Պատգարակի վրա Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Բ (Մայր)

Վարդան Հակոբյան

Գիծ
ՄԱՅՐ


Մայր բառին վաղուց ձեռ
չեմ տալիս, չեմ դիմում՝
մորս գնալուց հետո։ Թվում է՝ դադարած
սիրտն է իմ մոր,
դրել եմ բարձր՝ Մեծ քարի վրա եւ ուր-որ է
արեգակի ծագելու հետ պիտի սկսի բաբախել։