվում, խրախուսում, խոստանում, յուր մտքինը– ցնորքները պատմում, վանքեր է շինում․ եկամուտներ տալիս, որ լո՜ւյս, լո՜ւյս ծավալի։]

2 տես<արան>

Ներս են գալիս իրար ետևից Սարգիս (սենեկապետ և խնամակալ) և մյուս իշխանները, նոր բոթից շփոթված[1], հայտնում են սելջուկների արշավանքը, որ արդեն հասել են, ասում են, Վասպուրական, Նիգ և այլն, և այլն, ասում են, այսպիսի այլանդակ հրեշներ են՝ ոչ հոգնել գիտեն, ոչ երկյուղ, ուտում են, քնում են ձիու վրա[2], աղեղները ավելի բարձր են, քան իրանց հասակը[3]։ (Դրսից աղմուկ է. ձայներ խառնիխուն):

– Այս ի՞նչ ձայներ են, հարցնում է թագավորը։

– Քաղաքը սարսափի մեջ, ժողովուրդն ալեկոծվում է հրապարակներում[4]։ Քաղաքում ապրող անօրենները թռչում են ուրախությունից, ավազակները լցվել են, սոված գայլերի ոհմակների նման քաղաքի պարիսպների տակերն են հասել, և ամեն մտնող մի բան է ասում։ Մտնում է մի իշխան.

– Մի հոգսը գեո մահացու չի[5] Վրաստանից պատգամավորներ եկան[6], օգնություն են ուզում կայսեր դեմ[7]։ Ասում են, այս նոր հանգամանքները իրան համար բարեհաջող է գտել քո եղբայրը։

– Եմ թշնամիների եղբայրը։

Նա էլ պատեհ ժամանակ է համարում վեր կենալու։ (Գոսից աղմուկներ, ձայներ)։ ժողովուրդը[8] պատերին։

– Պետք է հանգստացնել։

– Մի քանի խոսք ասացեք պատշգամբից, վեհափառ տեր։

Կաթողիկոսը գնում է, գալիս է, մի կողմից խոսում է բարձրաձայն։

– Հանգստացեք, այդ բոլորը սուտ լուրեր են, դրանք սովորական ելուզակներ են[9], որ միշտ կարգադրած է մեր մեծազոր թագավորը, ամեն ինչ բարի կլինի[10]։ Գնացեք ձեր տները, հանգիստ եղեք և աղոթք արեք, որ աստված զորացնի ձեր թագավորին աղաչեցեք, որ նա հալածի ձեր թշնամուն, խաղաղությո՜ւն, խաղաղությո՛ւն․․․

Ետ է դառնում, մոմռացող ծովի նման և հրապարակից զարկվում է պալատի պատերին, պահակները հազիվ են կարողանում[11] <․․․>:

– Ամենից հապճեպն է այդ անօրենների գրոհը, դեռ այդ հոգանք։

[12]Վասակ իշխան, դու առ[13] զորքն և անցիր դեպի Նիգ, այդ հեղեղի առաջը բռնիր, իսկ մենք այստեղ կհոգանք[14] մյուս <․..>։

(Սարգիսը գրքերը ակնարկելով կողքին կանգնած իշխաններին, իսկ սա[15]գրում է (թագավորը)).

– Դուք էլ անցեք, իշխաններ, ժողովրդի միջով, քաղաքը հանգստացրեք, հազար մի ազգի ժողովուրդ է ապրում, այս մի անտանելի[16], վտանգավոր գազանանոց է դարձած։

– Իմացեք, ինչ պատգամով են եկել Վրաստանից, երեկոյան հավաքվենք՝ խորհուրդ անելու, կարգադրելու մեր անելիքը, որ այնպես ընդունենք։

Իշխանները դուրս են գնում[17]։

Ներս են գալիս սարսափահար՝ թագավորի մայրը և թագուհին, իրանք շփոթված, շփոթ և ահ են ազդում իրանց ահով, դողով։

