Մուրացան/Հատոր 1-ին/Կազմողների կողմից

Կազմողների կողմից
Մուրացանի երկերի ժողովածու, 1-ին հատոր

[ 430 ] Այս, ինչպես և նախորդ՝ «Հայ բողոքականի ընտանիքը» գործը ուղղված է միսիոներների գործունեության դեմ և աչքի է ընկնում մերկացնող ուժով, սակայն այստեղ ևս ազգային միասնությանը պահելու միջոցների հարցում Մուրացանը ելնում է պահպանողական դիրքերից: Տպագրվում է ըստ «Նոր դար»- ի:


Հասարակաց Որդեգիրը

Առաջին անգամ տպագրվել է «Նոր-դար»-ի 1884 թվականի 14—22-րդ համարներում:

Այնուհետև տեղ է գտել Մուրացանի երկերի չորս հատորյակի երրորդ (Պետհրատ, 1936 թ., Երևան—Մոսկվա) և հինգհատորյակի առաջին հատորում (Հայպետհրատ Երևան 1951 թ.):

Ինչպես վկայում է Մուրացանն իր ինքնակենսագրությունում, գրված է 1882 թվականին, Ռուզանի բեմադրությունից մի քանի ամիս անց:

Տպագրվում է ըստ «Նոր-դար»-ի:

ՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ ԶՎԱՐՃԱՆՈՒՄ ԵՆ

Առաջին անգամ տպագրվել է «Նոր- դար»-ի 1884 թվականին 111-117-րդ համարներում:

Այնուհետև տեղ է գտել Մուրացանի երկերի չորսհատորյակի երրորդ և հինգհատորյակի առաջին հատորում:

Տպագրվում է ըստ «Նոր-դար»-ի:

ԽՈՋԻՎԱՆՔՈՒ

Առաջին անգամ տպագրվել է«Նոր-դար»-ի 1884 թվականին 132 և 133-րդ համարներում, «պատկեր երեկվա կյանքից» ենթավերնագրով:

Նշված է գրության ժամանակը՝ 13-ը օգոստոսի 1884 թ. Երկրորդ անգամ հրատարակվել է հինգհատորյակի առաջին հատորում:

Տպագրվում է ըստ «Նոր-դար»-ի:

ԱՆՊԱՏՃԱՌ ԻՇԽԱՆՈՒՀԻ

Առաջին անգամ տպագրվել է «Նոր-դար»-ի 1886 թվականին 4—8-րդ և 10-րդ համարներում «Հայոց կյանքից» ենթավերնագրով:

Այնուհետև տեղ է գտել Մուրացանի երկերի չորս հատորյակի երրորդ և հինգհատորյակի առաջին հատորում:

Տպագրվում է ըստ «Նոր-դար»-ի: [ 431 ]

ԿԱԶՄՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

Մուրացանի երկերի մեծ մասը հրապարակվել է ժամանակի պարբերական մամուլում: Սակայն ակնավոր գրողը, որի վաստակն ըստ արժանավույն չի գնահատվել բուրժուական գրաքննադատության կողմից, հնարավորություն չի ունեցել իր գործերի մի նշանակալից մասը հրատարակել առանձին գրքերով: Զգալի թվով գործեր մինչև օրս էլ դեռ մնում են պարբերականների էջերում՝ անծանոթ ընթերցողների լայն շրջաններին:

Միայն 1093 թվականին, երբ արդեն տասնամյակների վաստակ ունեցող, անուն հանած հեղինակ էր, Մուրացանը կարողանում է սկսել իր երկերի հրատարակությունը: Համաձայն մամուլում հրապարակված հայտարարությունների, այն բաղկացված էր լինելու տասը հատորից։ 1904 թվականին լույս տեսավ առաջին հատորը՝ միակը, որ կարողացավ տեսնել հեղինակը։ Հատորում տեղ են գտել «Նոյի ագռավը»,«Առաքյալը» և «Խորհրդավոր միանձնուհին» գործերը։ Երկրորդ հատորը լույս տեսավ 1910 թվականին՝ հեղինակի մահից երկու տարի անց հրատարակությունը չշարունակվեց։

