ՄԵՆԱԿ ԱՂՋԻԿԸ
1

Օրիորդը սեղանի ծայրին նստած[1] գիրք է թերթում, կարդում։ Սեղանի շուրջը խոսում են։

ՄԱՅՐԸ.– Մարգո, ինչ[2] կարդալու ժամանակ է։

Աղջիկը՝ գիրքը ծալելով.

– Ես ձեզ չեմ խանգարում․․․

Նրանք խոսում են ու աղջիկը լուռ, ձեռքին գլուխը հենած՝ կա<րդում է>։

– Մարգո, ինչո՞ւ ես տխուր։

– Ես տխուր չեմ։

– Ինչո՞ւ չես խոսում։

– Ես խոսում եմ։

(Ներս մտնող հյուրերը. կանայք. երբ բարևում են օրիորդին, դիմում են ծնողներին).

– Ախար, սրան երբ եք պսակում, էսպես ինչպես կարելի է։

ԾՆՈՂՆԵՐԸ.– Հա՛, էլ մի ասիլ[3] ։

Անվանակոչություն է։ Գալիս են հյուրերը։ Գալիս է ցանկալի[4] փեսացուն։

– Օրիորդ, թույլ տվեք նկատել, թեև գուցե <1 անընթ.> դուք հրաշալի ճաշակ ունեք, այդ կապույտ շորը ձեզ այնպես է սազում։  – Այո՞․․․

Ծնողները[5] ու մայրը շրջապատում են. մայրը հայտնում է, որ օր<իորդի> գլուխը ցավում է. մի քիչ քեֆ չունի։

Գալիս է և Սուրենը։ Խառը խոսում են. թեյ են խմում, խոսում, ծիծաղում։ (Գլուխս ցավում է)։

Օրիորդն և Սուրենը սկսում են խոսել կանանց հարցից։

[6]Կից դահլիճում թնդում է դաշնամուրի ձայնը. վազում են այն կողմ պարողները, հյուրերը քաշում են.

Գնանք, օրիորդ։

– Ես[7]․․. իսկույն կգամ․․․ Ցույց է տալիս, թե բան պետք է կարգադրի, վեր քաղի։

ՄԱՅՐԸ (փեսացվին).– Այդպիսի սովորություն ունի, ամեն բան պետք է իր ձեռքով կարգադրի, թե չէ․․․ Դու գնա, Մարգո, այստեղ․․․

– Իսկույն մայրիկ․․․ Հա, դուք ասում եք, պ. Սուրեն, որ կինը պետք է <․․․>։

ՍՈՒՐԵՆ.– Բայց առանց այն էլ ձեր գլուխը ցավում է։


Երբ խոսակցության և վարմունքի ժամանակ խոսք է ընկնում այն մասին, թե կարելի է սիրով կապված լինել մշտապես, Սուրենն ասում է.

– Միմիայն տղամարդու հետ։

Հետո օրիորդին բացատրում է, որ ինքը խորթ է զգում իրան, որ ոչ մի բանով հարազատ չեն նրանք, նա ոչ հայ է, ոչ ուրիշ բան, նա մի բարոյական ամբողջական պատկեր չունի. սիրելու բան չունի, կենտրոնական մի զգացմունք չունի, նա մինչև անգամ խոսել չգիտի, որ բանավոր արարածի նշանն է, իսկ կրթված կինը ևս առավել։

– Օրիորդ, ես ուզում էի ապրել, ուզում էի հաճույք զգալ, ուրախանալ[8]. ես թափառում էի, ինձ ոչ մի բան չէր ուրախացնում։ Աշխատանքն, ասացին, կարող է մխիթարել, բայց ամեն աշխատանք ինձ միայն ծանրություն դարձավ, բնության գրկում ուզեցի ցրվել։ Այնտեղ ավելի ևս ինձ մենակ զգացի ու երբ ձեզ հանդիպեցի, ինձ թվաց, թե գտա, գտա ձեզ, գտա իմ հոգու զվարթությունը[9], գտա ամեն բան․․․ Բայց այդ թվացել է միայն․․․ Մենք խորթ ենք․․․ Մենք օտար ենք․․․ Այն ժայռերն ավելի մոտիկ էին ինձ, նրանք էլ ասես ինձ հետ մռայլ էին. անտառներն իմ հառաչանքին արձագանք էին տալիս․․․ Իսկ դուք․․․ Մենք իրար չենք հասկանում․․․ Մենք հակառակորդներ ենք[10]․․․

ՕՐ<ԻՈՐԴ>.— Ես ի՞նչ եմ արել ձեզ։

Ս<ՈՒՐԵՆ>.— Ինչ եք արել[11]… Դուք խորտակել եք իմ ամենալավ հույսերը, իմ ամենաթանկ զգացմունքը, իմ երիտասարդությունը։

Նա մի շողի նման առաջին անգամ երևում է հասարակական կյանքի հրապարակում (ժողովում). ամբոխն այդ բացատրում է լոկ փառասիրական ձգտումով. թե չէ ո՞վ է տեսել, որ մի որևէ ․․․-ի կին, ուրիշ ինչը պետք է դրդեր։

Գործիչը (քաղ<աքական>)[12] այդ համարում է ուրախալի, որ նա գոնե մի միջոց կլինի, մի գործիք կլինի, միջնորդ կլինի կանացի և առհասարակ բարձր շրջանների մեջ իրան(ց) ցանկություններն անցկացնելու։

Իհարկե, և մենք նրանից ոչինչ չենք սպասում, միայն այնքան, որ նրա միջոցով և այլն։

Անկեղծ<որեն> նա էլ զզված է բոլորից, խոսում է քրտնաթոր. նա զայրացած է, նա վշտացած է, հիասթափված է. մի հիասթափություն, որ ավելի մեծացրել է նրա հոգսը. սրանից (նորեկից) էլ ոչինչ չի սպասում։ Է՜հ, մեզ ով կտա այնպիսի մեկը. դրանցից շատերին ենք ճանաչում։

Ոչ[13], չարիք, սև, թույն, և ծայր չունի դա, վերջ չունի դա, ճար չունի։ Ա՜խ, ինչու ես այդ[14] զգում, հոգիս, և ինձ դարձնում թշվառ, ինչու դու չես տեսնում այսքան ժպիտները, բարեմաղթությունները, սերերը, երդումները։ Կին է, եկել է գործին օգնելու, եկել է աշխատելու, նվիրվելու, ինչու չես հավատում նրան։

Ահա գտավ յուր ընկերին (լավելասին)։

Լավելասն ուրախ և քաղաքավարի, սրտանց դիմավորում է այդ կնոջը, նորեկին, նրա վախկոտ, չնչին հայտնած մի կարծիքը անդադար արծարծում է, աշխատում է ամեն կերպ հաճոյանա նրան։

– Առաջ դեռ <․․․>։ Այ, հիմա արժի անդամ լինել. թե եռանդով չլինեմ, աչքս հանեն։

Ա՜խ, հրաշալի մարմին. այտերը թավիշի նման են։ Եվ այլն, և այլն։

Եվ սկսում է առհասարակ լավելասին ավելի ու ավելի մերձենալ[15]. երբոր տիկինը սկսում է մի լավ գործի համար– ժողովներ– միջոց է տալիս նրան. մոտենում են, այնինչ[16] լավելասը սկսվող այս մտերմությունը տեսնելով ավելի հաստատվում է[17] յուր կարծիքի մեջ,– ահա թե ինչ Էր եղել այդ դատարկությունը և այլն։ Լավելասին ավելի պարզ ու հանդուգն է դարձնում յուր ակնարկները, սկսում է վերջին միջոցները և այլն։

Կինը զզվում է, զայրանում է, երես է դարձնում։

Այդ զզվանքն ու անջատումը երևում է հրապարակավ. վերջապես, նա մի օր թափում Է յուր մաղձը[18], հայտնում է յուր վիշտը,– վերջը իրար ճանաչում են տիկինն ու կռվողը[19]։

– Ես ձեզանից պետք Է ներողություն խնդրեմ, պ., ներ<եցեք> և այլն, և այլն։

– Հա՛,– դու այն ես եղել, ուրեմն, որին[20] կարոտ էր իմ հոգին, միթե ժամանակ է <․․․>։

– Ոչ, դու էլ չես թեթևացնելու իմ հոգու տանջանքը, նա վերջ չունի, ինչպես այն չարիքը, որ վխտում է մեր շուրջը (ինչպես X֊ի գործը, որի մեծությունն և անմահությունը ես վաղուց եմ զգացել, ճանաչել և երբեք չեմ մոռանում)։ Ժողով՝ գավառական գրադարաններ հաստատելու (ավելի հիմնական մի գաղափար դնել). մարդիկ են գալիս ու դուրս գնում, շրջում, բեմից դեպի ձախ կուլիսը։ Դեռ վաղ է։ Վերնահարկը լցվում է հետզհետե և զանազան մասխարություններ են անում, խոսում, ծիծաղում՝ ներքև մեկը մյուսի հետ խոսելով.

