-Ամեն օր ինձ
Դպրոց տանում
Եվ դպրոցից
Բերում ես տուն։
Ասա՛, ճամփա՛,
Չե՞ս հոգնում դու։
Ճամփան լսեց
Նաիրիկին
Եվ պատասխան
Տվեց այսպես.
-Ուր էլ ուզես,
Կտանեմ քեզ,
Ու չեմ հոգնի,
Չեմ հոգնի ես,
Միայն թե դու
Միշտ տուն տանես,
Խելոք բալիկ,
Ոչ թե «Երկու»
Կամ թե «Երեք»,
Այլ «չորս» եւ «Հինգ»։