Ամպի ծալքերը ձեռքով ետ տանեմ.
Արեւը գուցե այնտեղ է պահվում,
Նրա հետ լեռան ճամփեքով քայլեմ,
Սերս որպես լույս ցրեմ աշխարհում։
Եվ օրդ բացվի իմ սիրո միջով,
Ժպիտներիդ մեջ ծլեն նոր երգեր,
Քեզանից թաքուն՝ կարոտիդ կանչով,
Երազներս քո աչքերում ծաղկեն։
Հետո մոտ բերեն ինձ քո աչքերը
ՈՒ ձայնդ շրշա հոգուս ականջին,
Ասի, որ իրավ, հաճախ էլ սերը
Վերջից է գալիս, դառնում... առաջին։