Մի քիչ ճանապարհ գնա ծառի հետ

***

Մի քիչ ճանապարհ գնա ծառի հետ,
Բայց մեկ է,
Ծառն էլ ետ պիտի մնա։
Մի քիչ ճանապարհ գնա քարի հետ,
Բայց մեկ է,
Քարն էլ ետ պիտի մնա։
Գնա սարի հետ,
Լեռան,
Դարի հետ...
        բայց նորից՝ մե՞կ չէ...
Որ մոռացման սեւ կանաչ չբուսնի
Հետքերում քո հին,
        ինչքան էլ ծանր,
Դու միայն գնա
Քո ճանապարհով ու քո բեռան հետ։