***

Մեր սիրուց է բխում, սեր իմ,
Ջերմությունը կապույտ օրվա։
ՈՒրեմն, ի՞նչ...
Մենք տիրություն պիտի անենք,
                Անցնող օրվան,
                Այս պարզ օրվան,
Որ ոչ թե լոկ իմն ու քոնն է,
Այլեւ ամբողջ աշխարհինը։
Սուրբ է օրը։ Օրը մայրն է
Այն ջերմ խոհ ու երազների,
Որ, ապրելով մեր հոգու մեջ,
Նաեւ մեզ են ապրեցնում։