– Հանգստացիր, մայր, թողեք մենք հանգիստ կարգադրենք։

[18]Ասա պատրաստեն կառքը, ես ուզում եմ իջնել եկեղեցին, հսկում անեն․ (այսքան անօրինություն որ կա այս քաղաքի մեջ, պետք է կործանվի)։ Մայրը պատրաստվում է եկեղեցի գնալ։

Կինը պատմում է, որ երազ է տեսել։ Թագավորը[19] ղրկում է Սարգսին, որ անցնի քաղաքի միջով, հանգստացնի ժողովրդին.

– Ես[20] ավելի հանգիստ կլինեմ։

ԹԱԳԱՎՈՐԸ ՄԵՆԱԿ

– Ես պատերազմն ատեցի, նա ինձ եղբայրացավ․ ինչ են ուզում այս <1 անընթ.>։ Միթե, նրանց համար[21] այս արյան և արհավիրքների փոխարեն լավ չեն սերն ու խաղաղությունը։

Ինչ են ուզում։

Հմուտ զորավարների ձեռքով իմ լավագույն, գնդերը ես կուղարկեմ[22] Վրաստան, որ գան մեր եղբայրական պարտքը կատարելու։ Կպատվիրեմ, որ միայն հաղթության ավետիս բերեն ինձ համար, և թերևս նրանք ձեզանից առաջ հասնեն[23] Վրաստան։

– Ծառա ենք ձեր տերությանը։

Մենք կշտապենք ձեր եղբայրական[24] զգացմունքը հայտնելու մեր թագավորին։

– Իսկ այսօր սեղանակցեցեք մեզ, այս տխուր օրերում, ուրախանանք, ու <․․․>։

Անտառուտ հովիտ։ Հեռվից լսվում է զորքերի երգի ձայնը։ Անց են կացնում թագավորական դրոշակը։ Ապա երևում է թագավորը յուր իշխաններով․ նրանք զվարթ խոսում, խնդում են։ Հանկարծ[25] լսվում է մի տխուր[26], սարսափելի ձայն[27]։ Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, վա՜յ ինձ և տխուր ոգևորությամբ այսպես աղաղակելով նրանց դիմացն է կանգնում մի բարձրահասակ մարդ։ Նրա երկար մազերն ու միրուքը խճճված են, ոտները բոբիկ, հագին քուրձ, և ամբողջ կերպարանքը տարօրինակ։

– Ո՞վ ես դու,– մարդ,– հարցրեց թագավորը։

– Վա՛յ ինձ, վա՛յ ինձ, վա՛յ ինձ։

Ծիծաղում են (և վախենում)։

ԹԱԳ<ԱՎՈ>Ր[28] <․․․>։

Վ<ԵՍՏ> ՍԱՐԳ<ԻՍ>.– Որտեղացի ես, ի՞նչ ես կորցրել։

– Վա՛յ ինձ, վա՛յ ինձ։

Թ<ԱԳԱՎՈՐ>– Թե մարդ ես խոսիր, ի՞նչ ես կամենում։

– Վա՛յ ինձ, վա՛յ ինձ, վա՛յ ինձ։ ՎԱՀՐԱՄ.– Քեզ հետ թագավորն է խոսում, պատասխանիր, ինչ ես վայ տալիս։

– Վա՛յ ինձ, վա՛յ ինձ, վա՛յ ինձ․– թագավորին նայելով գոռում է ու թողնում, մտնում անտառը, գոռում հեռանալով՝ վա՛յ ինձ․․․

Թ<ԱԳԱՎՈՐ>[29]․– Խելագար էր այս մարդը։

– Խելագար էր,– պատասխանում են ապշած իշխանները և ծիծաղում։

Թ<ԱԳԱՎՈՐ>– Ո՞վ գիտե, ինչ մարդ էր։

ՎԱՀՐԱՄ.– Գուցե սուրբ էր.– և սկսում են ծիծաղել ու ուզում են շարունակել ընթացքը։

Հանկարծ արևը խավարում է։ Արևի սկավառակը մի արենային գնդի նման երևում է մթնում-բեմի խորքում, ծառերի ետևը, երկնքում[30] փայլում են աստղերը, զարհուրանք ու շփոթ[31] արարածների ու մարդկանց մեջ. լեզուները կապվում է և խելագարի նման[32] ընկնում են[33] գետին։

II ձև

Ա. գործողություն

Անի քաղաքի պարիսպը ներսից. նայում են դեպի դուրս, դաշտը, խոսում են, նկարագրում են դաշտը։

– Ճանապարհ տվեք,– գալիս է մայրը։

ՄԱՅՐԸ․– Ճանապարհ տվեք, տեսնեմ որն է քաջ իմ որդիներից։

Նա սարսափով նայում է դաշտին, և հենց սկսվում է պատերազմը, նրան ցած են բերում, զանգերն սկսում են ղողանջել, լսվում է պատերազմի հեռավոր շռինդը, վարագույրն իջնում է։

Թ<ագավո>րի ապարանքում, մի դահլիճ.

Մտնում է թ<ա>գ<ավո>րը մեծերի հետ։

– Դեռ եղբորս տված վերքերից արյուն է հոսում, սելջուկներն[34] եկան, դեռ նրանք դուրս չեն եկել մեր սահմաններից։ Ապուսաթն է սպառնում Դվինից, սրանց հետ այսքան ելուզակներ գավառներում, սով ու սովամահ բավական չէին[35], վրացիներն արդեն օգնություն են ուզում հույների դեմ[36]

Վրաստանն[37] ընկնելով՝ հերթը տալու է յուր հարևան Հայստանին[38]։

Այդ միևնույն ժամանակ մեր պատերազմն է և այդ պատերազմը անխուսափելի է։ Բայց մենք մի կերպ խուսափում ենք՝ կատարելով մեր հողից դուրս։ Աղետը բազմապատիկ մեծ է, երբ զորագնդերը անցնում են երկրագործի արտերով ու գյուղերի վրայով։ Այսպես է։

– Այդ ճշմարիտ է։

Թ<Ա>Գ<ԱՎՈ>Ր.–[39]Այլ կերպ մի՞թե ես ձեռք կտայի այն լակոտին, որ օգտվելով[40]<․․․>[41] [42] գանգատով ինքնակոչ դատավոր հանդիսացավ և այնպիսի ավազակային դատաստան արավ գլխիս։ Թող ներս գան։[43]

– Ողջույն ձեզ, Վրաստանի քաջ իշխաններ, ուրախ եմ ձեզ տեսնելով իմ պալատում։ Քաջ X[44], ծերացել ես այս մի քանի տարում։

– Ծանր տարիներ ենք անցկացնում, տեր արքա։ Թ<Ա>Գ<ԱՎՈ>Ր (Յուրայիններին)․– ճանաչում եք․․․ հերոսին[45]։

Թ<Ա>Գ<ԱՎՈ>Ր (Նայում են).– Դու ինչպես ես։

– Ծառա եմ ձեր տերությանը։

Թ<Ա>Գ<ԱՎՈ>Ր.– Սա այն է, որ․․․ և բոլորը ընտիր տղամարդիկ են, շատ ուրախ եմ, բարով եք եկել։

– Արդյոք ինչպես է մեր եղբայր Գեորգի թագավորը, ինչպես են Վրաստանի փառավոր իշխանները, քաջ զորքերն ու ժողովուրդը։ – Մեր թագավորը եղբայրական ողջույն է ղրկում ձեզ, տեր, և հարցնում է ձեր տերության ողջությունը, հարգանք են մատուցանում մեր իշխանները և զորքերը։


