Չընդունե՛ս, ընկե՛ր, այս գիրքս այնպես, Ինչպես աղջիկն է նվեր ընդունում.— Սպասում է նա դրան անհամբեր, Իսկ ստանալիս — մի կողմ է դնում։— 1928