Մասնակից:Teak/Մասնակցի քննարկում:Vmovsisyan
Հայկական համառոտ հանրագիտարան
խմբագրելՈղջույն, Vmovsisyan, և շնորհակալություն Վիքիդարանում Հայկական համառոտ հանրագիտարանի տեքստի ներմուծման համար։ Ահա և մի քանի խնդիր, որոնց հրավիրում եմ ձեր ուշադրությունը և ուրախ կլինեմ օգնել դրանց վերացնել։
- Կարծում եմ ձեր նախընտրություններում միջերեսի լեզուն անգլերեն է ընտրված, որի պատճառով էլ Էջ անվանատարածքում էջեր ստեղծելիս էջի ամփոփման մեջ «→Չսրբագրված:» արտահայտության փոխարեն անգլերեն «→Not proofread:» արտահայտությունն է գրվում։ Դա կարելի է ուղղել էջի վերևի աջ մասում «Իմ նախընտրությունները» («My preferences») հղման վրա կտտացնելով, և ապա «Ինտերֆեյսի լեզուն.» (Language:) տուփի կողքին ընտրելով հայերենը։
- Բոլոր տեքստում հայերեն վերջակետի փոխարեն ( ։ ) օգտագործվել է անգլերեն երկուկետ ( : ), իսկ միջակետի ( ․ ) փոխարեն անգլերեն վերջակետ ( . )։ Բոլոր այդ կետադրությունները ձեռքով ուղղելն ու սրբագրելը բավականին շատ ժամանակ և էներգիա է պահանջում։ Ինչքան հասկանում եմ, տեքստը ներմուծվել է որևէ տեքստային նիշքից (և ոչ տառաճանաչած տարբերակից)։ Այդ պարագայում, շատ ավելի հեշտ է հայերենի կետադրությունն ուղղել նիշքում (գտնելով և փոխարինելով - find & replace), և ապա այդ մասնակի սրբագրված տեքստը ներմուծելով։ Դա նշանակում է 403 էջ նորից պիտի ներմուծել։ Եթե կուզեք, կարող եք տեքստն էլ-նամակով ուղարկել ինձ, և այն ուղղելուց հետո բոտով կտեղադրեմ։
- Ամեն էջ պարունակում է երկու սյունակ, և ունի բավականին մեծ եզրեր, որը պատճառ է դառնում սրբագրման էջում էջի տեքստը բավականին փոքր երևա՝ սրբագրման գործն դժվար դարձնելով։ Անձմանբ կարծում եմ, որ եթե ամեն էջ երկու էջի բաժանվի՝ ամեն սյունակ առանձին էջում տեղադրելով, սրբագրման գործը շատ ավելի հեշտ կդառնա։ Այս հարցը տեղադրում եմ խորհրդարանում նաև համայնքի առավել փորձառու անդամների կարծիքները լսելու համար։ Chaojoker 23:26, 25 Հոկտեմբերի 2011 (UTC)
- Խնդրում եմ հնարավորինս էլ․ փոստի միջոցով կապ հաստատել ինձ հետ Toolbox -> E-mail this user։– Այս անստորագիր գրառման հեղինակն է. Vmovsisyan (քննարկում|ներդրումներ)
Քննարկման էջերի հեռացում
խմբագրելՈղջույն Վարդան։ Քննարկման էջերից որևէ պարունակություն չի հեռացվում, ինչպես նաև այլոց գրածը չի խմբագրվում, բացառությամն վանդալիզմի, կամ ինչ–ոչ ակնհայտ տեխնիկական սխալի, որը լուրջ խնդիր է առաջացնում (օրինակ քննարկման էջև, հայտնվում է հոդվածների կատեգորիայում և այլն)։ Բացի դրանից, էլ–փոստը չի կարող փոխարինել, քննարկման էջինև, քանի որ այն հրապարակային է, նոլորի կարդալու և նաև իրանց ասելիքը ավելացնելու հնարավարություն է տալիս։ Վիքիմեդիայի նախագծերում, հիմնականում օգտագործվում է հենց այս ձևը, փոքր բացառություն