ՆԱԽԿԻՆ ՍԱԹԵՆԻԿ

Ծովից խռով առուները դեպի սար են ետ գալիս,
Բառերիս հետ, որ ձոնվել քեզ, ծաղկում էին երգերում.
Ճամփան մոլոր մի հեգ կռունկ ամպ ու զամպում դեռ լալիս,
Ջուր է ցողում խղճին օրվա, բայց նա ուշքի չի բերվում։

Ես գնում եմ, իսկ դու՝ մնա... մենակվում է նշենին՝
Փշոտ-փոշոտ անունը իմ... հանկարծ շուրթիդ չդնես.
Էլ ձեռք չտաս մեր գիշերված, աստվածաթող հուշերին,
նետիր դրանք, որ փնտրելու դեպքում անգամ՝ չգտնես։

Ինչ եղել է՝ սու՛տ ու պատի՛ր... ԱՆգամ, անգամ՝ ճերմակ ձին,
Որ հասել էր դուռն Աստծո, ետեւ թողել Հաբաշ-Հինդ...
Իմ արյամբ է ներկված հիմա աշխարհը՝ մինչ կաթնծիր,
Հեռու, օտար, դու իմ նախկի՛ն, նախկի՛ն, նախկի՛ն Սաթենիկ։