[ 107 ]
ՄԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻԿԻ Արև՛ ունես քո աչքերում, Քո աչքերում, քո ձեռքերում, Քո այդ փամփլիկ թաթիկներում, Քո խատուտիկ աչիկներում:—
Քո խատուտիկ աչիկներով Պիտի նայե՛ս մի օր հեռուն, Դրո՛շ պիտի պահես մի օր Քո ամրացած ձեռիկներում,— Ու չմարող իմ երգերով
Պիտի գնաս դեպի գրոհ...1929