Նաղաշ Հովնաթանը և նրա, Քուչակ Նահապետի ու Սայաթ-Նովայի սերը
Բանաստեղծի սիրո տաղերը, նկարչի սուրբերի պատկերները միասին։ Մի գրքի մեջ։ Երկու սիրուն աստղ, որ փայլում են մեզ 17 դարի մեր մութն ու խավար երկնակամարի վրա, իրենցից մեծ ու փոքր մի շարք աստղերի համաստեղության մեջ։ Մոռացված են եղել էսքան ժամանակ։ Ո՞վ գիտի որ անկյունում, որ մենակ բանասերն է իմացել նրանց տեղն ու անունը, գրիչն ու վրձինը։ Սակայն էս է տաղանդավոր գործի հատկությունը, գործի, որի մեջ կա շատ թե քիչ աստուծո շունչը, անմահության տարրը, ինչքան էլ մոռացվի ու մեռցվի, հարություն է առնելու նորից։ Եվ ահա էսօր, Ա. Չոպանյանի շնորհիվ, հարություն առած կամ, ինչպես ինքն է ասում, անարդար մոռացումի խավարեն հանած, մեր առաջն են էս երկու ազնիվ ու հարազատ դեմքերը, որ մենք ճանաչենք ինչպես օտարներ։ Ի՜նչքան դառնություն կա էս խոսքերի մեջ՝ ճանաչենք մերը ինչպես օտարներ․․․ Բայց երանի թե միայն էսքանը լիներ անծանոթությունը։ Հապա էն անհասկանալի քմա՞յքը, որ հետապնդում է մինչև թաքստոցները՝ փչացնելու, ոչնչացնելու գեղեցիկ գործերի մնացորդները, ինչպես արել է հանգ<ուցյալ> Խրիմյանը, փշրել տալով նկարիչ Հովնաթանի գործերը, որ զարդարում էին Էջմիածնի տաճարը՝ հորինելով «հոյակապ տեսիլ մը մեծապանծ, երփնագեղ, գարնանափառ, փթթինազարդ ահագին բուրաստան մը՝ պատերն ի վար հավերժական թարմությամբ ծաղկևորած»․․․ Ճշմարիտ, ինչքան էլ մեծ լինի մարդու հարգանքը դեպի Խրիմյանի հիշատակը, չի կարող չսիրել Չոպանյանի՝ գեղարվեստագետի էս ազնիվ զայրույթը, որով զայրանում է նրա արարքի դեմ՝ խստությամբ դատապարտելով քանդողական մոլեգնությունն ու քանդիչ ձեռքը։ Եվ ամեն անգամ, երբ նայում եմ «Ավետընկալ Մարիամի» պատկերին, որ ազատվել է կորուստից, ու հիացման մեջ միշտ ուզում եմ Մուրիլիոյի Մադոննայի կողքին դնեմ՝ համեմատելու, թե արդյոք ո՞րն է ավելի չքնաղը էս աստվածային կանանցից, ամեն անգամ էլ ունենում եմ նույն բուռն զայրույթն ու ցավի զգացումը։
Նկարիչ Հովնաթանը վրաց Հերակլ II թագավորի պալատական նկարիչն է եղած էն ժամանակ, երբ նույն թագավորի պալատական երգիչն էր մեր հոյակապ Սայաթ-Նովան։ Եվ վրաց թագավորիցն է, որ Ղուկաս կաթողիկոսը խնդրում է՝ թույլ տալ Հովնաթանին գնալու Էջմիածինը շքեղազարդելու իր նկարներով։ Նկարիչ Հովնաթանի և իր աշակերտների նկարները Էջմիածնում 120-ից ավելի են եղած, իսկ այժմ հազիվ 20—30 հատ են մնացել, ինչպես գրքի հառաջաբանում գանգատվում է Չոպանյանը[1]):
Նկարիչ թոռից թերևս ավելի բախտավոր չի բանաստեղծ պապը, Նաղաշ Հովնաթան աշուղը, որ և նկարիչ է եղել միաժամանակ։ Նա էլ, անկասկած, շատ բան է կորցրել։
