Մայրենի լեզու (Վարդան Հակոբյան)

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ


Արյո՜ւնս եռման... Այդ իմ լեզուն է՝
Սուրբ ու մեսրոպյան ու ոսկեղենիկ.
Իմ երակներով անլուռ հոսում է,
Ծաղկում են լեզվում հող ու հայրենիք։

Փոխեցի՞ր լեզուդ՝ արյունն է փոխվում,
Քո երակների արյունը որդան.
Երբ հայերեն չէ քո սիրտը խփում,
Փլվում է սյունը հայրենական տան։