Տունը փնտրում է՝ լույսը վեր պարզած...
սեւ ստվերներում խցանված գիշեր,
քարերի ճիչը ականջ է պատռում,
մեռած ձկան մեջ ծովը ափ նետվեց
եւ ուղին ինքն է ճամփորդ ու ճամփա։
Հոգին քարայրի կորսված դուռ է.
դանդաղ սուզվում է ծովը նավի մեջ,
հայացքը ածխի խզբզանք է պիղծ,
ոճիրներն ի վեր վտառն ելնում է
եւ երիսնիվայր ընկած է խիղճը։
Մութը ոռնում է խավար ոհմակում.
Օրն իր երեկվա նկարն է դիտում,
լուսինն արյունոտ կրնկի հետք է,
վառվող հորումոր պար է կրակը
եւ քամին անտեր կանչեր է ժողվում։
Մղձավանջը Տան լույսից մարում է.
ամեն նահատակ՝ գոյության վճիռ,
հավերժը՝ սուրբ տուն, տաճարվող միամբ,
առավոտը բաց դաս է հառնումի,
եւ դարձն արմատանց՝ մարտիրոսություն։