Մայրս կանչում է, մայրս կանչում է,
Ես այդ կանչի մեջ մանուկ եմ նորից.
Մորս ձայնն անուշ ես ճանաչում եմ
Անգամ լեռների, ձորերի հեռվից։
Մայրս կանչում է, մայրս կանչում է
Եվ այդ կանչի մեջ պատանի եմ ես,
Սիրում եմ, սակայն... Եվ ամաչում եմ
Այդ մասին խոսել, քաշվում եմ այնպես։
Մայրս կանչում է, մայրս կանչում է,
Ո՞ւր եք, խենթ մանուկ ու գիժ պատանի,
Մորս աչքերում լույսը հանգչում է,
Դարձեք, լույս բերեք մորս աչքերին։