Հայերեն հանրագիտարանների թվայնացում
խմբագրելՆախագծի մասին ընդհանուր տեղեկությունների համար խնդրում եմ այցելել իմ հիմնական մասնակցային էջ։
Վիքիդարանի հետ կապված տեխնիկական հարցեր․
- Իմ կողմից վերբեռնված որոշ djvu ֆայլերի մեջ կան թերություններ (օր․՝ ՀՀՀ Հ տառի djvu ֆայլում «և» տառերի փոխարեն գծիկներ)․ դրանք փոխարկման դեֆեկտներ են (հին և փակ ձևաչափի ֆայլեր, հին և փոփոխված նոր տարբերակներով տառատեսակներ)։ Դուք կարող եք․
- օգտվել «Հայկական Հանրագիտարան» հրատարակչություն ՊՈԱԿ-ի հետ մեր կողմից կնքված պայմանագրով ընձեռված հնարավորություններից և ազատորեն լուսածրել (scan) ու վերբեռնել ավելի որակյալ տարբերակներ,
- համապատասխան գործնական փորձառության առկայության պարագայում (օր.` աշխատանք PageMaker-ով, ArmTimes/TarHelvetica տառատեսակների օգտագործում և տարբերակների (version) վերաբերյալ գիտելիք) վստահաբար կապ հաստատել ինձ հետ էլ․ փոստի միջոցով։