Մեծագույն կորուստ


ՄԵԾԱԳՈՒՅՆ ԿՈՐՈՒՍՏ

Գորկու մահը մեծագույն կորուստ է ոչ միայն խորհրդային ողջ կուլտուրայի և գրականության՝ աշխարհում ամենագաղափարական գրականության համար, այլև ապագայի մարդու հումանիստական կուլտուրայի համար, այն մարդու, որը Խորհրդային Միության մեջ այսօր կառուցում է այդ կուլտուրայի հիմքը։ Գորկին իր մեջ հավաքում էր խորհրդային մշակույթի ողջ լավագույնը, հանձնում էր այն ողջ աշխարհին։ Սրա մեջ էր Գորկու հատուկ նշանակությունը։ Կուլտուրական մարդկության լավագույն մասը մեր Միությունից դուրս Գորկու մեջ տեսնում էր նոր աշխարհի կուլտուրայի առաջնորդին, որը աշխատավորների ազնիվ պոտենցիան կոչում էր դեպի կոմունիստական ապագան։

Ես համոզված եմ, որ խորհրդային գրական հասարակայնությունը և այսօր մեզ հետ քայլող և մեզ հետ սգացող համաշխարհային հասարակայնությունը, անպայման կիրականացնեն այն մեծ գործը, որը․․․ հանձին Գորկու գտնում էր իր լավագույն ներկայացուցչին, երգչին, ղեկավարին։

Հայ բանաստեղծ Եղիշե Չարենց
1934