Ձգվել շյուղերը ու տարածվել են
Շուրջը մայր ծառի...
Եվ ահա ձեռք են մեկնում իրարու,
Ճկվում են կամաց,
Ձյունեղեն բեռը իրարից առնում,
Որ թեթեւ տանեն...
Ողջ բեռը ուսած նայում է ծառը,
Ժպտում մայրաբար՝ իր հաշտ շյուղերին,
Եվ կարծես մի պահ
Թեթեւանում է ձյունը ուսերի...