Մեկնեցի ձեռքս, չհասավ ծաղկին

***


Մեկնեցի ձեռքս, չհասավ ծաղկին, -
մամռապատ քարին առուն խոսք թողեց,
արցունքը սրտից կաթեց փշերին,
քամին շուրթերը վառեց թերթերում.
կարհամարհեմ քեզ՝ թե դու ինձ սիրես։
Լույսը խունկ վառեց պահի սլացքում, -
կարոտի վրա անունը ծլեց,
հավքի թեւերը չեկան երկնքից,
երգը ծհանի ծայրին բուրում է.
ես հեռանում եմ քեզնից մեկընդմիշտ։

Երկնքից վերեւ երկինք կա ուրիշ, -
շուրթս թացում եմ ավիշով ճյուղի,
արյունս գինու կրակներ ունի,
ուխտի ճամփեքին քայլում եմ բոբիկ.
դու ինչո՞ւ այսքան դժվար ես սպանում։

Ես կա՛մ... Բայց վառիր իմ հուշը անգամ, -
վառոդից թեժ է բռնկվում աչքը,
իմ ծուխը ինչքա՜ն սիրուն է ելնում,
ինձ ո՞վ է կանչել Երուսաղեմից.
բարեւ, սիրելիս, որքան լավն ես դու։