Հանկարծ բաղխեց նորա դուռ.
Մի այլանդակ չոր պատկեր։
Տեսավ դժբաղդն նորանում
30
Մի ծեր մարդու կերպարանք.
Ձեռին բռնած սուր մանգաղ
Ու սպիտակ մահու պատանք։
Ատամները խիստ սուր են
Ճակատը լերկ մազերից,
35
Բազուկները` չոր ոսկոր,—
Մարդ սոսկում է տեսնելից։
Եկավ դժբաղդի մոտը
Նա յուր դանդաղ քայլերով,
Տվեց նորան մի նամակ,
40
Ծրարը կնքած սևով։
Բացեց խեղճը դողալով.
Բայց ի՞նչ կարդաց, ի՞նչ տեսնե —
Հույս, հույս, գլխից մինչև ցած՝
Վերջումը մահ է գրած։
45
Դժբաղդը այն միջոցին
Ասաց հոգուն. Իմ ընկե՜ր,
Ո՞ւր է քո մեծ խոստմունքը,
Ո՞ւր նկարած քո պատկեր։
«Հուսա՜, հուսա՜»— լսելով՝
50
Անկա մահիճ ծերությամբ,
Եվ մինչ սպասեի լալով
Կարոտս առնուլ տեսությամբ,
Այս այլանդակը շտապեց
Կյանքիս թելը կտրելու.
55
Ավա՜ղ, էլ չեմ տեսնելու
Ես իմ որդու երեսը:
«Շուտ է առնել դատաստան,—
Ասաց գազանն անբաղդիս,—
Երթա՛նք, երթա՛նք գերեզման,
60
Այս է հույսը աշխարհիս»։