Յոթ խորհուրդ երեսփոխաններին

ՅՈԹ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՐԵՍՓՈԽԱՆՆԵՐԻՆ


Առաջին՝ բոլոր մարդիկ չար են ու շառ, որսի գնալիս
                աշխատել մարդու չհանդիպել։

Երկրորդ՝ տնից դուրս գալուց առաջ շոր հագնել,
                                     իսկ գլխարկը՝ հանել։
Երրորդ՝ ծաղիկները չցողել եռացրած ջրով։
Չորրորդ՝ չմոռանալ, որ սիրուհիների մոտ
                 ազգային ջոջի ծիրանին չէ ձեր գլխավոր
                                         արժանիքը։
Հինգերորդ՝ միշտ հիշել, որ զուգարանի եւ անձեռոցիկի
                թուղթը նույն փայտից է լինում։

Վեցերորդ եւ յոթերորդ՝ նման բաներ։