Միայն խմիր արեգակի բույրը ջինջ

Միայն խմիր արեգակի բույրը ջինջ

Միայն խմիր արեգակի բույրը ջինջ


Միայն խմիր արեգակի բույրը ջինջ, —
Արև՜ դարձիր — արևահամ — ամոքիչ:

Ուրիշ ոչինչ չի՜ կամենա սիրտը իմ.—
Ողջը — հրին, արնանման արևին:

Սուր սվիններ, բուրմունք ու սեր, երգ ու գույն,
Տենդը արյան — արևահամ խնդություն:

Ու նժույգներ, ոսկի ու ծափ, կանչ ու ճիչ. —
Ո՞վ է քեզ պես արևահամ — ամոքիչ…

Երևան, V 1921թ.