Ձեր դեմքի էմալը երեկ Հստակ էր, որպես ապակի. Կարոտ էր հրի, կրակի Ձեր դեմքի էմալը երեկ: Արդյոք ո՞վ պիտի կրակի, Արդյոք ո՞ւմ պիտի նվիրեք Ձեր դեմքի էմալը, որ երեկ Հստակ էր, որպես ապակի...