Մեծ ձորագետով, ձորալանջն ի վեր՝
Գարունն է ասես արեւի կայմին.
Ծաղկունյաց հանդես ու բույլեր քանի՝
Մեծ ձորագետով, ձորալանջն ի վեր։
Մայրս լվացել գույն-գույն կարպետներ,
Փռել է, կանգնել՝ մի տերեւ ծամին.
Մեծ ձորագետով, ձորալանջն ի վեր՝
Գարունն է ասես արեւի կայմին։