Մուրացանի երկերի հրատարակության գործը պատշաճ ուշադրության արժանացավ միայն սովետական իշխանության տարիներին։ Առանձին գրքերով, ինչպես հայերեն. [ 432 ] այնպես էլ թարգմանաբար լույս տեսան նրա առանձին գործերը, միհատորյան ժողովածուներ:

Հայաստանի պետական հրատարակչությունը երկու անգամ ձեռնարկել է Մուրացանի երկերի ժողովածուների հրատարակությունը՝ 1936-1939 թվականներին՝ չորս և 1951-1954 թվականներին՝ հինգ հատորով:

Ներկա յոթհատորյա ժողովածուն չի հավակնում Մուրացանին երկերի լիակատար հրատարակությունը լինել, սակայն ի տարբերություն նախորդի՝ այն ընդգրկում է ավելի մեծ թվով գործեր: Այդ գործերրի մի մասը, ինչպես «Հայ բողոքականի ընտանիքը» վիպակը, առանձին գրքով հրապարակվել է միայն նախասովետական տարիներին, իսկ որոշ գործեր, ինչպես «Իմ կաթոլիկ հարսնացուն» վիպակը, տպագրվել են միայն պարբերական մամուլում:

Յոթհատորյակում տեղ են գտնելու նաև Մուրացանի չափածո գործերը և նմուշներ` կատարած թարգմանություններից:

Առաջին անգամ հրատարակվող մի քանի գործերում որոշ աշխատանք է կատարված կետադրությունը շտկելու և ուղղագրությունը միօրինակ դարձնելու ուղղությամբ` հիմնականում հիմք ընդունելով հեղինակի օգտագործած ձևերը:

Բացի այդ, վերականգնվում են բոլոր այն կրճատումները, որ կատարված էին Մուրացանի երկերի նախորդ հրատարակությունում:

Նյութերը դասավորելիս հիմնականում պահպանված է ժամանակագրական կարգը (առաջին հրատարակությունը):

Առաջին հատորում տեղ են գտնում 1883-1885 և մասամբ 1886 թվականներին հրապարակված գործեր, որոնցից «Հայ բողոքականի ընտանիքը» և «Իմ կաթոլիկ հարսնացուն»`երկերի նախորդ ժողովածուներում տեղ չեն գտել:

Երկրորդ հատորում` հրատարակվելու են` «Ինչ լայեղ է», «Չհաս է», «Խորհրդավոր միանձնուհի» գործերը (1886-1889 թ.թ.):

Երրորդ հատորում կտպագրվեն`«Հանելուկը լուծվեցավ»: [ 433 ] «Երկուսից որը» պատմվածքները, և «Լուսավորության կենտրոնը» վեպը (1890—1892 թթ.):

«Գևորգ Մարզպետունի» պատմական վեպը տեղ կգտնի յոթհատորյակի չորրորդ հատորում:

Հինգերորդ հատորն ընդգրկելու է հիմնականում 1897—1899 թվականներին հրապարակված գործերը, ինչպես՝ «Տիկին Փիլարյանի վիշտը», «Առօրյա զրույցներ»-ը, «Անդրեաս երեց» վեպը և այլն:

Վեցերորդ հատորում հրապարակվելու են հիմնականում 1900—1903 թվականներին տպագրված գործերը՝ «Առաքյալը» վեպը, «Անմեղ գրույցներ»-ը և այլն:

Վերջին՝ յոթերորդ հատորն ընդգրկեկու է հեղինակի չափածոն, ինքնակենսագրական նյութերը, հոդվածներն ու նամակները:

Ծանոթությունները կազմելիս օգտագործված են մուրացանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Վաչե Պարտիզունու հետազոտությունները: