Մի՛ լար իմ սիրտ
ՄԻ ԼԱՐ ԻՄ ՍԻՐՏ.
Աշնան աւրող քարուանն էկաւ՝
Երկինք, երկիր սև հագան,
Քամին դարդէն սարերն ընկաւ,
Աստղունք, լուսին սո՜ւս հանգան:
Խշխշալով նոճին կուլայ,
Լճակն ապուշ՝ ցոլք չունի,
Չկայ շուշան, կարմիր լալայ,
Երգն է լռեր թռչունի:
Էս ի՞նչ էղաւ... իմ խենթ սրտում
Մորմոք երգեր թնդացին,
Աշնան օրուայ շնչով տրտում
Խորունկ վէրքս ետ րացին:
Չէ՛, դուք կեցի՛ք, ինձ աշուն չէ,
Մի՛ լար, իմ սիրտ—իմ բալա՛յ.
Դարդլու աշուն ինձ հէչ պէտք չէ —
Էնոր ձեռքէն ես չեմ լայ...