Հենց պ. Չոպանյանը իր հառաջաբանի մեջ (էջ 16) ասում է. «Կան ալ տաղեր, որոշ հատվածներու բաժանմամբ, ուր կգտնեք տողեր՝ անկանոն՝ օրինակչի աղավաղման հետևանքով։ Մերթ այլևայլ վարիանտներե օգտվելով, կամ երբ շատ դյուրին էր գուշակել պակսած բառը՝ լրացուցած եմ տողը…։
Եվ, այսուամենայնիվ, հենց առաջին ընթերցումից պարզ երևում է, որ դեռ շատ տեղեր կան ու մնում են աղավաղած։
Նաղաշ Հովնաթանը ծնվել է աշուղների հայրենիքում՝ Զանգեզուրի (Սիսական) Շոռոթ ավանում 1661 թվին, մեռել է 1722-ին։ Շատ աշխարհ տեսած, գիր ու գիտություն սովորած, ազնիվ ու քեֆ սիրող մի անձնավորություն է եղած և շատ սիրված իր ժամանակին։
Զգայուն սրտի տեր, հոգին մաքուր, հայացքը պարզ։ Իր տաղերն էլ էդպես են։ Նա կրտսերներից է էն փառավոր շարքի մեջ, որի գլուխը կանգնած են Նահապետ Քուչակն ու Սայաթ-Նովան, բայց շատ սիրուն տողեր ու տեղեր ունի ու շատ տեսակետներից մեծ հետաքրքրություն է զարթեցնում։
Էս բանաստեղծն էլ, իրենից ավելի տաղանդավորների նման, տոգորված է Արևելքի վառ արևի տակ, ազգերի գերեզմանների ու մեծ ավերակների վրա ծնած էն փիլիսոփայությամբ, թե աշխարհքն ունայն է ու կյանքը վաղանցուկ. «Մարդոյ՝ որպէս խոտոյ են աւուրք իւր․ որպէս ծաղիկ վայրի՝ այնպէս ծաղկէ։ Հնչէ ի նմա հողմ՝ և ոչ է, և ոչ եւս երևի տեղի նորա» (Սաղմոս)4։
Կամ ինչպես Օմար Խայամն է ասում.
|
Ապա ուրեմն.
|
Եվ «մի հոգայք վասն վաղւի՝ զի վաղիւն վասն իւր հոգասցի», ինչպես քարոզում է Հիսուսը Պաղեստինից։ Էնպես ապրեցեք, ինչպես Պարսկաստանի մեծ բանաստեղծն է ասում.
|
|
Հետևաբար՝
|
Եզրակացությունը․
Բարի եղիր, ուրիշին մի ցավեցնիր, եթե քո հավիտենական հանգիստը կը սիրես։ Աշխարհքի ցավը ընկղմիր գինիի մեջ, և սիրիր.
|
Մեր համեստ Հովնաթանն էլ գիտակ է աշխարհքի և կյանքի ունայնությանը։
|
Դրա համար էլ հորդորում է.
|
|
Եվ սիրում է ուրախանալ, մանավանդ երբ՝
|
Ու սիրում է։
Սիրում է մի ջահել այրի գեղեցկուհու։ Սիրում է տարերային, իրապաշտ, մեղավոր մի սիրով, որ և խոստովանում ու պատմում է ամենայն պարզությամբ։ Եվ բախտավոր է իր սիրով, գրեթե գանգատ չունի «զալումից»։ Հրճվանքով հանգի է առնում ու երգում իր երջանկության ժամերը։ Սիրած կինն էլ, երևում է, կենսուրախ ու լիասիրտ մի կին է եղած, և՛ ժպտացել է, և՛ ծաղիկ է ձգել, և՛ նամակ է գրել, և՛ աչքով է արել, և՛ այցելել, և՛ պատվերներ տվել․․․ Շատ հետաքրքրական է 17 դարու զանգեզուրցի էս հայ կնոջ պատկերն ու վարք ու բարքը։ Եվ սիրող բանաստեղծը, որ գրեթե նրա ամեն մի շարժումը արձանագրել է, մեզ շատ գաղտնիքներ է հայտնում։ Պատմում է, թե նա ինչպես էր իրեն մտիկ անում ու ժպտում.
|
Կամ՝
|
Ծաղիկը։
|
|
Նամակ է գրում.
|
Նամակ է պահանջում.
|
Իր պատկերը նկարելու պատվեր է տալիս նկարիչ-բանաստեղծ սիրահարին.
|
Տաղեր գրելու պատվեր է տալի.
|
Մի այլ տեղ.
|
Ուզում է այցելի.
|
Եվ գալիս է.
|
«Զալումին» գերված՝ Հովնաթանը երդվում է ընդմիշտ մնալ նրա գերին.
