Հայոց լեզու

Հայոց լեզուն մեր մայրենի,

Որ հնչել է Վանից Անի,

Եղել լեզուն այն՝ բերանի,

Հայկի, Արամի, Տիգիանի։


5 Մեր սուրբ լեզուն օրորոցի,

Որով ապրել, աղոթել են

Մաշտոցն ու մեր Նարեկացին,

Որով երգել ու գրել են

Կոմիտասն ու մեծ լոռեցին,

Ու դրանով են պահպանել

խոկումները մեր հայեցի։


Արդ մենք էլ պիտ պահենք հավետ

Լեզուն մեր այս երանավետ,

Որ միշտ ծաղկի ու զորանա

Ազգըս հայոց հազարամյա։