են կազմում, հրապարկայաին նամակագրական ցանկերը, և ԱյԷրՍի ալիքները, որոնք պարունակությւոնը նույնպես արխիվացվում և հրապարակայնացվում է։ Մասնակիցները ունեն էլ–փոստ ուղղարկելու հանրավորություն, բայց դա անձնական, որպես կանոն նապագծի հետ անմիջապես չառնչվող, կամ ոչ–հրարակային տեղեկություններ փոխանցելու համար է կիրառվում։--Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 13:33, 26 Հոկտեմբերի 2011 (UTC)
- Ողջույն Ալեքսեյ։
- տեղեկատվական աղմուկից խուսափելու և արդյունավետության նկատառումներով ինձ ավելի հարմար է էլ․ փոստով շփումը
- Chaojoker-ի վերոնշյալ կետերից
- 1-ինը սխալ է (ինձ մոտ հայերեն նորմալ ցույց է տալիս),
- 3-րդի պատճառը նրա անտեղյակությունն էր (տես https://hy.wikisource.org/wiki/Վիքիդարան:Խորհրդարան հետևյալ թեման՝ 49 Հայկական համառոտ հանրագիտարանի դեժավյու տարբերակի մասին), ապագայի համար նաև screenshot և լրացում եմ կատարել օգնության հմպտ էջում՝ https://hy.wikisource.org/wiki/Օգնություն:Տեքստի_և_պատկերի_կողք-կողքի_ցուցադրում
- 2-րդին հնարավոր էր պատասխանել միայն attachment-ով էլ․ փոստի նամակի միջոցով,
որն ուղարկելուց հետո միայն կատարել եմ խնդրո առարկա ջնջումը՝ հրապարակային պատասխանով ադմինին չհեղինակազրկելու նպատակով
- անձնական քննարկման էջից նյութ ջնջելը կանոններով թույլատրված է
( http://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Talk_page_guidelines
Users may freely remove comments from their own talk pages, though archiving is preferred.)
և այդ իրավունքից ես օգտվելու եմ։
Հ․Գ․ Շնորհակալություն Chaojoker-ին՝ Հանրագիտարանի տեքստի սրբագրման գործում օպերատիվ աջակցության համար։
Վարդան Մովսիսյան (vmovsisyan) 08:43, 27 Հոկտեմբերի 2011 (UTC)
- Vmovsisyan, կարող ե՞ք բացատել ինչ նկատի ունեք «տեղեկատվական աղմուկ» ասելով։ Ինչ վերաբերում է արդյունավետության, ապա թափանցիկությունը ոչ միայն չի խանգարում արդյունավետությանը, այլ մեծապես նպաստում․ էլ-նամակի փոխարեն վիքի նախագծերում նախագծին վերաբերող հարցերը քննարկելը առիթ է տալիս բոլորին՝ մասնակցելու, ապագայում նույն քննարկումը չկրկնելու, եկած համաձայնությունները բոլորին ակնհայտ լինելու, ապագայում քննարկման հղում կատարելու, և ամենալավ լուծումը որևէ խնդրի համար գտնելու համար։ Անգլերեն Վիքիփեդիայի ուղեցույցը, որին հղում էիք կատարել, լավ է գրված․ խնդրում եմ ընթերցել ամբողջ էջը․ այնտեղ գրված է՝ «Editing – or even removing – others' comments is sometimes allowed. But you should exercise caution in doing so, and normally stop if there is any objection. Some examples of appropriately editing others' comments:», որը շարունակվում է այն տեսակ հաղորդագրությունների օրինակներով, որոնց իմաստ ունի