ԼՍԱՐԱՆ

Այն ի՞նչ տուն է, այն ի՞նչ տեղ է,
Որ մարդով լիք է,
Որո մեջը ամենայն օր
Ձայն, աղաղակ է։
5 Լսարանն է այն
Ընտիր տեղը,
Ուր արմատ կարձակե
Գիտության ծառը։

Լսարանում Ռուսաստանի
10 Խոր-խոր քունջերից
Հավաքված են պատանիներ
Ամենայն ազգից։
Նոցա անունն ուսանող է,
Թեև անունն
15 Շատ ժամանակ
Խաբել էլ գիտե։

Այնտեղ այգուն շտապում է
Աշխատասերը.
Արևծագին քաղցր քնով
20 Քնում է ծույլը:
Կըգան վարդապետք
Մին մինի հետքից,
Աջխատասերք կփրկվեն
Տգիտութենից։

25 Վարդապետները ամեն օր
Նոր-նոր բան կասեն,
Ուսանողաց առաջիցը

Նոր լույս կվառեն։
Ծույլը զրկված է
30 Նաև սորանից,
Նա չգիտե այն բաները
Բացի յուր խաղից։

Լսարանը նոր ծնող է
Ուսանողներին,
35 Բարվոք ապրել սովորցնում է
Աշխատողներին։
Օրհնյալ լինի քո սահմանողը,
Թող սուրբ լինի
Մեզի համար
40 Եվ նորա հողը։