Ձին սլանում է կրքոտ ծափերի, աղմուկների տակ, Վարգով առաջ է անցնում բոլորից, սրտի մեջ՝ եռքը ամռան, արեւի։ Թռչում է ամեն խութ ու արգելքով, ամեն օղակով՝ ջրի ու հրի։ Իսկ վերջում ահա դափնեպսակը տանում-կախում են վզից... հեծվորի։