Հրափթիթ վարդերի ոսկեշաղ, մաքուր
Հրափթիթ վարդերի ոսկեշաղ, մաքուր
Հրափթիթ վարդերի ոսկեշաղ, մաքուր,
Գարնանային երեկո է քո մարմինը, քո՜ւյր:
Գարնանային երեկո է, ուր արևը հիր
Մայր է մտնում` արնաշաղախ ու կարմի՛ր, կարմի՛ր:
Ու սուրում է, կարծես հեռու աշխարհից ուրիշ
Քո մարմինի բույրը, որպես այրված հաշիշ:
Հովը սուրաց, գիշերն ընկավ... Ու դառնում է, ախ, —
Քո մարմինը — հրափթիթ վարդերի դագաղ...
1919-1920