– Ինձ այն է հետաքրքրում, թե <․․․>։ Մյուսը <․․․>։

Գնում են։

Ներս են գալիս նորերը՝ մի քանիսը մեկին շրջապատած[21]։

– Դուք կլինեք նախագահ, չէ՞։

– Եղբայր, այնքան ասացին, հոգիս հանեցին, ստիպված պետք է ընդունեմ։

ՈԻՐԻՇԸ.– Ոչ, անպատճառ պետք է ընդունեք։

ՄՅՈԻՍԸ.– Դուք այստեղ եղած տեղը․․․

ՄՅՈԻՍԸ.– Եթե չընդունեք, էլ ձեզ հետ չեմ խոսիլ, կնշանակի մեր կուսակցությունը <..>։

ՆԱԽ<ԱԳԱՀ>.– Ի՞նչ անեմ, ճարահատված պետք է ընդունեմ։

(Գնում են)։

Ուրիշներն էլ շարունակ գնում են, գալիս։

Երկու հոգի գալիս են, գործից խոսում, թե ինչպես է բանը սարքված, ձայներ շատ են գրաված, պատրաստած – իրար ապահովում են, գնում։

Մտնում են երկու հոգի։

– Օ՜ֆ, (մի թեթև համբույր ձեռքով) հասկանում եմ, ճիշտ որ, ընկերության մեջ հիմա կենդանություն կա. հիմի արժի անդամ լինել, գալ. ո՞վ է դրան բերել, հոգիդ ուտեմ, հոգիդ և այլն։

– Հերիք է, մի գժվիր։

– Դու ծանոթ ես, չէ՞։

– Այն էլ մոտիկ։

– Դե՛, ինձ հիմա ծանոթացրու, խնդրում եմ, թե ինձ սիրում ես։ – Հենց հիմա՞։

– Հենց հիմա։

– Հիմա․․․ անհարմար Է (վերնահարկում բացականչություններ և այլն)։

– ՉԷ, խնդրում եմ։

– Դե լավ, դու այստեղ սպասիր, ես հիմա ետ բերեմ, խոսում Է ուրիշի հետ (Դուրս Է գնում )։

(Մենակ).– 0՜ֆ, ինչ հրաշալի աչքեր, կուրծք, պարանոց, ինչ իրան․․․ Ա՛յ կին, հասկանում եմ– այսպիսի կնոջ համար, մի անգամ տիրելու համար, արժի խայտառակվել, ինչպես կուզես։

Ուրիշներն են գալիս, խոսում, գնում։

Բերում Է կնոջը։ Մոտենում են խոսալով։

– Դուք ծանոթ չե՛ք։

– Ոչ։

֊ Տիկ<ին>․․․֊ի֊ին, պ. ․․․֊ին։

Իրար ձեռք են տալիս։

– Շատ ուրախ եմ, տիկին, որ ձեզ հանդիպում և ծանոթանում եմ, այն Էլ այստեղ, այսպիսի մի հասարակական գործի մեջ։ Մեր կանայք․․․ ինձ հիացնում Է ձեր օրինակը, թույլ տվեք, պարզ հայտնեմ իմ հրճվանքը։

– Շնորհակալ եմ, պ.։

Եվ այնուհետև Էլ բաց չի թողնում, ամեն տեսակ կավալերություն։

Երբ հավաքվում են, գալիս Է, լուռ անցնում, նստում և պ. Գաղափարյանը։

ժողովն սկսվում Է։

Վեճերի ժամանակ պ. Գաղափարյանը երկու կուսակցությունից Էլ բարձր կանգնած ասում Է յուր խոսքը։

ՏԻԿԻՆ.– Ո՞վ Է այդ պարոնը։

ԿԱՎԱԼԵՐ.– Դա մի կիսախելոք–կիսախելառի մինն Է։

Երկու կողմն Էլ դժգոհ են։

ՆԱԽ<ԱԳԱՀ>.– Պ., պարզ ասացեք, ի՛նչ եք կամենում։ ԳԱՂ<ԱՓԱՐՅԱՆ>– Ավելի պարզ եթե ասեմ, պետք է ասեմ՝ այդ անբարոյական գործ է։

Եվ այլն, և այլն։

Տիկինը նշաններ է ցույց տալիս հավանության– նրան հանգստացնում են։

Վերջն ուզում են քվեարկել։

Գաղ<ափարյանի>[22] հետ տիկինն էլ է ուզում կանգնել, նրան[23]շփոթում են. նա նստում է, միայն մի երկուսն են կանգնում, ծիծաղ, հրհռոց, զանգ։

– Անցա՜վ, անցա՛վ։

Բայց ես կարծում եմ, նա ճշմարիտ էր ասում։

– Տիկին, դուք նրան չեք ճանաչում[24]։

Գնում <են> ընթրելու– կուսակցական քեֆ։
Գաղ<ափարյանի> տանը– կնոջ հետ տեսարան։
Օրգիան անցնում է լուսամուտի տակից։
Կնոջ հետ։

Մյուս օրը տիկինը յուր տանը պատմում է ուրիշներին, թե ինչ ժողով էր այն, թե իրան վատ չընդունեցին, թեև մերոնց կոպտությունը <․․․>։

– Բայց պ. Կավալերյանը, թե ինչպես ընդունեց․ տեր աստված, նա հոգի է կատարյալ, զգացմունք է ամբողջ։

Մի տիկ<նոջ> գանգատվում է, որ ինքը սիրտ չունի, յուր ամուսինն իրան չի հասկանում, շարունակ ընտանեկան կռիվներ։

ՏԻԿ<ԻՆ>.– Դուք այնպես եք կարծում, որ մեր տանը չկա, որ ամեն մեկի տանը չկա ընտանեկան՝ անբավականություն։ Դրանք, ինչպես կարելի է, որ չլինեն։ Դրանք անխուսափելի և չնչին բաներ են, պետք է դրանք թողնել, ցավ չդարձնել մեզ համար, միակ հոգսը չդարձնել։ Այդ բոլորը չնչին բաներ են հրապարակում եղած գործերի առջև։ Կավալերյանը գալիս է, փունջ ծաղիկ է բերում, խոսում, գովում, խնդում, գնում։

Երբ հիասթափվել է երիտասարդը, օրիորդի հետ խոսելիս հանկարծ զայրանում է.

– Դու ոճրագործ, խորտակեցիր իմ բոլոր ամրոցները, իմ այն հրաշալի աշխարհը․ ոչ մի բարբարոս այնքան անողորմ կերպով չի քանդել ոչ մի այսքան գեղեցիկ աշխարհ...

– Ես ի՞նչ արի։

– Ա՜խ, ինչ արիր, եթե իմանայիր։

Վերջում էլ ճաշը․ գալիս են, խոսում․ հիշեցնում դառնությամբ, որ իրենք ինչ լավ գիտեին– ինքնաբավական նկատում թշվառությունը։

Այդտեղից էլ տանում են հերոսին։

Գիշերով (խնջույքից հետո) հայրը (կամ ծնողները) հանդիմանում են իրենց աղջկանը.

– Ի՜նչ անհամեստություն էր, հազար ու մի թոկից փախածներ[25] եք հավաքում. Սուրենն ո՞վ, ես ո՞վ. դուրս է տալիս, ինչ բերանն է գալիս։

– Էլ մյուս անգամ նրան այստեղ չտեսնեմ։

– (Կարող եք դուք ասել)։

– Ընչեր էր խոսում։

– Բոլորը ճիշտ էր ասում։

Ծնողների հետ կռվում է։

Սուրենի ու օրիորդի տեսակցությունը։

ՕՐ<ԻՈՐԴ>.– Ես ձեզ պետք է ասեմ, որ դուք ձեզ պահել չգիտեք, մարդկանց հետ վարվել․․․

Ս<ՈԻՐԵՆ>.– Այսինքն։

ՕՐ<ԻՈՐԴ>.– Այ, այն իրիկուն՝ դուք հորս թե այն պարոնների հետ․․․

Ս<ՈԻՐԵՆ>.– Ես նրանցից ներողություն կխնդրեմ։

ՕՐ<ԻՈՐԴ>.– Ը՜, ը՜․․․

Ս<ՈԻՐԵՆ>.– Դուք անհոգ եղեք, այժմ կերթամ մի

ձեռք սպիտակ ձեռնոցներ կհագնեմ, կգամ նրանց[26] կխնդրեմ ինձ[27] ներեն իմ հանդգնությունը, որ ես համարձակվեցի իմ խոսքն ասել։

ՕՐ<ԻՈՐԴ>.– Ոչ, ես այդ չեմ ասում․․․ դուք տակտիկա․․․

Հեռատես պետք է լինել․․․

Հա՛, հա՛, հա՛, հա՛. <1 անընթ.> ։

Ս<ՈԻՐԵՆ>.– Եվ մենք կին ենք երազում, որ նա թև տար մեզ, ոգևորեր, համարձակություն տար մեր սրտերին[28]։

0՜ֆ, աստված իմ․․․

ՕՐ<ԻՈՐԴ>.– Ես․․․ ես․․․

Ս<ՈԻՐԵՆ> [29]Բավական էր, բավական, ի՜նչքան դառն է, ի՜նչքան ծանր։

ՕՐ<ԻՈՐԴ>.– Բայց․․․ սպասեցեք․․․ տեսեք․․․

Ս<ՈԻՐԵՆ>.– Ոչ, ոչ. դուք ինձ հիասթափեցրիք սաստիկ, սաստիկ․․․ թող նրանք ինձ ինչ ուզում են ասեին, անեին, ինչքան կուզեն նեղացնեն, միայն թե ձեզնից այդ չլսեի։

ՕՐ<ԻՈՐԴ>.– Բայց ես դեռ ոչինչ չեմ ասել

Ս<ՈԻՐԵՆ>.– 0՝, դուք այնքան ասացիք (Ձեր ադաթներն եք առաջ <․․․>)։

ՕՐ<ԻՈՐԴ>.– Ի՞նչ ասացի ես։

Ս<ՈԻՐԵն>.– Ես[30] այն իրիկուն սկսեցի ձեզ ճանաչել, երբ սկսեցիք վարանելով բացատրել մերթ իմ, մերթ ձեր հոր խոսքերը։ Այդ անտանելի է իմ հոգու համար։ Ես մի ժամանակ– և դեռ մի քանի օր առաջ, կարծում էի, որ ամեն մարդ իր սրտում ունի մի բարձր կարոտ, մի[31] զգացմունք, ձգտում՝ վերանալու, դուրս գալու այս խեղդուկ մթնոլորտից, տարածության, լայն տարածության կարոտ ունի իր մեջ, ես քեզ այնպես կարծեցի, ա՜խ, ես քեզ ի՜նչ կարծեցի, ի՜նչ երազեցի, որ նա ինձ թև կտա սլանալու և ահա, երբ հասարակ կարծիք եմ հայտնում, նա իրենց ադաթներն է առաջ քաշում։

0՜, դու թշնամու նման․․․

ՕՐ<ԻՈՐԴ>– Ոչ իմ գլուխը չի ցավում։ Ս<ՈԻՐԵՆ>.– Մի՞թե դուք սուտ[32] խոսել գիտեք։

ՕՐ<ԻՈՐԴ>.– Երևակայեցեք, ես շարունակ սուտ եմ խոսում։

Ս<ՈԻՐԵՆ>.– Ոչ[33], ոչ, դուք չեք կարող սուտ խոսել։

Ուրեմն ձեղ չհավատանք– շատ քիչ․․․

ՕՐ<ԻՈՐԴ> (Ծիծաղելով).– Ոչ[34], գիտեք, ստախոսությունը մի հրաշալի մութ անկյուն Է, ուր դուք կարող եք ծածկվել՝ ձեզ չվրդովելու համար։

Ս<ՈԻՐԵՆ>.– Սակայն ես պետք Է ասեմ, որ մի քանի անգամ նկատել եմ ձեր ստախոսությունը, այն օրը դուք ձեր մորն ասում Էիք․․․

(Ներսից երբեմն գլուխները հանում են, սա ու նա ծիկրակում)։

ՕՐ<ԻՈՐԴ>․– Ամեն օր, ամեն օր, ամեն օր․․․ անկարելի Է, ուրիշ կերպ անկարելի Է։ Երևակայեցեք, եթե ես մի օր ճշմարիտ խոսեմ, աստված իմ, առավոտից մինչև երեկո․․․ հենց[35] այս րոպեիս․․․

Ս<ՈՒՐԵն>.– Ինձ հետ․․․

ՕՐ<ԻՈՐԴ>– Այո, ձեզ հետ[36]

Ս<ՈԻՐԵՆ>.– Մի ճամփա լիներ, մի իջևան ունենար, իջնելու տեղ կլիներ ու գնայիր, անվերջ գնայիր։ Տրտունջ, տրտունջ, մի խազեինից մյուսին, անվերջ փոխում ես, փոխում։ 0Ր<ԻՈՐԴ>.– Բայց երանի ձեզ, որ մի խազեինից կարող եք հեռանալ մի ուրիշին, գոնե փոխվել։

ՄԱՅՐԸ.– Մարգո։

ՕՐ<ԻՈՐԴ>.– Իսկույն, մայրիկ։

Շարունակում են։

ՄԵԿԸ.– Օր<իորդ>, այստեղ սպասում ենք ձեզ։

Օրիորդը խոսում է։

Ս<ՈԻՐԵՆ>.– Ձեզ կանչում են։

ՕՐ<ԻՈՐԴ>– է՛հ։

Ս<ՈԻՐԵն>.– Այո՛, մի քանի տարի կյանք ունենք այս աշխարհում, այն Էլ մաշում ենք հառաչանքներով ու ստերով, պետք Է սրտին հետևել։

ՕՐ<ԻՈՐԴ>– Այո՛, սրտին, սրտին[37]․․․

ՄԱՅՐԸ.– Պ<արոն> Սուրեն, մի րոպե այստեղ ձեզ կանչում են[38]։

Սուրենը գնում Է։

ՄԱՅՐԸ.– Այս ինչ անքաղաքավարություն Է, հյուրերդ թողած մտել ես այստեղ․․․ Էն ու․․․ հետ քիչի փիչի, քիչի, Փիչի․․․

ՕՐ<ԻՈՐԴ>– [39]ինձ հանգիստ թող, մայրիկ։

Մ<ԱՅՐԸ>.– Ինչ հանգիստ, Էն տղան ամոթ Է․․․ Էնտեղ խոսում են։

ՕՐ<ԻՈՐԴ>.– Օֆ, խնդրում եմ, այն տղայի մասին ոչ մի խոսք, վերջապես ինչ ուզում են թող խոսեն․․․

Փեսացուն հայտնվում Է ժպտուն, կուռն առաջարկելով.

– Օրիորդ, մի պտույտ ձեզ հետ, կհաճեի՞ք[40]․․․

Մ<ԱՅՐԸ> (Շփոթվելով).– Ինչպես չէ, ինչպես չէ, Մարգո, թող, գնա․․․

ՕՐ<ԻՈՐԴ> (Բռնի ժպտալով).– Ուրախությամբ (Թևանցուկ դուրս են գնում)։

Երաժշտությունը շարունակվում է։

Ներս է մտնում ամուսինը։

(Դուրս են գալիս, այս ու այն կողմ խմբակների բաժանվում տեղավորվում, Միրգ են բերում բաժանում այդ ժամանակ):

Փեսացուն խոսելով, ծիծաղելով, ուրախ-ուրախ, ծիծաղեցնում է[41].

– Տեսնում ես, պոկ չեն գալիս իրարից, Էլ նա չի լինում, ինչ Է ստանում դա և այլն։

ՄԻ ԾԵՐ ՊԱՐՈՆ.– <Օր>իորդ, առ այս նարինջը կճեպիր, այս կանանց բան Է։

ՕՐ<ԻՈՐԴ>.– Ինչու՞[42], մի՞թե տղամարդիկ չեն կարող կճեպել։

ԾԵՐԸ.– Կարող են, բայց կանանց բան Է։ ՕՐ<ԻՈՐԴ>.– Իսկ տղամարդկանց․․․

Ծ <ԵՐԸ>.– Տղամարդկանց՝ այ, օր<ինակ>, գրել, գործել․․․

ՕՐ<ԻՈՐԴ>.– Մի՞թե կանայք չեն կարող գրել։

Ծ<ԵՐԸ>.– Ոչ, այդ արդեն կներեք[43], գրելը կնոջ բան չի[44], կինը, իմ կարծիքով, մայր Է, դա արդեն այնքան սրբազան, վեհ գործ Է, որ այդ Էլ հերիք Է, եթե նա կարողանա[45] սրբությամբ կատարել, իսկ գրելը, դա ինչ կապ ունի մայրության հետ։

Ս<ՈԻՐԵՆ>.– Իսկ հայրության հետ ինչ կապ ունի։

Ծ<ԵՐԸ>.– [46].Ինչպե՞ս, երևակայեցեք մի գրող կին։ Ոգևորությունը բռնեց, նստել Է գրի, հանկարծ երեխան լալիս Է, ծիծ Է ուզում, վերջապես երկունքի մեջ Է[47]։ (Հռհռոց ընդհանուր. Սուրենն ու օրիորդը վրդովվում են)։

ՕՐ<ԻՈՐԴԻ> ՀԱՅՐԸ.– Սպասեցեք ես մի չավ բան պատմեմ, կոճակի առակը։

Հռհռոց։

ԾԵՐԸ.– Վերջապես, ինչքան ուզում են բողոքեն– ապացույց, որ մինչև օ<րս> մի կին հանճար չկա. մեր նախնիք ասել են, ներեցեք, տիկիններ, կնոջ մազը երկար կլինի <․․․>.  Տանտերը կարծիք է հայտնում, որ ամեն մարդ յուր համար։

Փեսացուն նրան աշտպանում է։— Իմ կարծիքով <...>

Ս<ՈԻՐԵՆ>.– Ախ, պարոն, երանի ձեր կարծիքով ապրեինք, ինչ երջանիկ բողոճներ կլինեինք մենք։

Մյուս օրը տիկին Լռակունին, ընկեր֊ծանոթները հանդիմանում են, թե այն զգեստով, որ կար ունի մեջքին, մեջքին՝ կա՜ր, ինչպես գնաց ժողովի (սիրուն դեմքը շատ նշանակություն ունի ժողովրդականություն անելու համար)։

Տիկինը գովել է Գաղափարյանին, մեկը եկել է Տիկին, և պատմում է.

— Նրան էիր գովում, ոչ քաղաքավարություն, ոչ մի իրական շարժում, ոչ մի հաճելի խոսք, ֆու, այդպիսիները մեծ պասի օրերի նման են և գովում են ...–ին, որ հիանալի կավալեր Է և այլն, և այլն, ձևերը, խոսակցությունը, ժպիտը, հայացքները:

ՄԵՆԱԿ ԱՂՋԻԿ

Մենակ իր շրջանում ու սովորել է լսել, սուտ խոսել, կարծես մեռած է, ոչնչով չի հետաքրքրվում, գալիս են, գնում, նա գլուխը վեր չի քաշում, կարդում է։

Անցյալ օրը մեզ մոտ եկան Սուրմակովները. ծիծաղում են, խոսում են բալից, կոնցերտից, իբրև թե այստեղ չէ։

Երբ մեզ ծանոթացրին, նա նստած էր սեղանի ծայրին, ասես թե վշտացել էր մեկից[48]։ Ես հետաքրքրվեցի, տեսա նրա մեջ մի բան կա, այս դատարկներից չի[49]։

ՄԱՆՅԱ,– Գլուխդ վեր քաշիր, ի՞նչ ես տխուր նստել։

– Ես տխուր չեմ։

[50]Այստեղ մարդիկ են խոսում։

– Ես լսում եմ։  Նստած են տանըցիք, խոսում են, որ պետք է իրենց տղան բերի յուր ընկերին, որ գործի է, կառավարիչ և այլն։ Այժմ գյուղատնտեսական զրույցներ է լսում, ուզում է գնա գյուղը գործելու։ Մայրը ցանկություն է հայտնում աղջկա հետ ամուսնացնելու, եթե նա կամենում էր։ Գալիս է, այնտեղ, երբ խոսք է ընկնում հոր հետ.

– Ես չեմ հասկանում այն մարդկանց, որ իրենց գործը թողած <․․․>:

Խնդրում է հոր հետ չխոսի ընդդիմախոսներից. այսպես չէ, այնպես– որ չխանգարվի և մնա բոլորովին մենակ։

ՄԵՆԱԿ ԱՂՋԻԿԸ
1

Օրիորդը սեղանի ծայրին նստած[51] գիրք է թերթում, կարդում։ Սեղանի շուրջը խոսում են։

ՄԱՅՐԸ.– Մարգո, ինչ[52] կարդալու ժամանակ է։

Աղջիկը՝ գիրքը ծալելով.

– Ես ձեզ չեմ խանգարում․․․

Նրանք խոսում են ու աղջիկը լուռ, ձեռքին գլուխը հենած՝ կա<րդում է>։

– Մարգո, ինչո՞ւ ես տխուր։

– Ես տխուր չեմ։

– Ինչո՞ւ չես խոսում։

– Ես խոսում եմ։

(Ներս մտնող հյուրերը. կանայք. երբ բարևում են օրիորդին, դիմում են ծնողներին).

– Ախար, սրան երբ եք պսակում, էսպես ինչպես կարելի է։

ԾՆՈՂՆԵՐԸ.– Հա՛, էլ մի ասիլ[53] ։

Անվանակոչություն է։ Գալիս են հյուրերը։ Գալիս է ցանկալի[54] փեսացուն։

– Օրիորդ, թույլ տվեք նկատել, թեև գուցե <1 անընթ.> դուք հրաշալի ճաշակ ունեք, այդ կապույտ շորը ձեզ այնպես է սազում։  – Այո՞․․․

Ծնողները[55] ու մայրը շրջապատում են. մայրը հայտնում է, որ օր<իորդի> գլուխը ցավում է. մի քիչ քեֆ չունի։

Գալիս է և Սուրենը։ Խառը խոսում են. թեյ են խմում, խոսում, ծիծաղում։ (Գլուխս ցավում է)։

Օրիորդն և Սուրենը սկսում են խոսել կանանց հարցից։

[56]Կից դահլիճում թնդում է դաշնամուրի ձայնը. վազում են այն կողմ պարողները, հյուրերը քաշում են.

Գնանք, օրիորդ։

– Ես[57]․․. իսկույն կգամ․․․ Ցույց է տալիս, թե բան պետք է կարգադրի, վեր քաղի։

ՄԱՅՐԸ (փեսացվին).– Այդպիսի սովորություն ունի, ամեն բան պետք է իր ձեռքով կարգադրի, թե չէ․․․ Դու գնա, Մարգո, այստեղ․․․

– Իսկույն մայրիկ․․․ Հա, դուք ասում եք, պ. Սուրեն, որ կինը պետք է <․․․>։

ՍՈՒՐԵՆ.– Բայց առանց այն էլ ձեր գլուխը ցավում է։


Երբ խոսակցության և վարմունքի ժամանակ խոսք է ընկնում այն մասին, թե կարելի է սիրով կապված լինել մշտապես, Սուրենն ասում է.