|
Եվ ապրում ու երգում է էս երջանիկ գերության մեջ.
|
Էս չարաճճի ու «սիրո թամահ» գեղեցկուհին բանաստեղծի հայրենիքիցն է։ Նաղաշ Հովնաթանը, որ իր թոռնից առաջ կանչվում էր վրաց թագավորի պալատը, գրում է.
|
[3] Մի այլ տեղ գանգատվում է․
|
Եվ, ըստ երևույթին, էս «զալումը» մի բարեկեցիկ կին է, որ բարձի վրա է նստում ու շքեղ է հագնվում.
|
Եվ Հովնաթանը, որ իր տաղերը գրել է իր ու նրա համար, էն տեսակ մանրամասնություններով է երգում իր սիրած կնոջը, որ գուցե կարելի էր նկարել։
Ահա նա չարշավի տակ։ Տարփավոր սիրահարի հետս միասին ետ քաշենք չարշավը։
|
Ետ բացվեց, և ահա նա.
«Աչքերըդ այնախանա, ոսկեղէն սուրայ,
Սիահ արտևանունքդ կապած է թուրայ… (65)
Երեսըդ ալ, սիահ խալ-խալ,
Ունքերըդ է քաշած փարգալ… (55)
Խալերըդ պայծառ աստղունք, երեսըդ է բոլոր լուսին,
Սիահ ծամերըդ ընկած քո թիկունքին, քո ուսին… (50)
Աչքերիդ քաշել ես սուրմայ… (58)
Ես մայիլ եմ ծով աչքերիդ,
Սուսամբար կայ մէջ վարսերիդ
Կունայիմ խալ-խալ պատկերիդ…
Ծիծաղելով աչօք կանես՝ կուզարմանամ… (44)
Գլխիդ ձըգել ես մանտիլ… (36)
Լաչակիդ ղըրաղըն բարակ զառ գուլաբըթուն…
Ճակատիդ շարել ես ոսկի, աշրաֆի ալթուն… (61)
Շըրթունքըդ բարակ է, կարմիր ու փայլուն… (56)
Վիզըդ ձըգել ես զանջիլով հէյքալ համայիլ… (61) Սըրտիդ խառն է սամուր եախլուղ,
Ոսկի, մարջան ընկած օրթալուղ…
Նարընջի ատլաս կարճ արխալուղ…
Խաթայի գօտիկ, շապիկըդ մով… (46)
Ձգել ես գօտկիդ բարեբար՝
Ոսկի, մարջան ու քահրուբար… (58)
Մատներըդ բարակ, թափած մոմեր… (45)
Կարմիր մատներ՝ ոսկի պուռմայ… (58)
.......Զմրութ մատանի…» (46)
Կարմիր, ամբողջը կարմիր։
Եվ էսպես կարմիր պճնված էս կարմիր, առողջ գեղուհին միշտ իրենց պարտեզի կարմիր վարդերի ու ծաղիկների մեջն է։
|
Վարդերն էլ Հովնաթանի համար է քաղում։
«Առավօտուց ցօղըն կարմիր վարդին վրայ մաղած,
Իմ սիրելին ինձի համար տես քանի ցեղ վարդ է քաղած…» (50)
Կամ՝
|
Վերջապես.
|
Իրենց սերն էլ արդեն կապված է գարնան ու վարդի հետ.
|
|
Եվ սիրո վիշտն ու հիշատակն էլ զարթնում է գարնան ու վարդի հետ.
|
Կամ՝
|
Ինչպես տեսանք, գարնանը, վարդի բուրմունքի հետ է սերը մտել Հովնաթանի զգայուն սիրտը և իր սիրուհին էլ վարդ է արդեն՝ ինքը կարմիր, հագածը կարմիր ու միշտ կարմիր վարդերի մեջ։
Հետաքրքրական է սրա սերը մեծ Նահապետ Քուչակի սիրո հետ համեմատելը։ Նա էլ է գարնանը սիրահարվել։ Նրա սերն էլ բլբուլի ձենի հետ է ընկել սիրտը։ Նա էլ էսպես է պատմում իր սիրո ծագումը․
«Ան առաւօտուն լուսուն ձայնըն գայ գարնան ձագերուն…
Ձագ մի կայ՝ պուլպուլ կասեն, զինչ կասէ՝ ամենն սիրու.
Ձայնիկը ակընճովս ընկաւ, չի դադրիր աչերս ի լալու»։
Այլ տեղ.
