Միշկեն

Հովհաննես Թումանյան

[էջ]

բարկացավ Սարոն։ Մյուս կողմից սկսեցին աղմկել տղի հայրն ու մայրը, թե ինչի աղջկա մի խոսքի համար <․․․>։

Դատավորը բարկացած հրամայեց՝ «молчите», և լռածներին աչքերը չռած[1] միառժամանակ նայելուց հետո՝ հարց ու փորձ անել[2] Շողերին։

– Քու կամքովն եղավ այդ բանը, թե՞ զոռով։

– Ինձ խաբեցին։

– Ո՞վ խաբեց։

– Ուրիշը։

– Սա չէ՞ր,– դատավորը ցույց տվեց Սարոյին։

– Ոչ։

ՄԻՇԿԵՆ[3]

Ջրկիր Մարտիրոսը մի ձի գնեց Թիֆլիսի շուկայում։ Այդ այն պառաված ձիաներիցն էր, որ հեծելազորքի սպաները վաճառում են[4]։

«Ну! Прощай, Мишка». Դե՛հ, մնաս բարև, Միշկա,– զգացված ձայնով ասաց[5] զինվորը[6] յուր տիրոջ ձիուն, և մի անգամ ձիու մեջքին ձեռքով զարկելով բաժանվեց նրանից։

Թեև պառավել էր[7], բայց դեռ եռանդուն էր Միշկեն։ Ջրկիրը շատ գոհ էր յուր առուտուրից[8]։ Ամեհի Միշկեն գլուխը կախ արած[9] մի տաշեղի նման քարշում էր նրա ահագին[10] տակառը[11] Թիֆլիսի փողոցներով[12]։

Մի օր էլ ջրկիրը հանգիստ[13] բայաթի մռմռալով ջուր էր տանում մի նեղ ու ցեխոտ փողոցով– Միշկեն գլուխը կախ խելոք քարշում էր տակառը։ [14]Հանկարծ մոտակա փողոցում
[էջ]
թնդաց[15] զինվորական մուզիկայի ձայնը[16]։ Միշկեն իսկույն[17] կանգ առավ, ականջները խլըշացրեց, ապա փռնչաց[18], բաշը թափահարեց և վիզը սիգապանծ կեռացնելով սկսեց ծառս-ծառս լինել ու ոստոստալ։

Նա մեկ առաջ էր թռչում, մեկ էլ տեղը կանգնած պարում․ տակառը թխկթխկալով, գրգռալով այս ու այն կողմ էր ընկնում[19], քիչ էր մնում շուռ գար— փշրվեր[20], կամ ուզում էր պատերին դիպչեր, հազար կտոր լիներ։ Խեղճ ջրկիր Մարտիրոսը վախեցած վրա վազեց, ձիու նոխտեն բռնեց[21]։

Միշկեն փռռացնում էր[22], թռչում, ոստոստում[23]․․․ անցած ռազմական փառավոր օրերի ու խաղերի հիշողությունները զարթնել էին նրա մեջ։ Նա[24] հիշում էր․․․ շատ բաներ։ Հիշում էր, թե ինչպես յուր[25] տիրոջ տա կին թռչում էր Կարսի պարիսպների առաջ բանակների[26] աղմուկի[27] ծուխի ու կրակի մեջ[28]․․․Հանկարծ կողքերում նա զգաց շպորների (կոշկախթանների) զրնգոցն ու խթանը, լսեց[29] սանձարձակ բանակի ձիանց տրոփյունը, ծառս եղավ և ուզում էր թռչել[30] օդի մեջ․․․

Ջրկիր Մարտիրոսը նրա վզից կախ ընկած՝ աշխատում էր զսպել կատաղած երիվարին[31]։ Ձեռքի մտրակով զարկում էր անդադար ու հայհոյում. «Ի՞նչ ես գժվել, ա՛ թարս անտեր, քու ծախողի հերը գյոռբեգյոռ ըլի․․․ թփըռշ— հե՜յ, սատկե՜ս դու, սատկե՜ս․․․ ա՛ թարս անտեր»։