– Միմիայն տղամարդու հետ։

Հետո օրիորդին բացատրում է, որ ինքը խորթ է զգում իրան, որ ոչ մի բանով հարազատ չեն նրանք, նա ոչ հայ է, ոչ ուրիշ բան, նա մի բարոյական ամբողջական պատկեր չունի. սիրելու բան չունի, կենտրոնական մի զգացմունք չունի, նա մինչև անգամ խոսել չգիտի, որ բանավոր արարածի նշանն է, իսկ կրթված կինը ևս առավել։

– Օրիորդ, ես ուզում էի ապրել, ուզում էի հաճույք զգալ, ուրախանալ[58]. ես թափառում էի, ինձ ոչ մի բան չէր ուրախացնում։ Աշխատանքն, ասացին, կարող է մխիթարել, բայց ամեն աշխատանք ինձ միայն ծանրություն դարձավ, բնության գրկում ուզեցի ցրվել։ Այնտեղ ավելի ևս ինձ մենակ զգացի ու երբ ձեզ հանդիպեցի, ինձ թվաց, թե գտա, գտա ձեզ, գտա իմ հոգու զվարթությունը[59], գտա ամեն բան․․․ Բայց այդ թվացել է միայն․․․ Մենք խորթ ենք․․․ Մենք օտար ենք․․․ Այն ժայռերն ավելի մոտիկ էին ինձ, նրանք էլ ասես ինձ հետ մռայլ էին. անտառներն իմ հառաչանքին արձագանք էին տալիս․․․ Իսկ դուք․․․ Մենք իրար չենք հասկանում․․․ Մենք հակառակորդներ ենք[60]․․․

ՕՐ<ԻՈՐԴ>.— Ես ի՞նչ եմ արել ձեզ։

Ս<ՈՒՐԵՆ>.— Ինչ եք արել[61]… Դուք խորտակել եք իմ ամենալավ հույսերը, իմ ամենաթանկ զգացմունքը, իմ երիտասարդությունը։

Նա մի շողի նման առաջին անգամ երևում է հասարակական կյանքի հրապարակում (ժողովում). ամբոխն այդ բացատրում է լոկ փառասիրական ձգտումով. թե չէ ո՞վ է տեսել, որ մի որևէ ․․․-ի կին, ուրիշ ինչը պետք է դրդեր։

Գործիչը (քաղ<աքական>)[62] այդ համարում է ուրախալի, որ նա գոնե մի միջոց կլինի, մի գործիք կլինի, միջնորդ կլինի կանացի և առհասարակ բարձր շրջանների մեջ իրան(ց) ցանկություններն անցկացնելու։

Իհարկե, և մենք նրանից ոչինչ չենք սպասում, միայն այնքան, որ նրա միջոցով և այլն։

Անկեղծ<որեն> նա էլ զզված է բոլորից, խոսում է քրտնաթոր. նա զայրացած է, նա վշտացած է, հիասթափված է. մի հիասթափություն, որ ավելի մեծացրել է նրա հոգսը. սրանից (նորեկից) էլ ոչինչ չի սպասում։ Է՜հ, մեզ ով կտա այնպիսի մեկը. դրանցից շատերին ենք ճանաչում։

Ոչ[63], չարիք, սև, թույն, և ծայր չունի դա, վերջ չունի դա, ճար չունի։ Ա՜խ, ինչու ես այդ[64] զգում, հոգիս, և ինձ դարձնում թշվառ, ինչու դու չես տեսնում այսքան ժպիտները, բարեմաղթությունները, սերերը, երդումները։ Կին է, եկել է գործին օգնելու, եկել է աշխատելու, նվիրվելու, ինչու չես հավատում նրան։

Ահա գտավ յուր ընկերին (լավելասին)։

Լավելասն ուրախ և քաղաքավարի, սրտանց դիմավորում է այդ կնոջը, նորեկին, նրա վախկոտ, չնչին հայտնած մի կարծիքը անդադար արծարծում է, աշխատում է ամեն կերպ հաճոյանա նրան։

– Առաջ դեռ <․․․>։ Այ, հիմա արժի անդամ լինել. թե եռանդով չլինեմ, աչքս հանեն։

Ա՜խ, հրաշալի մարմին. այտերը թավիշի նման են։ Եվ այլն, և այլն։

Եվ սկսում է առհասարակ լավելասին ավելի ու ավելի մերձենալ[65]. երբոր տիկինը սկսում է մի լավ գործի համար– ժողովներ– միջոց է տալիս նրան. մոտենում են, այնինչ[66] լավելասը սկսվող այս մտերմությունը տեսնելով ավելի հաստատվում է[67] յուր կարծիքի մեջ,– ահա թե ինչ Էր եղել այդ դատարկությունը և այլն։ Լավելասին ավելի պարզ ու հանդուգն է դարձնում յուր ակնարկները, սկսում է վերջին միջոցները և այլն։

Կինը զզվում է, զայրանում է, երես է դարձնում։

Այդ զզվանքն ու անջատումը երևում է հրապարակավ. վերջապես, նա մի օր թափում Է յուր մաղձը[68], հայտնում է յուր վիշտը,– վերջը իրար ճանաչում են տիկինն ու կռվողը[69]։

– Ես ձեզանից պետք Է ներողություն խնդրեմ, պ., ներ<եցեք> և այլն, և այլն։

– Հա՛,– դու այն ես եղել, ուրեմն, որին[70] կարոտ էր իմ հոգին, միթե ժամանակ է <․․․>։

– Ոչ, դու էլ չես թեթևացնելու իմ հոգու տանջանքը, նա վերջ չունի, ինչպես այն չարիքը, որ վխտում է մեր շուրջը (ինչպես X֊ի գործը, որի մեծությունն և անմահությունը ես վաղուց եմ զգացել, ճանաչել և երբեք չեմ մոռանում)։ Ժողով՝ գավառական գրադարաններ հաստատելու (ավելի հիմնական մի գաղափար դնել). մարդիկ են գալիս ու դուրս գնում, շրջում, բեմից դեպի ձախ կուլիսը։ Դեռ վաղ է։ Վերնահարկը լցվում է հետզհետե և զանազան մասխարություններ են անում, խոսում, ծիծաղում՝ ներքև մեկը մյուսի հետ խոսելով.

– Ինձ այն է հետաքրքրում, թե <․․․>։ Մյուսը <․․․>։

Գնում են։

Ներս են գալիս նորերը՝ մի քանիսը մեկին շրջապատած[71]։

– Դուք կլինեք նախագահ, չէ՞։

– Եղբայր, այնքան ասացին, հոգիս հանեցին, ստիպված պետք է ընդունեմ։

ՈԻՐԻՇԸ.– Ոչ, անպատճառ պետք է ընդունեք։

ՄՅՈԻՍԸ.– Դուք այստեղ եղած տեղը․․․

ՄՅՈԻՍԸ.– Եթե չընդունեք, էլ ձեզ հետ չեմ խոսիլ, կնշանակի մեր կուսակցությունը <..>։

ՆԱԽ<ԱԳԱՀ>.– Ի՞նչ անեմ, ճարահատված պետք է ընդունեմ։

(Գնում են)։

Ուրիշներն էլ շարունակ գնում են, գալիս։

Երկու հոգի գալիս են, գործից խոսում, թե ինչպես է բանը սարքված, ձայներ շատ են գրաված, պատրաստած – իրար ապահովում են, գնում։

Մտնում են երկու հոգի։

– Օ՜ֆ, (մի թեթև համբույր ձեռքով) հասկանում եմ, ճիշտ որ, ընկերության մեջ հիմա կենդանություն կա. հիմի արժի անդամ լինել, գալ. ո՞վ է դրան բերել, հոգիդ ուտեմ, հոգիդ և այլն։

– Հերիք է, մի գժվիր։

– Դու ծանոթ ես, չէ՞։

– Այն էլ մոտիկ։

– Դե՛, ինձ հիմա ծանոթացրու, խնդրում եմ, թե ինձ սիրում ես։ – Հենց հիմա՞։

– Հենց հիմա։

– Հիմա․․․ անհարմար Է (վերնահարկում բացականչություններ և այլն)։

– ՉԷ, խնդրում եմ։

– Դե լավ, դու այստեղ սպասիր, ես հիմա ետ բերեմ, խոսում Է ուրիշի հետ (Դուրս Է գնում )։

(Մենակ).– 0՜ֆ, ինչ հրաշալի աչքեր, կուրծք, պարանոց, ինչ իրան․․․ Ա՛յ կին, հասկանում եմ– այսպիսի կնոջ համար, մի անգամ տիրելու համար, արժի խայտառակվել, ինչպես կուզես։