«Սիրու հաւն ի ձայն էած, յօք լսեց սրտիկս ու դողաց…»
Սրա հանդիպումն էլ անկարծ ու բախտավոր է եղած Հովնաթանի հանդիպումի նման և խոստովանում է իր լավ յարին. «…Անկարծ ինծի դէմս ելար՝ ես ատոր կուման չունէի,
Զինչ մեկ մը, որ ծարւած լինի և ինքն ի պաղ աղբիւր
Դնէ դնչիկն ու խըմէ, որ սրտին թաւլուքն անցընի» (44)
Կամ՝
«Հընցկուն հեռաւոր էաք, զինչ լուսին ի սարըդ ի դիմաց,
Եկաք մօտևոր եղաք, զինչ զջուրըդ ու ձուկըդ հիտրաց»։ (46)
Հովնաթանի սիրածը մի ջահել այրի է․ Քուչա կինն էլ սրա նման մինը։
«…Եկի հանց եարի մ՚առի, որ սիրած է՝ այլւի թողած…» (71)
Եվ երևի երեխա էլ ունի.
«Գէմ քո մանչն չէ մեռել կամ օտար երկիր գնացել…» (50)
Ու հորանց տանն է ապրում.
«Իմ եարն ի հարանց տանէն հանց ելավ՝ զինչ նավն ի
Ահա թե ինչու՝ մինչդեռ Հովնաթանը իր սիրուհու սկեսուրիցն է գանգատվում ու նրանից է գողանում իր սիրո հաճույքները.
|
Քուչակ Նահապետը շարունակ իր սիրածի մորն է անիծում.
«Կրակն ի յերկնից ի վայր թող զքո մայրն ամեն էրէ,
Որ զիս ի քէն ի զատ, զքեզ յիսնէ օտար կու պահէ»։ (59)
Այլ տեղ.
«Բան մի ղալատ արի, որ օձուն ձագը սիրեցի.
Ես վստահութիւն արի, որ օձուն դուռը գընացի. Օձուն մարն ալ դուրս վազեց, զիս նենգեց, որ նստայ
Դրա համար էլ, երբ ուզում է իր սիրածին տեսության գնա, հարցմունք է ղրկում ու պատասխան ստանում.
«Իմ եարն ինձ ճուղապ երետ, թէ՝ «Կացիր, լինի իրիկուն․
Իմ հայրս ելնե ժամ երթայ, անհաւատ մայրիկս չէ ի տուն»։
Սրա սիրածն էլ սրտաբաց ու «սիրո թամահ» մի կին է ու շատ բարեհաճ դեպի սիրահարված բանաստեղծը․
«…Ա՛յ իմ նոնախալաս, եկիր ու նոր սէր բերիր… (49) …Քանի որ մէճլիս նստիս՝ ուներովըդ հետ ինձ զուրուցես…»
|
«Իմ եարն է քեարամ արել ու ղրկել զմեզ հարցուցել…» (54)
«Զայդ պագդ, որ ի քո բերնէն դու տւիր քո սրտի կամով…»
«…Այնժամ ինձ աղւոր թըւիս՝ երբ ի ձեր դուռն կանգնես․
Դուռն ալ կիսաբաց անես, ցած հայիս մանտըր ծիծաղես,
Աչօքդ, ունովդ անես, զիմ տխմար խելքն կուտանես» (46)
Ճիշտ Հովնաթանի սիրածի նման մեկն է սա էլ, միայն թե նա պարտեզից, վարդերի միջից էր ժպտում, աչքով-ունքով անում, սա, պարտեզ չունի, կիսաբաց դռնիցն է ժպտում ու թաքուն նշաններ անում։ Նա՝ Հովնաթանի սիրածը, կարմիր էր հագնում, սա՝ Քուչակի սիրածը, կանանչ։
|
Եվ Հովնաթանի սիրածն ավելի հարուստ տանից է ու փարթամ, քան Քուչակինը։ Մինչդեռ Հովնաթանը շքեղ մետաքսե, ոսկեթել հագուստ է նկարագրում ու թանկագին զարդեր, Քուչակն ասում է.
«Քանի ու քանի կասեմ՝ մի՛ կենար խամ լաթերով.
