Հ. և Թ. Տեր-Հակոբյանների հարսանիքի քսանհինգամեկին

Հ. և Թ. Տեր-Հակոբյանների հարսանիքի քսանհինգամեկին

Հ. և Թ. Տեր-Հակոբյանների հարսանիքի քսանհինգամեկին


Կես գիշեր է։ Լուռ սենեկում
Հանդարտ քայլով, փոքր-ինչ զբաղված,
Ման եմ գալիս. և անկյունում
Տեսնեմ՝ քնարս պատին կախած։

5 Տերևի պես դողդողալով,
Ես մոտեցա հին ընկերիս.
Խելքըս թռավ, բայց մեղմ ձայնով
Կանչեցի ես՝ ողջույն քնարիս։

Առա նորան և խնդացին
10 Փայփայելով՝ լավ մաքրեցի.
Կարծեմ, լարերը պակաս էին,
Բայց տակավին դեռ արծաթի։
       Եվ արծաթի տարեդարձին
       Այս տողերը ինձ հնչեցին։

15 Բախտավոր զույգ. որ մտաք աշխարհ
Սիրտ սրտի հետ և միաբան։
Սիրով գնացիք ձեր ճանապարհ,
Լուսապայծառ աստղի նման։

Որ մանկության առավոտից
20 Արդար վաստակ եք վաստակել.
Որ անտրտունջ այս աշխարհից
Երբեք աշխարհ չեք անիծել:

Սե՜ր գեղեցիկ, սե՜ր հոյակապ,
Ամեն տեղ քո շունչն եմ լսում.
25 Դու մարդկության հզոր շաղկապ,
Ամեն լավ բան դու ես ստեղծում։

Եվ այդ Ձեր սերն աստված օրհնեց,
Նայեց երկինք և հաշտ աչքով.
Թեթև, զեփյուռն Ձեզ ողջունեց,
30 Եռա՜ց և կյանք բոլոր շնորհով։

Արևելքի շողքը շողաց
Ադամանդի գոհարներով,
Շողաց և շաղը շողշողուն
Մարգարտափայլ կաթիլներով։

35 Շողաց և ծովըն ծիրանի
Երկու չքնաղ նավորդի հետ,
Մինը պսակյալ իսկ թագուհի,
Մյուսն անխոնջ ճարտարապետ։

Քա՜ջ նավորդներ, Ձեր գալն բարի.
40 Ձեզ գեղեցիկ պսակ արծաթի.
Ա՛յս օր հանդես ամուսնական,
Կեցցե՛ք, կեցցե՛ք այժմ և հավիտյան:

1991 թ. 28 հուն.