Ուրիշներն են գալիս, խոսում, գնում։

Բերում Է կնոջը։ Մոտենում են խոսալով։

– Դուք ծանոթ չե՛ք։

– Ոչ։

֊ Տիկ<ին>․․․֊ի֊ին, պ. ․․․֊ին։

Իրար ձեռք են տալիս։

– Շատ ուրախ եմ, տիկին, որ ձեզ հանդիպում և ծանոթանում եմ, այն Էլ այստեղ, այսպիսի մի հասարակական գործի մեջ։ Մեր կանայք․․․ ինձ հիացնում Է ձեր օրինակը, թույլ տվեք, պարզ հայտնեմ իմ հրճվանքը։

– Շնորհակալ եմ, պ.։

Եվ այնուհետև Էլ բաց չի թողնում, ամեն տեսակ կավալերություն։

Երբ հավաքվում են, գալիս Է, լուռ անցնում, նստում և պ. Գաղափարյանը։

ժողովն սկսվում Է։

Վեճերի ժամանակ պ. Գաղափարյանը երկու կուսակցությունից Էլ բարձր կանգնած ասում Է յուր խոսքը։

ՏԻԿԻՆ.– Ո՞վ Է այդ պարոնը։

ԿԱՎԱԼԵՐ.– Դա մի կիսախելոք–կիսախելառի մինն Է։

Երկու կողմն Էլ դժգոհ են։

ՆԱԽ<ԱԳԱՀ>.– Պ., պարզ ասացեք, ի՛նչ եք կամենում։ ԳԱՂ<ԱՓԱՐՅԱՆ>– Ավելի պարզ եթե ասեմ, պետք է ասեմ՝ այդ անբարոյական գործ է։

Եվ այլն, և այլն։

Տիկինը նշաններ է ցույց տալիս հավանության– նրան հանգստացնում են։

Վերջն ուզում են քվեարկել։

Գաղ<ափարյանի>[72] հետ տիկինն էլ է ուզում կանգնել, նրան[73]շփոթում են. նա նստում է, միայն մի երկուսն են կանգնում, ծիծաղ, հրհռոց, զանգ։

– Անցա՜վ, անցա՛վ։

Բայց ես կարծում եմ, նա ճշմարիտ էր ասում։

– Տիկին, դուք նրան չեք ճանաչում[74]։

Գնում <են> ընթրելու– կուսակցական քեֆ։
Գաղ<ափարյանի> տանը– կնոջ հետ տեսարան։
Օրգիան անցնում է լուսամուտի տակից։
Կնոջ հետ։

Մյուս օրը տիկինը յուր տանը պատմում է ուրիշներին, թե ինչ ժողով էր այն, թե իրան վատ չընդունեցին, թեև մերոնց կոպտությունը <․․․>։

– Բայց պ. Կավալերյանը, թե ինչպես ընդունեց․ տեր աստված, նա հոգի է կատարյալ, զգացմունք է ամբողջ։

Մի տիկ<նոջ> գանգատվում է, որ ինքը սիրտ չունի, յուր ամուսինն իրան չի հասկանում, շարունակ ընտանեկան կռիվներ։

ՏԻԿ<ԻՆ>.– Դուք այնպես եք կարծում, որ մեր տանը չկա, որ ամեն մեկի տանը չկա ընտանեկան՝ անբավականություն։ Դրանք, ինչպես կարելի է, որ չլինեն։ Դրանք անխուսափելի և չնչին բաներ են, պետք է դրանք թողնել, ցավ չդարձնել մեզ համար, միակ հոգսը չդարձնել։ Այդ բոլորը չնչին բաներ են հրապարակում եղած գործերի առջև։ Կավալերյանը գալիս է, փունջ ծաղիկ է բերում, խոսում, գովում, խնդում, գնում։

Երբ հիասթափվել է երիտասարդը, օրիորդի հետ խոսելիս հանկարծ զայրանում է.

– Դու ոճրագործ, խորտակեցիր իմ բոլոր ամրոցները, իմ այն հրաշալի աշխարհը․ ոչ մի բարբարոս այնքան անողորմ կերպով չի քանդել ոչ մի այսքան գեղեցիկ աշխարհ...

– Ես ի՞նչ արի։

– Ա՜խ, ինչ արիր, եթե իմանայիր։

Վերջում էլ ճաշը․ գալիս են, խոսում․ հիշեցնում դառնությամբ, որ իրենք ինչ լավ գիտեին– ինքնաբավական նկատում թշվառությունը։

Այդտեղից էլ տանում են հերոսին։

Գիշերով (խնջույքից հետո) հայրը (կամ ծնողները) հանդիմանում են իրենց աղջկանը.

– Ի՜նչ անհամեստություն էր, հազար ու մի թոկից փախածներ[75] եք հավաքում. Սուրենն ո՞վ, ես ո՞վ. դուրս է տալիս, ինչ բերանն է գալիս։

– Էլ մյուս անգամ նրան այստեղ չտեսնեմ։

– (Կարող եք դուք ասել)։

– Ընչեր էր խոսում։

– Բոլորը ճիշտ էր ասում։

Ծնողների հետ կռվում է։

Սուրենի ու օրիորդի տեսակցությունը։

ՕՐ<ԻՈՐԴ>.– Ես ձեզ պետք է ասեմ, որ դուք ձեզ պահել չգիտեք, մարդկանց հետ վարվել․․․

Ս<ՈԻՐԵՆ>.– Այսինքն։

ՕՐ<ԻՈՐԴ>.– Այ, այն իրիկուն՝ դուք հորս թե այն պարոնների հետ․․․

Ս<ՈԻՐԵՆ>.– Ես նրանցից ներողություն կխնդրեմ։

ՕՐ<ԻՈՐԴ>.– Ը՜, ը՜․․․

Ս<ՈԻՐԵՆ>.– Դուք անհոգ եղեք, այժմ կերթամ մի

ձեռք սպիտակ ձեռնոցներ կհագնեմ, կգամ նրանց[76] կխնդրեմ ինձ[77] ներեն իմ հանդգնությունը, որ ես համարձակվեցի իմ խոսքն ասել։

ՕՐ<ԻՈՐԴ>.– Ոչ, ես այդ չեմ ասում․․․ դուք տակտիկա․․․

Հեռատես պետք է լինել․․․

Հա՛, հա՛, հա՛, հա՛. <1 անընթ.> ։

Ս<ՈԻՐԵՆ>.– Եվ մենք կին ենք երազում, որ նա թև տար մեզ, ոգևորեր, համարձակություն տար մեր սրտերին[78]։

0՜ֆ, աստված իմ․․․

ՕՐ<ԻՈՐԴ>.– Ես․․․ ես․․․

Ս<ՈԻՐԵՆ> [79]Բավական էր, բավական, ի՜նչքան դառն է, ի՜նչքան ծանր։

ՕՐ<ԻՈՐԴ>.– Բայց․․․ սպասեցեք․․․ տեսեք․․․

Ս<ՈԻՐԵՆ>.– Ոչ, ոչ. դուք ինձ հիասթափեցրիք սաստիկ, սաստիկ․․․ թող նրանք ինձ ինչ ուզում են ասեին, անեին, ինչքան կուզեն նեղացնեն, միայն թե ձեզնից այդ չլսեի։

ՕՐ<ԻՈՐԴ>.– Բայց ես դեռ ոչինչ չեմ ասել

Ս<ՈԻՐԵՆ>.– 0՝, դուք այնքան ասացիք (Ձեր ադաթներն եք առաջ <․․․>)։

ՕՐ<ԻՈՐԴ>.– Ի՞նչ ասացի ես։

Ս<ՈԻՐԵն>.– Ես[80] այն իրիկուն սկսեցի ձեզ ճանաչել, երբ սկսեցիք վարանելով բացատրել մերթ իմ, մերթ ձեր հոր խոսքերը։ Այդ անտանելի է իմ հոգու համար։ Ես մի ժամանակ– և դեռ մի քանի օր առաջ, կարծում էի, որ ամեն մարդ իր սրտում ունի մի բարձր կարոտ, մի[81] զգացմունք, ձգտում՝ վերանալու, դուրս գալու այս խեղդուկ մթնոլորտից, տարածության, լայն տարածության կարոտ ունի իր մեջ, ես քեզ այնպես կարծեցի, ա՜խ, ես քեզ ի՜նչ կարծեցի, ի՜նչ երազեցի, որ նա ինձ թև կտա սլանալու և ահա, երբ հասարակ կարծիք եմ հայտնում, նա իրենց ադաթներն է առաջ քաշում։

0՜, դու թշնամու նման․․․

ՕՐ<ԻՈՐԴ>– Ոչ իմ գլուխը չի ցավում։ Ս<ՈԻՐԵՆ>.– Մի՞թե դուք սուտ[82] խոսել գիտեք։

ՕՐ<ԻՈՐԴ>.– Երևակայեցեք, ես շարունակ սուտ եմ խոսում։

Ս<ՈԻՐԵՆ>.– Ոչ[83], ոչ, դուք չեք կարող սուտ խոսել։

Ուրեմն ձեղ չհավատանք– շատ քիչ․․․

ՕՐ<ԻՈՐԴ> (Ծիծաղելով).– Ոչ[84], գիտեք, ստախոսությունը մի հրաշալի մութ անկյուն Է, ուր դուք կարող եք ծածկվել՝ ձեզ չվրդովելու համար։

Ս<ՈԻՐԵՆ>.– Սակայն ես պետք Է ասեմ, որ մի քանի անգամ նկատել եմ ձեր ստախոսությունը, այն օրը դուք ձեր մորն ասում Էիք․․․

(Ներսից երբեմն գլուխները հանում են, սա ու նա ծիկրակում)։

ՕՐ<ԻՈՐԴ>․– Ամեն օր, ամեն օր, ամեն օր․․․ անկարելի Է, ուրիշ կերպ անկարելի Է։ Երևակայեցեք, եթե ես մի օր ճշմարիտ խոսեմ, աստված իմ, առավոտից մինչև երեկո․․․ հենց[85] այս րոպեիս․․․

Ս<ՈՒՐԵն>.– Ինձ հետ․․․

ՕՐ<ԻՈՐԴ>– Այո, ձեզ հետ[86]

Ս<ՈԻՐԵՆ>.– Մի ճամփա լիներ, մի իջևան ունենար, իջնելու տեղ կլիներ ու գնայիր, անվերջ գնայիր։ Տրտունջ, տրտունջ, մի խազեինից մյուսին, անվերջ փոխում ես, փոխում։ 0Ր<ԻՈՐԴ>.– Բայց երանի ձեզ, որ մի խազեինից կարող եք հեռանալ մի ուրիշին, գոնե փոխվել։

ՄԱՅՐԸ.– Մարգո։

ՕՐ<ԻՈՐԴ>.– Իսկույն, մայրիկ։

Շարունակում են։

ՄԵԿԸ.– Օր<իորդ>, այստեղ սպասում ենք ձեզ։

Օրիորդը խոսում է։

Ս<ՈԻՐԵՆ>.– Ձեզ կանչում են։

ՕՐ<ԻՈՐԴ>– է՛հ։

Ս<ՈԻՐԵն>.– Այո՛, մի քանի տարի կյանք ունենք այս աշխարհում, այն Էլ մաշում ենք հառաչանքներով ու ստերով, պետք Է սրտին հետևել։

ՕՐ<ԻՈՐԴ>– Այո՛, սրտին, սրտին[87]․․․

ՄԱՅՐԸ.– Պ<արոն> Սուրեն, մի րոպե այստեղ ձեզ կանչում են[88]։

Սուրենը գնում Է։

ՄԱՅՐԸ.– Այս ինչ անքաղաքավարություն Է, հյուրերդ թողած մտել ես այստեղ․․․ Էն ու․․․ հետ քիչի փիչի, քիչի, Փիչի․․․

ՕՐ<ԻՈՐԴ>– [89]ինձ հանգիստ թող, մայրիկ։

Մ<ԱՅՐԸ>.– Ինչ հանգիստ, Էն տղան ամոթ Է․․․ Էնտեղ խոսում են։

ՕՐ<ԻՈՐԴ>.– Օֆ, խնդրում եմ, այն տղայի մասին ոչ մի խոսք, վերջապես ինչ ուզում են թող խոսեն․․․

Փեսացուն հայտնվում Է ժպտուն, կուռն առաջարկելով.

– Օրիորդ, մի պտույտ ձեզ հետ, կհաճեի՞ք[90]․․․

Մ<ԱՅՐԸ> (Շփոթվելով).– Ինչպես չէ, ինչպես չէ, Մարգո, թող, գնա․․․

ՕՐ<ԻՈՐԴ> (Բռնի ժպտալով).– Ուրախությամբ (Թևանցուկ դուրս են գնում)։

Երաժշտությունը շարունակվում է։

Ներս է մտնում ամուսինը։

(Դուրս են գալիս, այս ու այն կողմ խմբակների բաժանվում տեղավորվում, Միրգ են բերում բաժանում այդ ժամանակ):

Փեսացուն խոսելով, ծիծաղելով, ուրախ-ուրախ, ծիծաղեցնում է[91].

– Տեսնում ես, պոկ չեն գալիս իրարից, Էլ նա չի լինում, ինչ Է ստանում դա և այլն։

ՄԻ ԾԵՐ ՊԱՐՈՆ.– <Օր>իորդ, առ այս նարինջը կճեպիր, այս կանանց բան Է։

ՕՐ<ԻՈՐԴ>.– Ինչու՞[92], մի՞թե տղամարդիկ չեն կարող կճեպել։

ԾԵՐԸ.– Կարող են, բայց կանանց բան Է։ ՕՐ<ԻՈՐԴ>.– Իսկ տղամարդկանց․․․

Ծ <ԵՐԸ>.– Տղամարդկանց՝ այ, օր<ինակ>, գրել, գործել․․․

ՕՐ<ԻՈՐԴ>.– Մի՞թե կանայք չեն կարող գրել։

Ծ<ԵՐԸ>.– Ոչ, այդ արդեն կներեք[93], գրելը կնոջ բան չի[94], կինը, իմ կարծիքով, մայր Է, դա արդեն այնքան սրբազան, վեհ գործ Է, որ այդ Էլ հերիք Է, եթե նա կարողանա[95] սրբությամբ կատարել, իսկ գրելը, դա ինչ կապ ունի մայրության հետ։

Ս<ՈԻՐԵՆ>.– Իսկ հայրության հետ ինչ կապ ունի։

Ծ<ԵՐԸ>.– [96].Ինչպե՞ս, երևակայեցեք մի գրող կին։ Ոգևորությունը բռնեց, նստել Է գրի, հանկարծ երեխան լալիս Է, ծիծ Է ուզում, վերջապես երկունքի մեջ Է[97]։ (Հռհռոց ընդհանուր. Սուրենն ու օրիորդը վրդովվում են)։

ՕՐ<ԻՈՐԴԻ> ՀԱՅՐԸ.– Սպասեցեք ես մի չավ բան պատմեմ, կոճակի առակը։

Հռհռոց։

ԾԵՐԸ.– Վերջապես, ինչքան ուզում են բողոքեն– ապացույց, որ մինչև օ<րս> մի կին հանճար չկա. մեր նախնիք ասել են, ներեցեք, տիկիններ, կնոջ մազը երկար կլինի <․․․>.  Տանտերը կարծիք է հայտնում, որ ամեն մարդ յուր համար։

Փեսացուն նրան աշտպանում է։— Իմ կարծիքով <...>

Ս<ՈԻՐԵՆ>.– Ախ, պարոն, երանի ձեր կարծիքով ապրեինք, ինչ երջանիկ բողոճներ կլինեինք մենք։

Մյուս օրը տիկին Լռակունին, ընկեր֊ծանոթները հանդիմանում են, թե այն զգեստով, որ կար ունի մեջքին, մեջքին՝ կա՜ր, ինչպես գնաց ժողովի (սիրուն դեմքը շատ նշանակություն ունի ժողովրդականություն անելու համար)։

Տիկինը գովել է Գաղափարյանին, մեկը եկել է Տիկին, և պատմում է.