Գընա, ապրըշում հագիր, որ նախշած է ոսկի թելով…» (46) Բայց միևնույն արարածներն են երկուսի սիրածն էլ և երկու բանաստեղծն էլ խնդրում են․
|
«Այդ քո ստեղծողիդ համար, երբ քայլես՝ զուներըդ մի՛
Եվ երկուսն էլ երջանիկ են ու ամենայն իրավունքով կարող էին բացականչել.
«Քան զսէրն այլ քաղցրիկ պտուղ ի յաշխարհըս չաւտամ թէ
Եվ
|
Եթե երբեմն էլ տխուր ձայներ ունեն, նրանք էլ մերժված հուսահատի հառաչանքները չեն, այլ սիրված բախտավորի տրտունջներն ու քմահաճույքներն են։ Ագահ է սերը, անվերջ են նրա պահանջներն ու տրտունջները և տարօրինակ։
Էստեղ առաջս է գալիս Սայաթ-Նովայի տխուր-ազնիվ դեմքը։ Կանգնեցնենք նրան Նաղաշ Հովնաթանի ու Քուչակ Նահապետի զվարթ պատկերների դեմը։ Ահա թե ով է դժբախտը սիրո մեջ և ահա թե որտեղ են մերժված սիրո իսկական հառաչանքն ու տառապանքը։ Կանգնելու չենք սրան տանջող «բեմուրվաթի» պատկերի վրա, և ինքը Սայաթ-Նովան էլ քիչ է նկարագրում նրան, որովհետև ավելի շատ զբաղված է նրա տված վշտով, քան թե նրանով։ Եթե Նաղաշ Հովնաթանի «զալումը» կարմիր էր ինքը ու կարմիր էր հագնում ոտից գլուխ, եթե Քուչակ Նահապետի «խոշ յարը» ինչ հագել՝ ամենն է կանանչ, Սայաթ-Նովայի «բեմուրվաթը», որի «ռանգը գուլգազի է նման» (69) ու ինքը «Կրակե ծովեմեն դուս էկած՝ ռաշ, ջեյրան» (93), ըստ երևույթին, գուլգազ գույնն է սիրում և լոկ բառախաղի համար չի, որ բանաստեղծը իր գանգատի մեջ ասում է.
|
Եվ ճշմարիտ որ՝ կրակ։ Մինչդեռ Քուչակին ու Հովնաթանին իրենց սիրածները միշտ դիմավորում են ժպիտներով ու ծաղիկներով, մինչդեռ Նաղաշ Հովնաթանը սիրո արբեցության մեջ գեղգեղում է.
|
Սայաթ-Նովան գանգատվում է.
|
Ու սիրտը կոտրած խոսում է ինքն իրեն.
|
Թաք իս մօրէս չէի ծընի. վա՛յ էն օրին՝ ես քիզ տէհա…
Քու դարդըն ինձի պառվեցուց... (95—96)
…Աչքեմէս ջուհարըն գնաց՝ եարէն կարօտ՝ ախ անելէն, Էլ ապրելու ումիկ չունիմ, իմ օրըս կերած գիդենաք»… (81)
Եվ ահա.
«Ով տեսնում է՝ էս է ասում. «Վա՛յ քու դարին, Սայաթ-Նօվա,
Համաշա քիզ պիտինք տեսնի՞ աչքըդ արին, Սայաթ-Նօվա,
Ինչո՞վ չէլավ չըռաստ էկար մե լավ եարին, Սայաթ-Նօվա»։
Էս պատճառով էլ մինչդեռ քնած ժամանակն էլ Քուչակ Նահապետի ուրախ սիրտը զարթուն է ու իր յարի ձենն է լսում բլբուլի երգի մեջ.
«Գիշերս ես ի քուն էի՝ իմ սըրտիս ականջն էր ի բաց. Սիրու հաւն ի ձայն էած, լօք լսեց սրտիկս ու դողաց. Կութըւէր՝ իմ եարին լեզուն ան հաւին բերանն էր դրած...»Սայաթ-Նովան միանգամայն հակառակն է պատմում.
|
Կամ թե չէ.
«Սիրտըս փուրումըս սըքւուր է, ալ աչկիրըս լաց է անում․ Ծովըն նընգած ամբի նըման դօշս ու եախէս թաց է անում»
Ու դառնությամբ լի կանչում է.
«Մագա՞մ էլ օչօվ եար չէ սիրի, էս ի՞նչ արիր, էս ի՞նչ
|
Եվ որովհետև «սէրն է որ սեր կու բերէ»
|
Անպատասխան, մերժված սերը դադարում, մարում է ժամանակի ընթացքում, սիրտն էլ, ասես, մեռնում է սիրո հետ ու երգում է իր հրաժեշտի երգը.
«Նա» չկա այլևս։ Եվ երբ որ «դուն չըկաս...».
|
Վերջապես բեզարել է.
«Աշխարըս՝ մե փանջարա է, թաղերումէն բեզարիլ իմ.
Մըտիկ տըւողն կուխուցւի, դաղերումէն բեզարիլ իմ.
Էրէգ լավ էր քանց վուր էսօր, վաղերումէն բեզարիլ իմ.
Մարթ համաշա մէկ չի ըլի, խաղերումէն բեզարիլ իմ…
Գուզիմ թըռչի բըլբուլի պէս, բաղերումէն բեզարիլ իմ…»
Եվ էս ամենից վերջը ահա Լոռու ձորերում, Հաղպատա վանքի քարերի մեջ, անապատականի սևերում, մազեղեն ու շալեղեն հագած, աշխարհքից ու նրա ուրախություններից, բեմուրվաթ յարից ու նրա նազերից բեզարած, հեռացած Սայաթ-Նովան, մեր հոյակապ, մեր արքայական Սայաթ-Նովան, Դավիթ կրոնավորի անունով։
Իմ խոսքերով պատմելու փոխարեն ես գերադասեցի հենց իրենց խոսքերով, իրենց ոճով ու շնչով, իրենց հանգով ու երանգով իրար կողքի դնել մեր հին բանաստեղծներից երեքի սերը։ Հարկավ, նրանք շատ են խորթ ու անծանոթ մեր ընթերցող հասարակության մեծամասնությանը, և էս տեսակ մի թռուցիկ, թեթև հոդված էլ, որ իմ հոդվածն է, անկարող է ծանոթացնել նրանց հետ, և արդեն էսպես նպատակ էլ չունի, բայց ամեն տեսակետից՝ թե՛ գրականպատմական, թե՛ լեզվական, էնքան են հետաքրքրական, որ ամեն ինտելիգենտ հայ պետք է ծանոթանա նրանց հետ։ Երբ ծանոթանա, կսիրի։
Եվ ամեն մի ժողովուրդ պետք է սիրի ու պարծենա Քուչակ Նահապետի ու Սայաթ-Նովայի նման բանաստեղծներով։ Բայց մեր խոսքը Նաղաշ Հովնաթանի վրա է։ Ետ գանք նրան։
Քուչակ Նահապետն ու Սայաթ-Նովան ունեն իրենց տաղանդի և ուժի գիտակցությունը։ Եթե երգում են իրենց սերն ու սիրուհին, երգում են ամբողջ աշխարհքի առաջ. եթե դիմում են իրենց յարին՝ պատմելու նրա սերն ու գեղեցկությունը, խոսում են լուրջ ու հանդիսավոր, ժամանակներին ու ժողովուրդներին ի լուր։ Խորը գիտեն, որ իրենք հասարակ մահկանացու չեն։
«Էրազումըն տեսածի հիդ միզի մէ հէսաբ մի՛ անի...» (66)
Ասում է Սայաթ-Նովան իր յարին.