Հ<ովհաննես> Թագ<ավորը> կրոնավորների հետ խոսում է, որ վանք շինեն, դպրոց պահեն։ Գալիս է Վեյստը։

Հ<ովհաննես> թագ<ավորը> մենակ մտածում է, խոսում է, թե[46] պատգամ ուղարկենք, ասենք՝ ի՞նչ եք կամենում, մենք ձեզ թշնամի չենք, մենք չենք դիպել ձեր անունին, ոչ էլ ծուռ նայել ենք դեպի ձեր կողմը։ Ինչո՞ւ եք դուք hրով ու կրակով գալիս[47], այո՝ ես որ ասում եմ, ոչ թե պարտության երկյուղը, այլ այն մտքից, թե ինչ պետք է զուր տեղը մարդիկ կորչեն, ինչ եք ուզում, ինչ արդարություն է, որ ձեզ առաջնորդում է մեր կողմը այդպիսի նպատակով։

Ժողովուրդների անեծքն եք ուզում[48], ավելի լավ չէ՞ր, եթե օրհնեին։

Երեխան թունավորված ճչում է մոտիկ սենյակներից, Հովհ<աննես> թագավորը գալարվում է, օգնող է կանչում, ելք է խնդրում[49], հրամայում, որ իսկույն գտնեն բերեն Սարգսին՝ իր փորձված մորեղբորը։ Սարգիսն ուշանում է։ Գալիս են հեքիմներ և այլն։ Կրկին հրամայում է, որ կանչեն։ Գալիս է Սարգիսը։ Երեխան ճչում է, տակնուվրա է անում, ցնցում է Սարգսի ժայռ բնավորությունը, չի կարողանում կանգնել, հերոսաբար ճգնում է տանել այդ ծանր ահավոր վայրկյանը։

– Թող,– ասում է,– գնամ, ես գտնեմ մի բժիշկ,– և դուրս է գնում և այլն։

Իր նշանած[50] <․․․>։

Ինչպես արեգակը ծագում է[51] քաղաքների ավերակների վրա, այնպես կբարձրանա նա Բագրատունյաց <..․>։

Թագուհիները– ճանապարհ տվեք։

– Մայրը, մայրը։ 

– Խեղճ կին, օ՜հ, ոչ մի մոր աչք այսպիսի հանդես չի տեսած։

– ՄԱՅՐԸ․– ճանապարհ տվեք, տեսնեմ, որն է քաջ իմ որդիներից։

Բարձրանում է, նայում պատերազմի դաշտին և օ՜հ խոր կանչելով՝ թալկացած ընկնում բռնողի ուսին[52]։

– Այն հունաց օգնական զորքերն են։

– Այդ բոլոր սրերն ու տեգերը իմ սիրտը կտրատելու համար են բերել իմ որդիքը[53]։ Երբեք ոչ մի մոր իրան որդիքն այսպես հանդես չեն ցույց տվել[54]։ Ես էլ այնպես կաղոթեմ[55]։

Գալիս է թագուհին, նայում է դաշտին և աղաղակում․

– Ոհ, աստված, օգնիր թագավորին, զանգահարեցեք, աղոթեցեք։ Թող Աբասի նետերը ետ դառնան[56], իր սիրտը ցցվեն։

– Լսիր, խանում[57], ինչպես ես անիծում իմ որդուն այս վտանգավոր ժամին։

Հապա ինչ։

– Ինչ ասեմ (մնում է շվար ու դառնում դեպի երկինք), ինչ ասեմ։ Թող[58] աստված, ինչ ասեմ (որոտյունները լսվում են, պատերազմն սկսվում է)։ Ոչ մեկին, ոչ մեկին, աստված։

Զանգերը հնչում են ավելի սաստիկ։



Թագավորը տանջվում էր, ամբողջ գիշերներն անհանգիստ թափառում էր պալատի անթիվ սենյակներում, քունը չէր տանում, թուլացել էր արդեն, աչքերի լույսը պակասել, խառնվել, մազերն ու միրուքը չորացել, խճճվել։