— Նրան էիր գովում, ոչ քաղաքավարություն, ոչ մի իրական շարժում, ոչ մի հաճելի խոսք, ֆու, այդպիսիները մեծ պասի օրերի նման են և գովում են ...–ին, որ հիանալի կավալեր Է և այլն, և այլն, ձևերը, խոսակցությունը, ժպիտը, հայացքները:

ՄԵՆԱԿ ԱՂՋԻԿ

Մենակ իր շրջանում ու սովորել է լսել, սուտ խոսել, կարծես մեռած է, ոչնչով չի հետաքրքրվում, գալիս են, գնում, նա գլուխը վեր չի քաշում, կարդում է։

Անցյալ օրը մեզ մոտ եկան Սուրմակովները. ծիծաղում են, խոսում են բալից, կոնցերտից, իբրև թե այստեղ չէ։

Երբ մեզ ծանոթացրին, նա նստած էր սեղանի ծայրին, ասես թե վշտացել էր մեկից[98]։ Ես հետաքրքրվեցի, տեսա նրա մեջ մի բան կա, այս դատարկներից չի[99]։

ՄԱՆՅԱ,– Գլուխդ վեր քաշիր, ի՞նչ ես տխուր նստել։

– Ես տխուր չեմ։

[100]Այստեղ մարդիկ են խոսում։

– Ես լսում եմ։

  1. [կամ պատուհանի առաջ]
  2. [գիր<ք>]
  3. [[Երբ] խրախճանի ժամանակ– լուսամուտներից երևում է ներսը լուսավորված, դաշնամուրի, երգի ձայներ– դուրսը բալկոնում խոսում են Մարգոն և Սուրենը]
  4. [հարուստ]
  5. [նրան]
  6. [երբ օրիորդին մի]
  7. [շուտ]
  8. [նրա համար քեզ մոտ եկա]
  9. [ուրախությունը]
  10. [իր<ար>]
  11. [Օ․․․ Բայց ինչու, ավելի լավ է չիմանաք– գոնե դուք հանգիստ կլինեք]
  12. [նրան]
  13. [մխիթ<արություն>]
  14. [Ահա]
  15. [ակնարկներն ավելի պարզ անել այն ին<չ>]
  16. [գործիչ]
  17. [ամրապնդվում է]
  18. [պատ<մում>]
  19. [մարտյունը]
  20. [սպասում]
  21. [ոչ անպատճառ]
  22. [հետ միայն մի]
  23. [նստեցնում են]
  24. [ՏԻԿ<ԻՆ>․– Ո՞վ։ Ցրվում են]
  25. փախածներ[ի հետ]
  26. նրանց[ից նե<րողության]>
  27. [որ]
  28. [որ մի]
  29. [Ոչ]
  30. [դուք դեռ]
  31. [նուրբ]
  32. [ասել]
  33. [օ, այդ արդեն սուտ եք խոսում]
  34. [երևակայեցեք]
  35. [եթե ձեզ հետ]
  36. [ [Ս<ՈԻՐԵն>․-Ամեն տեղ։ՕՐ<ԻՈՐԴ>․– Միայն մի անկյուն գիտեմ, ուր կարելի Է անկեղծ խոսել, այդ իմ սիրտն Է։ Պետք Է կեղծել ու մենք կեղծում ենք։ Ս<ՈԻՐԵն> (Մտածմունքի մեջ ընկնելով)․–[Հիրավի] Եվ մեր կյանքն ամբողջ մի կեղծիք Է, սուտ ժպտում ենք, սուտ [ամենա]սուտ ենք ապրում։ Լավագույն զգացմունքները, լավագույն խոսքերը կորցրել են իրենց իմաստը, դարձել են դիմակներ, զզվելի Է, ճշմարիտ, ես հոգնել եմ այս տեսակ կյանքից [ Էլ չեմ կարողանում տանել, վճռել եմ՝ հեռանալ գյուղը, այնտեղ մի քիչ ազատ շունչ քաշել բնության ծոցում, այս անմիտ աղմուկներից հանգիստ, հեռու, և ուժերս նվիրել ժողովրդին։) ՕՐ<ԻՈՐԴ>– Նախանձում եմ ձեզ, պ<արոն> Սուրեն, ախ, ինչ հաճույքով ես Էլ կուզենայի այդպիսի մի անկյուն, այդպիսի մի հանգիստ, մի կյանք]։
  37. [ներս են մտնում մայրը և փեսացուն կուռն առաջարկելով]
  38. [Օ, գնացեք խնդրեմ]
  39. [մայրիկ]
  40. [Օրիորդը ժպտալով]
  41. [էլ նա չի լինում]
  42. [միայն կանանաց բան է]
  43. [շուտ որքան էլ բողոքեն, բան դուրս չի գալ, մինչև այսօր աշխարհս]
  44. [դա ի նչ կապ ունի]
  45. [անել]
  46. [Բայց նա]
  47. [կոճակի պատ<մությունը>]
  48. [իր մենակ]
  49. [Ինչու՞ եք տխուր օրիորդ]
  50. [ինչպես]
  51. [կամ պատուհանի առաջ]
  52. [գիր<ք>]
  53. [[Երբ] խրախճանի ժամանակ– լուսամուտներից երևում է ներսը լուսավորված, դաշնամուրի, երգի ձայներ– դուրսը բալկոնում խոսում են Մարգոն և Սուրենը]
  54. [հարուստ]
  55. [նրան]
  56. [երբ օրիորդին մի]
  57. [շուտ]
  58. [նրա համար քեզ մոտ եկա]
  59. [ուրախությունը]
  60. [իր<ար>]
  61. [Օ․․․ Բայց ինչու, ավելի լավ է չիմանաք– գոնե դուք հանգիստ կլինեք]
  62. [նրան]
  63. [մխիթ<արություն>]
  64. [Ահա]
  65. [ակնարկներն ավելի պարզ անել այն ին<չ>]
  66. [գործիչ]
  67. [ամրապնդվում է]
  68. [պատ<մում>]
  69. [մարտյունը]
  70. [սպասում]
  71. [ոչ անպատճառ]
  72. [հետ միայն մի]
  73. [նստեցնում են]
  74. [ՏԻԿ<ԻՆ>․– Ո՞վ։ Ցրվում են]
  75. փախածներ[ի հետ]
  76. նրանց[ից նե<րողության]>
  77. [որ]
  78. [որ մի]
  79. [Ոչ]
  80. [դուք դեռ]
  81. [նուրբ]
  82. [ասել]
  83. [օ, այդ արդեն սուտ եք խոսում]
  84. [երևակայեցեք]
  85. [եթե ձեզ հետ]
  86. [ [Ս<ՈԻՐԵն>․-Ամեն տեղ։ՕՐ<ԻՈՐԴ>․– Միայն մի անկյուն գիտեմ, ուր կարելի Է անկեղծ խոսել, այդ իմ սիրտն Է։ Պետք Է կեղծել ու մենք կեղծում ենք։ Ս<ՈԻՐԵն> (Մտածմունքի մեջ ընկնելով)․–[Հիրավի] Եվ մեր կյանքն ամբողջ մի կեղծիք Է, սուտ ժպտում ենք, սուտ [ամենա]սուտ ենք ապրում։ Լավագույն զգացմունքները, լավագույն խոսքերը կորցրել են իրենց իմաստը, դարձել են դիմակներ, զզվելի Է, ճշմարիտ, ես հոգնել եմ այս տեսակ կյանքից [ Էլ չեմ կարողանում տանել, վճռել եմ՝ հեռանալ գյուղը, այնտեղ մի քիչ ազատ շունչ քաշել բնության ծոցում, այս անմիտ աղմուկներից հանգիստ, հեռու, և ուժերս նվիրել ժողովրդին։) ՕՐ<ԻՈՐԴ>– Նախանձում եմ ձեզ, պ<արոն> Սուրեն, ախ, ինչ հաճույքով ես Էլ կուզենայի այդպիսի մի անկյուն, այդպիսի մի հանգիստ, մի կյանք]։
  87. [ներս են մտնում մայրը և փեսացուն կուռն առաջարկելով]
  88. [Օ, գնացեք խնդրեմ]
  89. [մայրիկ]
  90. [Օրիորդը ժպտալով]
  91. [էլ նա չի լինում]
  92. [միայն կանանաց բան է]
  93. [շուտ որքան էլ բողոքեն, բան դուրս չի գալ, մինչև այսօր աշխարհս]
  94. [դա ի նչ կապ ունի]
  95. [անել]
  96. [Բայց նա]
  97. [կոճակի պատ<մությունը>]
  98. [իր մենակ]
  99. [Ինչու՞ եք տխուր օրիորդ]
  100. [ինչպես]