Մոլոր պահ է Ժայռի շուրթին. Քարը դիպավ Ժիր առվակի Վարդոտ երգին։ Մոլոր պահ է Երկնի ծերին. Խարը դիպավ Իմ երազի Կապույտ լույսին։ Մոլոր պահ է Դաշտի վրա. Խոսքդ դիպավ Հուշածաղկի Տաք բուրմունքին։ Մոլոր պահ է Սրտիս վրա. Փուշը դիպավ Թիթեռնակի Պուտ-պուտ թեւին։