Նամակ խմբագրին
ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐԻՆ
Վ. Ագուլիս, 11 հունիսի
Ես ստացա զանազան քաղաքներից մի քանի նամակներ շատ ստորագրություններով, որոնց մեջ համակրություն էին հայտնում «Ջալալեդդին» վեպի վերաբերությամբ: Հայ հեղինակի համար դա էլ մեծ մխիթարություն է, որ իր աշխատությունը գնահատվում է, եթե ոչ նյութապես, գոնե բարոյապես: Ես ուրախ եմ տեսնելով, որ ստորագրությունների մեծ մասը պատկանում է նոր սերնդին, ռեալական գիմնազիոնի ուսանողներին. — երբ հեղինակի խոսքը արձագանք է գտնում մանուկ սրտերի մեջ, նա երջանիկ է... — Սերմը բարեբեր հողի վրա է ընկնում:
Սեղմում եմ ձեր ձեռքը, ո՛վ ապագայի թա՛րմ հույսեր, դուք ողջ լինե՛ք: