Ձմռան իրիկուն


Ամեն մեկ վերքե
Զոր երկինքն ունի՝
Կապո՜ւյտը կ’երգե...

Միշտ կը տժգունի,
Բայց միշտ նվա՛գ է.
Հառա՛չ մը չունի...

Ամեն մեկ վերքե
Զոր հոգիս ունի՝
Անհո՜ւնը կ’երգե...

Քանի տժգունի
Հոգիս՝ կ’օրհներգե՜.
Գանգա՛տ մը չունի...

Ամեն մեկ վերքե
Զոր երկինքն ունի՝
Աստվա՜ծ մը կ’երգե...