Նալբանդյանին վերագրվող բանաստեղծություն

Նալբանդյանին վերագրվող բանաստեղծություն

<ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ՎԵՐԱԳՐՎՈՂ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ>


Աստված հզոր, երկայնամիտ,
Լուր բաղձանքը մեր միամիտ,
Հաս օգնություն թշվառ հային,
Հալածե մեր չար թշնամին։

5 Տեր ողորմյա՛, Տեր ողորմյա՛,
             Տեր ողորմյա՛, Տեր ողորմյա՛։

Եվ թե մոտ է մեր օրհասը,
Եվ մեզ սպասե դառն թասը,
Գոնե տուր մեզ արիություն
10 Վըկա լինել մեր հավատույն։

             Տեր ողորմյա՛, Տեր ողորմյա՛,
             Տեր ողորմյա՛, Տեր ողորմյա՛։