Անզուսպ թվացող ձեր քրքիջներով,
Որ գեղեցիկ են ծիծաղից անգամ,
Շոյեք սրտերը համբույրի ծարավ,
Կրակներ վառեք...
«Մրսում եմ հիմա» բառերը արդեն
Երբ լեզու առել, խոսում են իմ մեջ,
Նշանակում է... ախր, ո՞նց ասեմ,
Ինչ որ բան, իրո՛ք, նշանակում է...
Մրսում եմ, մրսում,
Ձեր շիկնանքների թեժություններից,
Ձեր վառվող սրտի ցանկություններից
Ու ձեր աչքերի հրից փոխ առած
Կրակ եմ ուզում, «հովտանց շուշաններ»,
Կրակներ տվեք, որ այրեն, այրեն
Եվ ձեր մաքրությամբ միայն բուրվառեն...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Աստված իմ, ո՞ւր է ճամփան այս տանում,
Կրակապաշտ եմ նորից դառնալու...