ջնջել։ Սակայն բուն վիքիին վերաբերող նյութերն, որի օրիկնակներից է վերին քննարկումը, այդ օրինակների մեջ չեն մտնում։ Այո՛, գրված է «Users may freely remove comments from their own talk pages, though archiving is preferred.» բայց դա ըստ իս խմբագրության պատերազմների դեմն առնելու համար է, որպեսզի մասնակիցներն իզուր ժամ ու էներգիա չծախսեն անընդհատ հետ շրջելու որևէ մասնակցի խմբագրումները, ով շարունակ իր քննարկման էջերից նյութեր է հեռացնում՝ չըմբռնելով քննարկման էջի խորհուրդը կամ այն, որ էջի պատմության մեջ միևնույն է ամեն ինչ մնում է։ Անձամբ խնդիր չեմ տեսնում (և նույնիսկ գերադասում եմ) Վիքիդարանին կապ չունեցող կամ ավելի անձնական նյութերը էլ-նամակով քննարկել, բայց Վիքիդարանին վերաբերող նյութերը քննարկելիս թափանցիկությունն ամենաարդյունավետ ձևն է։
- Ինչ վերաբերում է ՀՀՀ-ի բեռնման խնդիրներին, նախաընտրելի կլիներ կետերի պատասխանը տեղադրել նախորդ վերնագրի ներքո՝ հենց կետերի տակ, քննարկման շարունակությունը պահպանելու համար։ Քանզի դրանց անդրադարձել եք այս վերնագրի ներքո, կպատասխանեմ այստեղ։
- Նախ, շնորհակալություն էլ-նամակով տեքստային նիշքերն ուղարկելու համար․ խնդիրն ուղղված է։
- Նոր դեժավյու տարբերակ բեռնելու մասին կարծիքս հայտնել եմ խորհրդարանում։
- Ինչ վերաբերում է ՀՀՀ-ի բեռնման խնդիրներին, նախաընտրելի կլիներ կետերի պատասխանը տեղադրել նախորդ վերնագրի ներքո՝ հենց կետերի տակ, քննարկման շարունակությունը պահպանելու համար։ Քանզի դրանց անդրադարձել եք այս վերնագրի ներքո, կպատասխանեմ այստեղ։
- Անգլերեն միջերեսի շնորհիվ ամփոփման մեջ անգլերեն բացատրության ավտոմատ տեղադրման վերաբերող մի պատկեր կարող եք տեսնել աջ կողմում։ Եթե ինչպես շեշտել էիք էլ-նամակում, գերադասում եք անգլերեն միջերես, հայերեն վիքի նախագծում մեծ մասշտապով էջեր ներմուծելիս նախընտրելի է ամփոփումները գոնե ձեռքով հայերեն դարձնել։ Chaojoker 06:33, 28 Հոկտեմբերի 2011 (UTC)
- Հ․Գ․ Chajoker-ը Վիքիդարանում ադմին չէ, և եթե մինչ այժմ դա էր ձեզ կանգնեցնում նրան «հեղինակազրկելուց», խնդրում եմ այժմ ազատ զգացեք լիաթոք «հեղինակազրկել»։
- Chaojoker,
- տեղեկատվական աղմուկի մասին պատկերացում կազմելու համար առաջարկում եմ օգտվել Վիքիփեդիայից՝ գուգլ անելու (info noise wiki) հենց առաջին պատասխանն է՝ http://en.wikipedia.org/wiki/Signal-to-noise_ratio
- թափանցիկության վերաբերյալ ես որևէ խնդիր չունեմ․ իմ գրառումները վերաբերվում են արդյունավետությանը (դրա մասին հաջորդ կետն է), ու եթե ես հարգում եմ ձեր իսկական անունը չնշելով՝ թափանցիկության բազային պահանջներից մեկը խախտելով աշխատելու ձեր իրավունքը, ապա դուք պարտավոր եք հարգել էլ․փոստի միջոցով հաղորդագրություններ ստանալու արդյունավետության պահանջի իմ իրավունքը
