Մուկն և ուղտ
ՄՈՒԿՆ ԵՎ ՈՒՂՏ
Մի մուկ հպարտացավ: Կորավ նրա իմաստությունը, և նրա սիրտը լցվեց հպարտությամբ: Մուկը գնաց ուղտի մոտ և ասաց ուղտին. «Ինձ հրաման տուր քո կճղակի մեջ բուն դնեմ և այնտեղ բնակվեմ»: Եվ ուղտն ասաց. «Քեզ վնաս կլինի, որովհետև հանկարծ կոխ կտամ քեզ և կմեռնես»: Մուկն ասաց. «Քո սմբակը կակուղ է, և ինձ վնաս չի լինի»: Ուղտն ասաց. «Քո արյունը քո գլուխը»: Եվ մուկը ուղտի կճղակի մեջ շինեց իր բունը: Մի անգամ ուղտը ծանր բեռան տակ քայլեց և հանկարծակի կոխ տվեց մուկին: Եվ մուկը ճչաց, և նրա փորից դուրս եկավ ճրագուն, որովհետև մուկը գեր էր:
Այդ տեսնելով ուղտն ասաց. «Ահա, եղբայր, հենց այդ էր նեղում քեզ, որ դուրս ելավ քո փորից»: