ՁՎԱԴՐՈՒՄ


Սաղարթներով թանձրախիտ
Լուսնի շողը թափանցել,
Հավքի թափուր
Բնի մեջ
Շարշարել է լույս ձվեր...
Հավքը կգա՝ թուխս նստի,
Նոր լուսիններ դուրս կգան,
Թեւեր կառնեն, կթռչեն,
Նորից երկինք կգնան,
Եվ գիշերը
Մի լուսնի
Լույսի
Հույսին չի մնա։