- արդյունավետությունը բացատրեմ խնդրո առարկա օրինակով․
- իմ քննարկման էջում ձեր կողմից կատարված գրառման պատճառով ես աղմուկ-նամակ եմ ստանում, որը պետք է ջնջեմ,
- այնուհետև մուտք գործեմ Վիքիդարան՝ բուն տեղեկատվություն-գրառումը տեսնելու և արձագանքելու․
- վերահավաստիանամ, որ խմբագրի տեսնակյունից հմպտ էջերի վիճակների ամփոփումներում սրբագրված-չսրբագրված նշումը հայերեն է (400 էջ հայերեն բովանդակություն ավելացնելը գնահատելիս history-ում երևացող անգլերեն ամփոփումը շեշտելը իմ կարծիքով մանրախնդրություն է)
- ձեր նշած 3-րդ կետի (պատկերի մեծացման կոճակի) վերաբերյալ Խորհրդարանում կարդամ Teak-ի պատասխանն ու ձեր անտեղյակության խոստովանությունը, տխրեմ ինձ Վիքիդարան բարի գալուստ մաղթող ձեր գրառման «Կոչ եմ անում ձեզ ծանոթանալ Օգնության բաժնին։» հատվածի անհամարժեքության համար և մտահոգվեմ հատկապես նորեկներին օգնելու ձեր գիտելիքների ու փորձառության մասով, ապագա խմբագիրների համար լրացում կատարեմ օգնության հմպտ էջում
- և ի վերջո էլ․փոստով attachment-ով ուղարկեմ հմպտ հայերեն տեքստերը (այս մասով ձեր էլ․փոստի հասցեն պարզելու համար հարց-պատասխան նամակների վրա զուտ բարեբախտաբար ժամանակ չեմ կորցրել, քանի որ անցած հանդիպման ժամանակ արդեն տվել էիք ձեր էլ․փոստի հասցեն)
Մինչդեռ վերոնշյալի փոխարեն կարող էիք պարզապես բացել իմ մասնակցային էջը և այնտեղ նշված էլ․փոստի հասցեիս նամակ ուղարկել՝ նշելով ընդամենը 2-րդ կետը, ինչպես նաև խնայելով այս խոսակցության վրա ծախսվող՝ բոլորիս ժամանակը, որն անհամեմատ ավելի արդյունավետ կլինի ծախսել այս նախագծի բուն նպատակների համար։
- Ձեր ողջամտությանն անսալով՝ իմաստ չեմ գտնում անդրադառնալ անձնապես ինձ ուղղված գրառմանն այլոց «մասնակցության» հարցի տրամաբանությանը
- Իմ սեփական քննարկման էջի բովանդակության ջնջման մասով
- կանոնի Wikipedia:Talk_page_guidelines User talk pages բաժնում պարզագույն անգլերենով նշված է "Users may freely remove comments from their own talk pages, though archiving is preferred." (մեր ընկալումների համարժեքության ապահովման նպատակով համենայնդեպս թարգմանում եմ հայերեն՝ «Օգտագործողներն իրավունք ունեն իրենց սեփական քննարկման էջերից ազատորեն ջնջել մեկնաբանությունները, չնայած նախընտրելի է արխիվացումը։»)
- նույնիսկ ավելին՝ Wikipedia:User_pages-ում նշվում է օգտագործողի՝ իր էջերը չխմբագրելու խնդրանքը հարգելու ողջամտության մասին․ "In general, it is usual to avoid substantially editing another's user and user talk pages other than where it is likely edits are expected and/or will be helpful. If unsure, ask. If a user asks you not to edit their user pages, it is probably sensible to respect their requests (although a user cannot avoid administrator attention or appropriate project notices and communications by merely demanding their talk page is not posted to)."։ Այս կետը նաև Ալեքսեյի գործողությանն է վերաբերվում։
- համենայնդեպս ավելացնեմ նաև, որ տեղյակ եմ Wikipedia:TPG-ում նշված "Many new users believe they can hide critical comments by deleting them. This is not true: Such comments can always be retrieved from the page history. Removal of a comment is taken as proof that the user has read it." մասից (կարճ․ ջնջումներն ու նախկին մեկնաբանությունները միևնույն է՝ հասանելի են էջի պատմության միջոցով)
Կանոնի՝ իմ կողմից հենց սկզբից մեջբերված հատվածը այնքան հստակ ու կոնկրետ է, որ կարիք չեմ տեսնում անդրադառնալ երկիմաստության տեղիք չտվող պարզագույն տեքստից ձեր կատարած տարբերվող անձնական հետևություններին կամ խնդրո առարկա "User talk pages" բաժնից դուրս չկապակցված մեջբերմանը։
Իմ ջնջման նպատակն էր Վիքիմեդիայի նախագծերի հայալեզու հատվածների զարգացման նպատակով նոր կամավորներ ներգրավելու ժամանակ իբրև օրինակ իմ մասնակցային քննարկման էջում նորեկներին ցույց տալ իրենց բարի գալուստ մաղթող տեքստը, ոչ թե հիասթափեցնել ադմինի վերոնշյալ բացասական (1), անտեղյակ (3) և անարդյունավետ (2) գծերի ցուցադրությամբ։
- Էլ․ նամակիս համար շնորհակալություն հայտնելու փոխարեն առաջարկում եմ պատասխանել իմ նախորդ էլ․ նամակին, որը հոկտեմբերի 25-ից մինչ օրս անպատասխան է մնացել։
- «․․․ նախընտրելի է ամփոփումները գոնե ձեռքով հայերեն դարձնել։»-ի մասով առաջարկում եմ հստակեցնել և տարբերել նախընտրելին պարտադիրից։
- Խնդրում եմ վերընթերցել իմ գրածը․ այն ոչ թե կոնկրետ Վիքիդարանին կամ Chaojoker-ին է վերաբերվում, այլ հայալեզու գիտելիքի զարգացմանն ուղղված նախագծերի պատասխանատու մասնակիցների գիտելիքների, փորձառության և այլ կարևոր հատկանիշների վերաբերյալ վստահության պահպանմանը։
Համենայնդեպս հստակեցնեմ․ որևէ մասնակցի հեղինակազրկելու խնդիր չունեմ՝ անկախ նրա ադմին լինելու կամ չլինելու կարգավիճակից, և գնահատում եմ բոլոր մասնակիցների ներդրումները՝ անկախ քանակական չափորոշիչներից։
- Հուսով եմ վերոնշյալը բավարար է այս հարցը փակված համարելու և մեր համատեղ ուժերը ուղղորդելու ավելի արդյունավետ և նպատակային գործողությունների։
--Վարդան Մովսիսյան (vmovsisyan) 18:45, 28 Հոկտեմբերի 2011 (UTC)
- Վարդան ջան, կներես, բայց եթե չոր փասթենք դա նշանակում է, որ դու բոլոր Վիքիների շփման գործիքից դեռ մի անգամ չօգտված, հայտարարել ես որ այն անարդյունավետ է, և աղմուկ է ստեղծում, իսկ 10 տարուց ավել, դրանից օգտվող տասնյակ միլիոնավոր մարդիկ, որոնք ստեղծել են հայտնի նախագծերի նման բարդ փոխգործունեության մեխանիզմներ, այդքան բանը չեն հասկանում և պարզապես ավելորդ աղմուկ են ստեղծում, առանց նշանավոր այլ առավելությունների և դու դրանից չես օգտվելու։
- Անարդյունավե՞տ ամուկ։ Իսկ ինչ կասես, երբ քեզ 10 հոգի սկսեն նույն բանը գրել էլ–փոստով, դու էլ այդ 10 հոգուն նույն բանը պատասխանես, քանի որ մարդիկ գալով քա քննարկման էջ, չեն իմանա, որ այս կամ այն հարցը արդեն քննարկվել է, ոչ վաղ անցյալում։ Հաստատ պատմության էջ չեն սկսելու թերթել ժամերով, հետո նման մի բան գրած մասնակցին հարցնեն, թե ինչ ես դու գրել, ինչ համաձայնության եք դուք եկել և այլն։ Ու դա շատ հավանական սցենար է և ուղղակի մեկ օրինակ։ Արդյունավետության մասին և բազմաթիվ մարդկանց վատնած ժամանակի, և ստեղծվող աղմուկի մասին դատիր ինքդ։ Կարճ ասած, սա է շփման և որևէ իմաստալից համագործակցության համար վիքիներում օգտվող գոծիքն ու համակարգը, տարիներով փորձած և մշակված, և եթե այդ տեսակ միլիոնավոր մարդիկ շարունակում են այն օգտագործել, հավատա մի բան գիտեն։ Բոլոր առավելությունները, և քո նշած մեթոդի թերությունները, թվարկելը ոչ միայն երկար է այլ դժվար իմ համար, դրա ակնհայտություն և բնական լինելու պատճառով։ Էլ ավելի կարճ (թող քավ լիցի չհնչի կոպիտ)՝ համայնքում, ուր դու կամավոր եկել ես, եղած շփման մեխանիզմը սա է՝ «հռոմում պահի քեզ որպես հռոմեացի»։ Եթե մեկը խնդրի միայն էլ փոստով իրեն գրել, մյուսը միայն ֆեսբուքում, երրորդը հեռախոսով զանգել տեղյակ պահել, ապա բոլորս զբաղվելու ենք մարդկանց անձնական սուբյեկտիվ նախընտրանքերով և էնտրոպիան շատացնելով։
- Կամքիդ հակառակ քեզ ոչ ոք չի կարող ստիպել, անել այս կամ այն։ Ու այս հարցով վերջին զուգահեռս՝ ենթադրենք, ես չեմ սիրում ակուստիկ աղմուկ և առահասարակ վատ եմ ընկալում տեղեկությունը բանավոր ձևով, նախընտրելով գրավոր խոսքը։ Ի՞նչ ես կարծում, եթե ես աշխատավայրում իմ գործընկերների բանավոր հարցերին ու ասածներին, սկսեմ էլ–փոստով պատասխանել, բանավոր քննարկումներին չարձագանքեմ, ժողովներին չմասնակցեմ, կարճ ասած ժխտեմ բանավոր շփման մեթոդները (մի շարք լուրջ ու օբեյտկիվ պատճառներ բերելով գրավոր հաղորդակցման առավելության մասին), արդյոք կոլլետիվը դա նորմալ կընդունի և անկեղծ կհարգի ինձ տհաճ աղմուկից խուսափելու իմ իրավունքը, արդյոք համատեղ աշխատանքը չի դառնա անաարդյունավետ, և արդյոք իմ այդտեղ արածի ՕԳԳ–ն վերջիվերջո չի հասնի 0-ի, պարբերաբար բացասական դառնալով։ Քո պահանջը իմ համար նման է բերածս օրինակին։
- Ավելի վաղ գրածներիդ մասով (ցավոք բոլոր հարցերը միախառնվել են), «հրապարակավ սխալը նշելով հեղինակազերծել որևէ մեկին»–ը Վիքիփեդիայի և նման այլ ցանկացած նախագծի համար շատ խորթ հասկացողություն է :)։ Վիքիներում քննադատությունից կամ այլոց իրանց հետ չհամաձայնվելուց նեղացող/իրենց վատ զգացող մարդիկ չկան։ Ինչպես չկան մարդիկ, ով որևէ մեկի սխալը տեսնելով, իրան կդադարի հարգել/գնահատել (եթե իհարկե սխալն ընդունվում է)։ Նման խառնվածք մարդկանց համար Վիքիները չափազանց տհաճ միջավայր են։ Այնպես, որ հանգիստ գրեք անահամձայնություններիդ մասին, նկատած թերությունների և սխալների։ Բնականավար էլ ավելի գնահատելի ու արդյունավետ է, եթե դրանց զուգահեռ առաջարկություններ անես և լուծման քո տարբերակները առաջարկես, այդ ամենը իհարկե մտածված փաստարկներով։ Համայնքը ոչ–հիերարխիկ է, կամ հորիզոնական հիերարխիայով։ Ու ասյտեղ անձիք կարևոր չեն, քանի որ այստեղ ոչ թե ժողովրդավարություն է, կամ հիերարխիկ ու անձնավորված այլ համակարգ, այլ քլյուքրասիի է, իսկ մերիտոքրասի (w:en:Meritocracy#Meritocracy_Online) ինչ–որ նմանությունները գալիս են զուտ ավելի հարուստ փորձից և կողմնակի են։
- Այնպես որ, խորհուրդ եմ տալիս ավելի բաց լիներ, այս նոր միջավայրի հանդեպ, որտեղ շատ են աշխատանքային անհամաձայնությունները և քննարկումները, բայց միառժամանակ սա իմ իմացած անձնապես ամենա բարյացակամ տեղերից է։ Իսկ այժմ ես ինչ–որ լարվածություն եմ տեսնում, որն անտեղին է, հավատա։
- Նաև խնդրում եմ չխառնել նախագծի թափանցիկությունը և մասնակիցների անձնական կյանքի թափանցիկությունը։ Մեկը մյուսի հետ կապ չունի, անձնական գաղտնիությունը և անանունությունը էլ ՎՄ միջավայրում լուրջ է ընկալվում, և դա ևս մեկ պատճառ է, ինչի էլ–փոստի անցնելու քո պահանջը անհնարին է։
- Ամփոփման մասի վերաբերյալ, իմ կարծիքով մանրախնդրություն չէ։ Համենայնդեպս օտարազգիները չեն զլանում պարբերաբար իրանց սկրիպտերի մեր մոտ աշխատանցլուց ամփոփման մեջ նշվող տեքստի թարգմանություն խնդրել և ամեն լեզվական տարբերակի համար, այդ լեզվով ամփոփման մեջ գրելու։ Ու Վարդան կրկին, խնդրանք՝ ամեն ասած բանը անձնական քննադատություն պետք չէ ընկալել, և դեռ չխորանալով ինչի մասին է խոսքը, սխալ հայտարարել։
- Հենց ողջամտության և արդյունավետության տրամաբանությունից մասնակցի քննարկման էջում գրվածը, զուտ այդ երկու անձի միջև քննարկում չէ, օրինակի համար, տես օրինակ հայ ՎՓ–ոմ քննարկման էջս, և կտեսնես, որ այնտեղ գրածը հազվադեպ է երկխոսություն մնում, և գրեթե դեպքերի կեսում, այլ մասնակիցներ նույնպես ասելիք են ունենում։
- Եթե էլ–փոստով տեղեկացումները տհաճ են, ապա երկու առաջարկ, կարող ես դրանք անջատել՝ նախագիծ մտնելով, մեկ է կիմանաս, որ ունես նոր հաղորդագրություններ, կամ էլ–փոստում կիրառել ֆիլտրներ և այդ տեսակ նամակների ավտոմատ հեռացում ինչ–որ ժամանակ անց։
- Մնացած փաստարկներիդ մասին արդեն գրել եմ, այստեղ կամ էլ–նամակով, չկրկնվեմ։
- Հ․Գ, խնդրում եմ խորքը ստանալու համար, օգտագործիր համապտասխան քանակությամբ լատինական երկուկետեր ամեն նոր տողի առջև/ցանկի տարր (աստղանիշ/վանդականիշ) օգտագործելիս։ Այլապես գրառումը ստանում է ջադրված տեսք։ --Ալեքսեյ a.k.a. Քսելջեն 00:56, 29 Հոկտեմբերի 2011 (UTC)
