Նա ձեզ ոչինչ չի պատմելու

***

Շիրմափոսն այս` մթին, մռայլ,
Իր գիրկն առավ իմ օրերը,
Իմ տարիքը, մեռյալ իմ դին:
Նա ձեզ ոչինչ չի պատմելու
Ճանապարհիս մշտասարսուռ կեռմաններից,
Արձանացած ահաբեկող անդունդներից,
Կմնամ ես ձեզ համար միշտ`
Որպես անտես, անշեջ մի վիշտ:
Դուք մոտ կգաք, կնայեք ինձ,
Կհեռանաք հետո ընդմիշտ:
Ես, ինձանով փոսն այս լցրած,
Անլսելի կբարբառեմ` անտես, անձայն`
Ուղեկիցն եմ բազմադժվար ձեր ճամփեքի: