Մտածություն («Գարնան վարդը ինձ պետք չէ»)

Մտածություն («Գարնան վարդը ինձ պետք չէ»)

ՄՏԱԾՈԻԹՏՈԻՆ

(Նվեր պարոն Կարապետյանի և Բերթերյանի)



Գարնան վարդը ինձ պետք չէ,
Եթե անուշ հոտ չունի.
Սոխակի փետրով զարդարած
Ճնճղուկն իսկ հարգ չունի։

5 Ինչի՞ս է պետք մանկությունս,
Եթե միայն հազար ցավ
Կպատրաստե սրտիս համար.
Հոգիս, կյանքս մաշեցտվ:
 
Մի՞թե, եթե եղած էի
10 Ես ալևոր ծերունի,
Գերի դառած կհալվեի
Խաբված անարգ երեսի։

Մանկությունը գեղեցիկ էր,
Եթե ես գործ դնեի,
15 Իմ գործքերին պարապելով`
Ինձ ճանապարհ բանայի:

Իմ ծնողքս ու բարեկամք
Տխուր նստած միայնակ.
Ես պարում եմ աղջկա հետ
20 Ու ինձ համարում եմ փառք։

Ինչ ժամանակ oտար երկիր
Իմ ծերունի ծնողքը
Ուղարկեցին ինձ միայնակ,
Տվին յուրյանց խրատը։

25 «Որդյա՛կ, գործիդ եղիր արի՛,
Մի՛ մատնիր անձդ սերի,
Մեր երեկոյացյալ օրերը
Թող քեզանով սփոփվի»։

Ա՜խ, դու կատաղի մանկություն,
30 Ա՜խ, դու կատաղի արյուն.
Ի՞նչի շուտով դուք մոռացաք
Ձեր սուրբ պարտավորություն։