Vmovsisyan, նախ՝ բարի գալուստ վիքիդարան մասնավորապես և հայերեն վիքիհանրություն ընդհանրապես։ Չեմ ուզում այս թեման ապարդյուն երկարացնել, բայց ուզում եմ առաջարկել կողմնակի հայացք տեղի ունեցածի վերաբերյալ։ Chaojoker-ի երեք կետերը ես կհասկանայի որպես․ 1) փորձում է առաջարկել օգնություն (չգիտի տեղյակ եք դուք արդյոք նրան, որ հնարավոր է միջերեսը փոխել հայերենի), 2) փորձում է առաջարկել օգնություն (հայերենի կետադրական նշանների Մայքրոսոֆտյան ցավի մասին ոչ բոլորին է հայտնի), 3) փորձում է առաջարկել օգնություն (այո, այս դեպքում Chaojoker-ը անտեղյակ էր խոշորացման ֆունկցիայի մասին, սակայն սրբագրման գործիքը անցել է բուռն էվոլյուցիա մինչև այժմյան տարբերակին հասնելը, և խոշորացման ֆունկցիան ավելացվել է համեմատաբար ուշ)։ Ուստի բոլոր 3 կետերով էլ Chaojoker-ը փորձում էր իր օգնությունը առաջարկել, և այս տիպի օգնության կարիք կարող են հետագայում այլ նորեկներ էլ ունենալ, և ձեր քննարկման էջին հղում տալը շատ ավելի հեշտ կլինի քան նույնը նորից բացատրել/հուշելը։ Հավատացե՛ք, որ այստեղ ձեզ դիմողները ոչ թե փորձում են «սխալներ բռնել» կամ վարկաբեկել, այլ շատ ավելի հավանական է, որ անկեղծ օգնության առաջարկով են դիմում։ Ի դեպ, էլ-նամակներ կարող եք ուղարկել մասնակիցներին իրենց մասնակցային էջից աջում երևացող հղման օգնությամբ (եթե մասնակիցը իր նախընտրություններում ընտրել է ստանալ էլ-նամակներ այլ մասնակիցներից)։ Բայց ինչպես ինքներդ շուտով կհայտնաբերեք, սա շատ անարդյունավետ շփման միջոց է վիքիաշխարհում։ Սրանով նորից եմ ձեզ ողջունում հայերեն վիքիհամայնքում ու մաղթում եմ արդյունավետ ու անխոչընդոտ աշխատանք այստեղ։ — Teak 02:23, 29 Հոկտեմբերի 2011 (UTC)
ՀՀՀ-ի հետ կապված հարցեր
խմբագրելՈղջույն, Vmovsisyan։ Մի քանի հարց Հայկական համառոտ հանրագիտարանի հետ կապված․
- Արդյոք կա՞ն պլաններ մյուս հատորները վիքիդարան բեռնելու հետ կապված։ Լավ կլինի հստակեցվեր նախագծի կարգավիճակը։
- Հ տառով հոդվածների ֆայլի մեջ կան ահագին բացթողումներ («և» տառը և բութը շատ դեպքերում փոխարինվել են գծիկով և այլն)։ Սա ֆայլի փոխակերպմա՞ն դեֆեկտ է, թե ձեր ունեցած սկզբնական ֆայլերո՞ւմ էլ կան այս թերությունները։ Լավ կլիներ այս հարցը շտկվեր, որպեսզի սրաբագրողների գործը հեշտանար։
- Կարո՞ղ ենք ինչ-որ բանով օգնել ՀՀՀ-ի տեսածրված ֆայլերը վիքիդարան վերբեռնելու գործում։
Շնորհակալություն։ — Teak 02:45, 6 Նոյեմբերի 2011 (UTC)
Տեքստերի ավտոմատացված վերբեռնում
խմբագրելVmovsisyan, տառաճանաչված տեքստերը կարելի է ավտոմատացված վերբեռնել բոտի օգնությամբ։ Ես կամ chaojoker-ը կարող ենք սա անել եթե ուղարկես մեզ տեքստերը (առանձին տեքստային ֆայլերով. ամեն էջը մեկ ֆայլ)։ — Teak 16:12, 10 Նոյեմբերի 2011 (UTC)