***

Վերագտավ երկինքն իր կապույտը
Թափանցիկ՝
Ոնց փախցրած աղջկա խաղաղություն
                  ինքնաբավ։
Ես աղջկա շուրթերը - համբույրիս մեջ՝
Թոնրակրակ չմարող,
Դեռ լցված են աղոթքի մրմունջներով՝
Առ աստված։
Դու ինձ ոչինչ չես ասում,
Դու ինձ ոչինչ չես ասի։
Բայց աստծու ձայնը սուրբ իմ ականջից չի գնում.
- Թռցրել ես դու նրան, կգա՞, չի՞ գա - չգիտեմ։