Կատուն մկին Ասավ. — Անգին, Թե էդ ծակից Էս ծակը գաս՝ Հազար թուման Փող կստանաս: Պատասխանեց Մուկը կատվին. — Չեմ արժանի Էդ մեծ պատվին, Ճամփեն կարճ, Էդքան խա՞րջ: Շատ լավ գիտեմ Փորիդ ցավը, Պա՞պս է տեսել Կատվի լավը: