Մեծատուն


Այն ի՞նչ իշխան է և ի՞նչ մեծատուն,
Որ ճեղքեց յուր ազգն, մատնեց սուրբ արյուն,
Փոխեց կրոնից, պատառեց նորան
Եվ գավազանի հարվածների տակ
5 Տվեց ժողովուրդը Գայլին ինքնիշխան.
Ստացավ անփա՜ռք գործի մրցանակ։
Եվ դառն արտասուք Հայ ծնողների
Բղխեց որպես ծով. նոքա չգտան
Խորթ կրոնի մեջ յուրյանց հայրենի
10 Վարդապետություն, տխրեցան, մեռան։
Այդ ի՞նչ իշխան է, ինձ դուք ասացե՛ք,
Հապա երեսին դորա թքեցե՛ք։