Հստակ հոսում են իմ
Հստակ հոսում են իմ
Երգերը Ձեր մասին.
Տրվե՜լ եմ Ձեր բույրին,
Ձեր մեղմախոս լույսին։
Հստա՜կ, հստակ է այս
Տխրությունը իմ նոր,
Որպես մանկան երազ,
Որպես մանկան օրոր։
Սրտիս վրա մի հեզ
Քնքշություն է իջել —
Թեթև՜, թեթև՜, որպես
Կապույտ վուալը[1] Ձեր։
- ↑ վուալ — քող, շղարշ (բարակ, թափանցիկ ու նուրբ գործվածք, որ կանայք գցում են երեսներին):