Եկավ պալատական քահանան– ծերունին աղոթագիրքը ձեռքին– թագավորի համար աղոթելու։

Նա կարդում էր գլխին։

Թագավորը հետզհետե հանգստացավ, թեթև հառաչանքներ արձակեց, աղոթեց ու քնեց։

  1. [և]
  2. [ [նետերը]]
  3. [այս բառի վերևում գրված է․ «Մաղաքիա»]
  4. [հազիվ ներս մտան]
  5. (հենց նոր]
  6. [(ուզում են թագավորին)]
  7. [(տեր ողորմյա, մռնչում են հոգևորականները)]
  8. [(մոմռացող ծովի նման յուր ալիքներով զարկում է պալատի) ]
  9. [(չնչին է վտանգը և այն էլ արդեն)]
  10. [(Դուք)]
  11. [ (– Դուք էլ, իշխաններ, անցեք ժողովրդի միջով, հանգստացրեք նրան, հանգստացրեք զորքին)]
  12. [Դու]
  13. [մեր]
  14. [վրա]
  15. [աղոթում է]
  16. [սարս<ափելի>]
  17. [— Բայց ավելի լավ է, դու գնաս, քեռի, նստիր քո սև նժույգին, քո բոլոր շքանշաններով ու <1 անընթ.> անցիր հրապարակներով, հանգստացրու [զորք<ին>) ժողովրդին, ես ավելի հանգիստ կլինեմ։ Նա էլ է գնում։]
  18. [Ասա հսկում նշանակեն]
  19. [դուրս]
  20. [այն ժամանակ]
  21. [ես չէ]
  22. [դեպի]
  23. լինեն
  24. [այժմ]
  25. [նրանց դեմն է դուրս գալիս
  26. [առաձգական]
  27. [նրանք]
  28. [Կվախեցնի]
  29. 1 [ԻՇԽԱՆնԵՐԸ]
  30. [երևում է]
  31. [բնութ<յան>]
  32. [գետին]
  33. [<1 անընթ․>]
  34. [թաթար]
  35. [դեռ փոքր հոգսեր էին Գեորգին էլ]
  36. [Թ<ԱԳԱՎՈՐ>— Այդ արդեն ավելորդ հոգս է և մի նոր պատերազմ, որ կանչում ենք մեր երկրի վրա։ Հ.— Թե պարտականությունը և թե շահը ստիպում են այդպես անել։ Թ<Ա>Գ<ԱՎՈՐ>․— Այո, ուրիշի մասին հոգալով՝ մեր մասին ենք մտածում։ Այո։]
  37. [կընկնի այդ]
  38. [այդ հույների հին երազն Է]
  39. [Հապա]
  40. [մի]
  41. [անելանելի դրությունից]
  42. [լիրբ ստահակի]
  43. [Դեսպանները]
  44. [դու շատ չես ծերացել ես դու]
  45. [ճանաչում ենք, տեր]
  46. [մարդ]
  47. [թող հաշտվենք]
  48. [թողեք]
  49. [կան<չում>]
  50. [նշանած[ի ու իր սի]
  51. [երկրաշարժից ավերված]
  52. [— Այն ինչ է,— հարցնում է։ (— Այն Աբասի բանակն է:)— Իսկ այն կողմ:]
  53. [Աստված, հաղթություն մի տուր, [նրանցից ոչ մեկին] իմ որդիներից ոչ մեկին, այսպես չի աղոթել ոչ]
  54. [ոչ]
  55. [որ երբեք չի աղոթել ոչ մի մայր] [Աստված, իմ որդիներից ոչ մեկին հաղթություն մի տուր]
  56. [իր վրա թող]
  57. [իմ որդուն– ես անիծում, լեզուդ կարկամի այդ անեծքի համար]
  58. [ոչ մեկին հաղթություն չտա]