ՄԵՐ ՍՈԻՐԵՆԸ

(Շտ.—կապիտան Տ. Աբրահամյան)

[1]

Գարնան պես միշտ ուրախ ու ժպտուն, կյանքում` պարտաճանաչ ու համեստ, կռվում` խիզախ և չնահանջող։

— Մեր խելառ Սուրենն էր։

Միջնակարգ կրթությամբ, մի քանի տարի հազիվ կարողացավ գնալ իր ուխտած ճամփով, երբ երկինքը շառագունեց վարդագույն հույսերով, և արյունոտ մեր վաթանը կանչեց ջահելներին։

Սուրենի երազուն ու պավող հոգին չէր կարող արձագանք չտալ այդ կանչին, ու նա գնաց...

Եվ երբեք ետ չնայեց և ձյան ու անձրևների տակ անկողինը չհիշեց։

Անողոք կյանք...

Նա, որ միշտ Արև էր երազում, Ղարաքիլիսում, անշուք խրճիթի մի մութ անկյունում, մենակ, թոշնեց՝ Արև չտեսած։

— Ների՛ր, Սուրեն, մի վրդովվիր. լուռ ու հանգիստ ականջ դիր աշնան դալուկ տերևներին, նրանք կպատմեն քեզ Արևիդ ու կյանքի մասին։

— Փա՜ռք ձեզ, Արև երազողներ։

  1. 1