[32]Մուզիկայի[33] ձայնը բարակեց— զորքը հեռացավ։ Միշկեն[34] սկսեց հանդարտվել[35], ոտները[36] բարձր ու ցածր անելով տակտով դոփում էր գետինը[37], գլուխը թափահարում, կրծում
[էջ]


էր[38] յուր նոխտեն, և[39] դարձյալ տանում էր ջրկիրի տակառը։

Մի փոքր հետո նա բոլորովին խելոքացավ[40] և, ինչպես միշտ[41], քարշում էր տակառը՝ հանդարտ, գլուխը կախ արած[42]։ Իսկ ջրկիրը[43] չէր դադարում, շարունակ հայհոյում էր Միշկին՝ ցույց տված թարսության համար։

ՍՏՈՐՈԺ ՄԱԹՈՍԸ

Բութկումը սևակնած կանգնած– նա քրտնում էր իր պաշտոնի ահավորությունից։

Չոբան ընկերը գալիս է դուռը կտրում։

– Մաթոս, հեյ։

– Ի՞նչ ա, ադա, դենը քաշվի։

– Ադա, էդ խի՞ չես տուն գալիս։

– Ադա, <2 անընթ.>։


СТОРОЖ

Մին պառկած է[44], հանկարծ երկաթուղին գալիս է անցնում, վրա չի հասնում։ Հանդիմանում են։ Սպառնում են, որ դուրս կանեն։

– Դե չիմացա։

– Մյուս անգամ սարի գլուխն է բարձրանում, որ տեսնի՝ գալիս է, թե չէ։ Տեսնում է երևաց։ Մինչև ներքև է իջնում, տեսնում է անց է կացել։ Մյուս անգամ կարմիր ու

  1. [նայում էր լռածներին]
  2. [դիմեց]
  3. [ԹՇՎԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ]
  4. [պառաված համարելով]
  5. [ռուս]
  6. [որ]
  7. պառավ էր
  8. [էժան գնով այդպիսի քյահլան գնել։ Նա ավելի ուրախացավ, երբ ձին լծեց]
  9. [ձին գլուխը քարշ արած]
  10. [ջրի]
  11. [վեդրոյով ջրի տակառը] [և գլուխը քարշ]
  12. [շատ ջրում կանգնելուց] սկսեցին վերքեր երևալ ձիու մեջքին
  13. [մի]
  14. [Մոտակա փողոցում]
  15. [պատերազ<մական>]
  16. [Մոտակա փողոցով զորք էր անցնում։]
  17. [հանկարծ]
  18. փռնչաց[րեց]
  19. [ետ ու առաջ էր ընկնում, մեկ]
  20. [մեկ էլ]
  21. [բարկացած, դահ, դահ [սատկած] գոռալով [վազեց ձիու սանձը բռնեց, բայց ոչինչ չէր․ մտրակում էր թարսված անասունին։] ոչ մի կերպ չեր կարողանում [զսպել] քշել]
  22. [պարում]
  23. [նրա մեջ զարթնել էին յուր անցկացրած փառավոր օրերն ու խաղերը]
  24. [վերջապես նա]
  25. [երիտասարդ]
  26. [ու գնդերի]
  27. թնդյունի
  28. [Հանկարծ նա զգաց յուր]
  29. [անթիվ]
  30. և ուզեց թռչել
  31. [բայց չէր կարողանում]
  32. [Այդ երկար տևեց, մինչև հեռացել էր]
  33. [հեռացավ] [երկար տևեց]
  34. [հետզհետե հանդարտվեց]
  35. [այժմ]
  36. [տակտով գետին էր դոփում այժմ]
  37. [և]
  38. [ջրկիր]
  39. [բայց այնուամենայնիվ]
  40. հանդարտվեց
  41. [գլուխը կախ արած]
  42. ա․[Իսկ նրա հետևից գնում էր բարկացած ջրկիրը շարունակ երբեմն հայհոյելով ու շարունակ մտածելով այս նոր պակասության վրա, որ ցույց տվեց յուր ձին։ Անպիտա<ան> սալդաթն իրան խաբեց– գոնե չասաց, որ ձին այդպիսի պակասություն ուներ։] բ․[Շարունակ Միշկին հայհոյելով ցույց տված թարսության համար]
  43. [դեռ չէր դադար[ել]ում հայհոյելուց]
  44. [մինը]