Հարգելի անանուն մասնակից, շնորհակալություն ձեր ներդրումների համար վիքիդարանում։ Հրավիրում եմ ձեզ գրանցվել այստեղ՝ հետագա արդյունավետ մասնակցության համար։

Նաև խնդրում եմ ի նկատի ունենալ, որ վիքիդարանում կարող են տեղադրվել միայն ազատ տարածման ներքո գտնվող գործերը (հասարակության սեփականության տակ կամ CC-BY-SA արտոնագրի տակ գտնվող)։ Ուստի խնդրում եմ ներկայացնել փաստարկներ, որ Լևոն Տեր-Պետրոսայնի ելույթները և հարցազրույցները կարող են ազատ տարածվել (պետական պաշտոնյաների ելույթները ազատ տարածման մեջ են, սակայն ԼՏՊ-ի վերջին տարիների ելույթները պաշտպանված են նյութական հեղինակային իրավունքներով)։ Այլապես այս բոլոր ավելացրած նյութերը ենթակա են արագ ջնջման։ — Teak 03:18, 12 Նոյեմբերի 2011 (UTC)

Հարգելի — Teak նյութերը, որոնք տեղադրել եմ տպագրվել ՀՀ լրատվության միջոցների կողմից, նույնիսկ մի քանիսն են նույն բանը տպագերլ. հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին օրենքի [հոդվածը] սահմանում է, որ հեղինակային իրավունքի օբյեկտ չհամարվող ստեղծագործություններ են համարվում «բ) օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների և փաստերի մասին տեղեկատվությունը.» ինչպես նաև «ե) քաղաքական ելույթները, դատավարության ընթացքում արտասանված ճառերը.» հիմնվելով այս ամենի վրա համարում եմ որ նյութերը հեղինակային իրավունքով պաշտպանված չեն և ըստ օրենքի չեն էլ կարող լինել: Բացի այս ես նաև ուսումնասիրել եմ անգլիալեզու wikisource-ում պրեզիդենտ Օբամայի էջում զետեղված նյութերի թե՛ բովանդակությունը, թե՛ նյութերի տեղադրման չափանիշները, որպեսզի պահպանեմ հնարավորինս բոլոր wikiկանոնները :)... Ճիշտն ասած ձեր արձագանքը ուրախալի էր ինձ համար, քանի որ շատ կուզենայի որ իմ կատարած աշխատանքը ապահով ձեռքերում լինեն: Իհարկե պատրաստվում գրանցվել և այս ամենը ավելացնել իմ հասկացանկին, գրանցվելու եմ HAKmasnakic անունով: Շնորհակալություն :)
HAKmasnakic 10:29, 12 Նոյեմբերի 2011 (UTC) :)

Այս քննարկման էջը պատկանում է անանուն մասնակցին, որը դեռ չի ստեղծել մասնակցային հաշիվ կամ չի մտել համակարգ մասնակցի անունով։ Այդ իսկ պատճառով օգտագործվում է թվային IP-հասցեն։ Նման IP-հասցեից կարող են օգտվել մի քանի մասնակիցներ։ Եթե դուք անանուն մասնակից եք, բայց կարծում եք, որ ուրիշներին վերաբերող դիտողությունները արվում են ձեր հասցեով, ապա խնդրում ենք պարզապես գրանցվել կամ մտնել համակարգ, որպեսզի հետագայում ձեզ չշփոթեն այլ անանուն մասնակիցների հետ։