***

Գիշերվա մութ, սեւ կտավին
Քանդակվել է
Մոմի բոցը՝ սրտի նման։
Սրտի նման թրթռում է,
Դողում կարծես,
Երերում է,
Շտկում նորից ինքը իրեն.
Լույսի փոքրի՜կ, փոքրիկ մի շեղբ՝
Անծայրածիր խավարի դեմ...
Եվ ինչ լավ է,
Որ քո սրտից ելած այդ պարզ
                Բոցի համար
Կարող ես, մո՛մ, այդպես հալվել։