«Ամեն մարթ չի կանա խըմի՝ իմ ջուրըն ուրիշ ջըրէն է․
Ամեն մարթ չի կանա կարթա՝ իմ գիրըն ուրիշ գըրէն է․
Բունիաթըս աւազ չիմանաս՝ քարափ է, քարուկըրէն է…»
«Ես ան հաւերուն էի, որ գետինն ի կուտ չուտէի...» հայտարարում է Քուչակ Նահապետը։
Սրանց նման չի Նաղաշ Հովնթանը: Նա չունի սրանց ուժը, դրա հետ և չունի սրանց հանդգնությունը: Իր բանաստեղծությունները հաճախ մասնավոր սիրային նամակագրության բնավորություն ունեն, և եթե երգում է, նպատակն էն չի, որ ձենը հասնի հեռու դարերին, այլ իր «այվանեն» մինչև սիրածի վարդափթիթ պարտեզ: Դրանից է, ի միջի այլոց, որ նա էնքան մանրամասնություններ է պատմում, որոնք մի ինքնուրույն կենդանություն ու թարմություն են տալիս նրա երգերից մի քանիսին։
Բացի սիրային երգերից Նաղաշ Հովնաթանը մի քանի ոտանավորներ էլ ունի՝ ուրախության սեղանի ու բարեկենդանի, գարնան ու զատկի, մածնի ու մոնթերի, Երևանի կեղտի ու Թիֆլիսի գեղեցկուհիների վրա հորինած։
Գիրքը վերջանում է Նաղաշ Հովնաթանի Հակոբ որդու ողբերգով հոր մահվան վրա։
Ա. Չոպանյանը, որ էնքան սեր ունի դեպի մեր հին գեղարվեստը և նուրբ ճաշակով ու հոտառությամբ միշտ հետամուտ է որոնելու, գտնելու մեր մեռած տաղանդների կենդանի գործերը և հանդես դնելու ամենայն զգուշավորությամբ ու խնամքով, Նաղաշ Հովնաթանի վերաբերությամբ էլ արել է նույնը։
Համեմատել է զանազան ձեռագիր ու տպագիր վարիանտներ, համեմատության տարբերությունները նշանակել է ծանոթությունների մեջ, արաբերեն, թուրքերեն, պարսկերեն բառերի բառարանը կազմելիս դիմել է հմուտ մարդկանց՝ դոկտ<որ> Կ. Թիրաքյան խանի, Հ. Գրպահյանի և Մաքսուտյանի օգնությանը։ Բայց էս տեսակ գործերը, ինչքան էլ խնամքով կատարվեն, միանգամայն անկարելի է վերակազմել ու հրապարակ դնել անթերի։ Եվ ինձ թվում է, որ տակավին շատ բառեր ու ձևեր են մնում աղավաղած ու անմեկնելի, և շատ բառեր էլ կան սխալ բացատրած։
Մի քանի օրինակ․
Առաջին երգը՝ (էջ 35) սիրուհուն դիմելով ասում է.
|
Պետք է լինի. «Հէքիմ ես՝ գանգատ կանեմ»։
Էջ 45 ասում է.
|
Պետք է լինի. «...հագիդ ատլասին»։ Էջ 93 ասում է.
|
Պետք է լինի. «Թալանեցէք տօլապ, թարեք»։
Նույն երեսում․ «Մաշի դրէք, ֆանար վառեք»։
Պետք է լինի.
«Մաշիկ դրէք...»։ Ժողովրդական ոճ է, որ կնշանակի՝ ճանապարհ դրեք։
Էջ 97 ասում է. «Գրէ եկին...»։
Պետք է լինի. «Հրէ եկին»։
Էջ 38 ասում է.
«Վեր հագիր դիբա զարբաֆըն», կնշանակի վեր կաց, հագիր. բացատրած է՝ վրայեդ հագիր։
Էջ 47 ասում է.
|
Ծանոթ․ մեջ բացատրած է՝ հաճեցար գրել։
Կարծում եմ մեյլ և իր առանձին պետք է կարդալ — մեյլ իր գրել, մեյլ էիր գրել։ Եվ մեյլ ավելի հավանական է արաբական մեյլ բառը լինի, որ կնշանակե սեր, համադրանք, մտերմություն, այլև գործ է ածվում սիրտ տալու, մտքով (Будагов, Сравн. словарь турко-татарск. нареч.): Իսկ մել, 48 երեսում, թարգմանած է փափագ, որ նույնպես սխալ է թվում։ Մել մեր բարբառներում հույսի իմաստն ունի։ Մելով անել կնշանակի հույս տալ։ Հենց Հովնաթանի երգերում սիրուհին խոսք է տվել, որ պետք է գա, և ահա բանաստեղծը ասում է.
|
Դաստուր թարգմանած է օրենք, արտոնություն։ Դաստուր գործ է ածվում և իրավունքի, և հրամանի, և ճանապարհի իմաստով։ 38 երեսում ասում է. Դաստուր տայր խանըն, նըստեմք ձիանքն դէպ մեր
Եմիշ թարգմանած է՝ միրգ։ Եմիշ՝ և սեխ կնշանակի։
Շիշակ բառը թարգմանած է՝ շիշի խորոված։ Շիշակ կնշանակե ջահել։ Մեր ջանգյուլումների մեջ ասում է. «Իմ յարը քանց քեզ շիշակ»։ Բայց շիշակ ավելի շատ գործ է ածվում ոչխարի ու տավարի համար։ Եվ այդ մտքով էլ գործ է ածել Հովնաթանը իր գրքում։
Ասում է.
- «Զէնէք թազա գառն ու շիշակ» (էջ 92)։
- Տոլապը թարգմանած է անիվ, նենգ, դարան։
- Տոլապ կամ դոլաբ՝ կնշանակի պահարան։
Էջ 93 երգի մեջ ասում է.
«Տանտէրն խօսում չի, միտք արէք, թալանեցէք տօլապ տարեք»։ Տոլապ տարերն էլ պետք է լինի՝ դոլաբ, թարեք։
Ղալամքյարը թարգմանած է քանդակագործ։ Ղալամքյար կամ խալեմքյար կնշանակի փորագրիչ, դրանից էլ՝ տպածո չիթ․ (Հր․ Աճառյան, Թուրքերենե փոխառյալ բառեր հայերենի մեջ)։
Կուման թարգմանած է տարակույս։ Բայց գործ է ածվում և կարծիքի մտքով և հույսի։ Օրինակ՝ էջ 50 ասում է․ «Քեզնէ զատ էլ չունիմ կուման»։
Բողազ թարգմանած է պարանոց։ Բողազ կնշանակի և՛ կոկորդ, և՛ կիրճ։ Մուշկուլու թարգմանած է դժվար, դժնդակ։ Բայց կնշանակի և՛ մոլոր, հարբած։ Էջ 58 ասում է․
|
Հարբած, մոլորված, ցրված կլինի իմ վիճակը, իմ դրությունը։
Բադան (պատան) թարգ<մանված> է մարմին, մեզանում կոնքի և լանջ ու թիկունքի (бюст и таэ) իմաստն ունի, ավելի շատ бюст-ի։ Հենց գրքի մեջ, էջ 106, եթե չեմ սխալվում, միակ տեղը, որ բադան է գործ ածվում էն երգի մեջն է, որ գովում է Թիֆլիսի գեղեցկուհիներին։ Ասում է.
|
Կան նաև բառեր, որոնց նշանակությունը չեն իմացել ու դրել են հարցականով։ Օրինակ էջ 39 երգիչն ասում է.
|
Ծանոթության մեջ հարց է դրած՝ թերևս, շեղաչ, շեղահայաց։ Ո՛չ, միտքը ճիշտ է դուրս եկել, բայց շեղաչ չի, այլ ղեղաջ և հենց էդ իմաստն էլ ունի՝ շեղահայաց, ինչպես ասում են, աչքի պոչով նայելը։
Ղանաղան թարգմանել են արյուն թափող, արյան ծարավի և նույնպես հարցական են դրել։ Ղանաղան հենց էդպես էլ գործ է ածվում՝ արյան թշնամի։ Բանաստեղծն իր սիրուհուն ասում է, էջ 63.
|
Հարուշակ բառի բացատրությունը (էջ 92) գրած է հարիսայ դարձյալ հարցականով։ Հարուշակ կամ հրուշակ հալվան է։ Զոկերն էսօր էլ հրուշակ են ասում։
Սակայն էս և սրանց նման նկատողությունները գալիս են մի բան ասելու, որ հեշտ չի, ինչպես վերևն էլ ասինք, միանգամից անթերի վերականգնել մի գործ, որ աղավաղել ու աղճատել են հարյուրավոր ձեռքեր ու հարյուրավոր տարիներ։ Եվ, գիտակցելով էս ամեն դժվարությունները, լիասիրտ շնորհակալ պետք է լինենք պ․ Չոպանյանից, որ իրար ետևից մոռացության խավարից հանում է էս տեսակ գործեր ու դնում մեր առաջը, որ ճանաչենք մերը՝ ինչպես օտարներ...
Տողատակեր
խմբագրել- ↑ Պատմում են, որ նկարիչ Հովնաթանը անցել է Պարսկաստան՝ շահի պալատը նկարազարդելու, և ճանապարհին ներքին Ագուլիսի եկեղեցու պատի վրա նկար է թողել հիշատակ: Ասում են Թիֆլիսում էլ կան նրա նկարներից: Հ. Թ.:
- ↑ Օմար Խայամը առնում եմ 1904 թ, Փարիզ, «Անահիտի» մատենադարան, թարգ. Գ. Փառնակի։ Նահապետ Քուչակը՝ Արշակ Չոպանյանի հրատ. 1902 թ. Փարիզ։ Սայաթ-Նովան՝ Ախվերդյանի հրատ. 1852 թ․ Մոսկվա։
- ↑ *)Տպված է՝ ուղարկես, որ անշուշտ աղավաղված է։ Հ. Թ.։