Հ. Փիրումյան, «Խոտաբույսերը և նրանց մշակության եղանակները»

Հ. Փիրումյան, «Խոտաբույսերը և նրանց մշակության եղանակները»

Հ․ ՓԻՐՈԻՄՅԱՆ․ «ԽՈՏԱԲՈԻՅՍԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՄՇԱԿՈՒԹՅԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ»

Այս գրքույկը[1] նպատակ ունի գյուղացիությանը ծանոթացնել տարբեր խոտաբույսերի մշակման եղանակի հետ։ Գրքույկի ծավալը շատ է փոքր՝ եղած խոտաբույսերի մասին ծանոթություն տալու համար։ Գրքույկի մեջ խոսված է երեքնուկի, առվույտի, կորնգանի, հասկավոր խոտերի և կորթումի մասին։ Չի հիշված մեր ցանովի խոտերից քռուշնան, վիկան և շամբալան[2]։ Եթե մեզանում նոր են սկսելու կորթումի և հասկախոտերի մշակությունը, ապա, ուրեմն, արդեն եղած քռուշնան ու շամբալան պիտի իրենց տեղն ունենային գրքում։

Գրքույկում նկ. 1֊ը թարս է տպած, և երեքնուկի արմատները մացառի են նման։ «Երեքնուկի սերմերը շատ նման են լոբուն». ձևով նման է, ո՛չ մեծությամբ։ Խոսքը թերատ է, մանավանդ որ մի քիչ հետո ասում է. «Երեքնուկի սերմերը շատ մանր են», «Հալվող ձյունի ջրերը սերմերը քաշում են հողի մեջ» (էջ 11). Ձյունի ջրերը սերմերը կարող են և քշել, «քաշել» բառն այդ միտքը լիովին չի արտահայտում։

Խոտաբուծության դրական օգուտը ցույց տալու համար գրքույկում բերված է Մոսկվայի նահանգի գյուղերից օրինակ։ Լավ կլիներ, որ մեր գյուղերից օրինակ բերվեր, ունենք այնպիսի գյուղեր, որոնց փորձի օգտագործումը շատ ավելի կասի մեր գյուղացուն, քան բերված օրինակը։

Գրքույկի վերջում պակասում են հասցեներ, թե որտեղից ճարել սերմ, ո՞ւմ դիմել այդ մասին, մի փութ յոնջայի սերմն ի՞նչ արժե և այլն։

Այդ թվական տվյալների և հիմնական հասցեների պակասն զգացվում է։ Բայց և այնպես՝ այս գրքույկն օգտակար ձեռնարկ է մեր գյուղացիների համար։ ճշմարիտ է հեղինակի այն խոսքը, թե «առանց խոտացանության չի կարելի ունենալ արդյունավետ անասնապահություն և կաթնատնտեսություն»։

  1. 1
  2. 2