Մեծ պատերազմից հետո
Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ 422,
ծ. ― էջ 673



ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ
(Իմ բարեկամ Շ. Միսաքյանին)


Իմ սըրտին զարկին էնքան գընդակներ,
Մեջտեղն էլ զարկին՝ անշուշտ մահաբեր...
Նայի՛ր, թե ինչքա՜ն մեծ սիրտ ունեմ ես,—
Կանգնած եմ ահա, ու չեմ ընկել դեռ։

1919